Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին...
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել, մենք հիմա ժողովրդի հետ կխոսենք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Ես կհանդիպեմ և կխորհրդակցեմ նաև ՔՊ–ական պատգամավորների հետ»,– ասաց նա։ Բագրատ Սրբազանը նաև գործադուլի և դասադուլի կոչ արեց։ «Վաղվանից` ժամը 10:00-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնում, բոլոր ուսումնական հաստատություններում դասադուլ անցկացրեք»,– հայտարարեց Սրբազանը։ Նա մարզերի բնակիչներին հորդորեց սկսել անհնազ...
Առաջին օրվանից էլ «Միասնություն» շարժումը ողջունել ու աջակցել է այս օրերին տեղի ունեցող պայքարը, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, այն անօրինականությունները ամեն հարթության վրա, այլևս անհնար է հանդուրժել և պետք էր նման մեծ էներգետիկայով անխոցելի ընդվզում։ Այս մասին այսօր հայտարարց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ «Ավելի քան համոզված եմ՝ Սրբազանը այլևս անխոցելի է, այնքան են փորձել Սրբազանին վարկաբեկել, որ իմունիտետ է ձեռք բերել և այդ իմունիտետով նաև շարժմանն է իմունիտետ տ...
Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք»,– ասաց նա։