Հունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ) Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա» Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոյեմբերին Նիկոլը կմեկնի Բաքու և կստորագրի «Խաղաղության պայմանագիրը». Զոհրաբյան (տեսանյութ) Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում ՊՆ-ն ԶՈՒ պատվո պահակային վաշտում զորակոչիկների ընտրության մրցույթ է հայտարարել Քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը և առաջիկա ծրագրերը ՀԻՄԱ. սրբազան պայքարի օրվա ավարտը՝ «Սուրբ Աննա» եկեղեցու բակում Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատման Պահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համար 

«Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ: Զրուցել ենք Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի անդամ Ներսես Ներսեսյանի հետ:

Պարո՛ն Ներսեսյան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին. ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

-Հաշվի առնելով ակցիայի անհնարինությունը Ռուսաստանում՝ հնարավորինս խուսափել ենք դրանցից: 23-ին կունենանք մոմավառություն, պսակադրություն, այնուհետև 24-ին կլինի մեծ համաժողով, որին կմասնակցեն գիտական, քաղաքական, վերլուծական շրջանակներ: Սա Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունն է, իսկ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա նաև կլոր-սեղան քննարկում, մի քանի ակցիաներ և նամակներ կփոխանցենք դեսպանատներին: Ամեն դեպքում, կփորձենք հարցը նորից բարձրացնել տարբեր շրջանակների առաջ: 

Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի, այն առումով, որ ամեն ինչ արվել է ցեղասպանության բարձրացման կարևոր խնդիրները ստվերելու համար: Մի իշխանությունից, որը ձգտում է Թուրքիայի հետ բարեկամության, չի կարելի սպասել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ինչ-որ վճռական քայլերի, պետք է սպասել մեջքից հարվածի:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների շուրջ: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Մեզ համար անընդունելի է ներկա իշխանությունների թե՛ դիրքորոշումը, թե՛ արտահայտած տեսակետները. սա մեծ հարված է Հայ դատի պահանջատիրությանը: Հայկական գործոնը` աշխարհում ընդունված շատ կարևոր պահանջատիրություն, փորձում են ջնջել, կոտրել և սրա վտանգները մենք նաև հետագայում կզգանք: Այն ամենը, ինչ որ ձեռք է բերվել՝ տքնաջան աշխատանքի արդյունք է և որևէ հիմք չկա այդ բարեկամության կամ իրենց ձևակերպմամբ «չթշնամության» միջավայր ստեղծելը: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ամեն օր ապացուցում են, որ իրենք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են, և այն տարածքը, որը մենք հայրենիք ու Հայաստան ենք անվանում՝ պատկերացնում են առանց հայի: Այս պայմաններում գնալ բարեկամության՝ չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ: Այս իշխանությունները հենց առաջին իսկ օրից ապացուցել են, որ իրենք որևէ կերպ չեն ծառայում Հայաստանի և հայ ժողովդրի շահերին և հասել են նրան, որ Հայաստանը երբևէ այսքան թույլ ու կոտրված վիճակում չի եղել: Այս իշխանություններն իրականացնում են դավադիր մի ծրագիր. մի մասը՝ գիտակցաբար, մյուս մասը՝ շահադիտական նկատառումներով: Իրենք նաև կարողացել են մանիպուլացնել հասարակությանը՝ տեղեկատվական դաշտը ճիշտ և ագրեսիվ օգտագործելու միջոցով: Թշնամին նույնը կաներ, ինչ որ անում են իրենք, իսկ հայ ժողովուրդը կարող է կանխել այս աղետը:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք են հաղթելու, քանի որ վայելում են հասարակության սերն ու վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ նորից նրանց կընտրեն:

-Իշխանությունների վստահությունը խաբուսիկ է, իրենք շատ բաների վրա են վստահ, բայց կյանքը ցույց տվեց, որ շատ հաճախ իրենք ձախողել և ոչ մի հաջողություն չեն գրանցել: Ընտրակաշառքների ու ընտրակեղծումների միջոցով պիտի փորձեն մաքսիմումը քաղել, որովհետև չընտրվելն այս իշխանությունների համար հավասարազոր է ֆիզիկական ոչնչացման. սա պիտի գիտակցի հայ ժողովուրդը: Իրենց անվտանգությունն իշխանությանը մնալն է և ամեն ստորության կգնան, որպեսզի վերարտադրվեն: Ես չեմ կարծում, որ իրենք կընտրվեն, բայց ամեն ինչ կանեն դրա համար: Հայաստանի պետականությունը սպառնալիք է Նիկոլի և իր թիմի համար. անհամատեղելի են: 

Մենք  ամեն գնով պիտի հետ բերենք մեր կորցրածը, պիտի զինվենք ու հզորանանք, չպիտի համակերպվենք տարածքների օկուպացիայի հետ: Պայքարենք, որ հետ բերենք, որովհետև կորցնել` նշանակում է ընդհանրապես հրաժարվել մեր հայկական հարցից ու շահերից, եթե չկա Արցախ՝ չկա նաև Հայաստան, որովհետև Հայաստանը սուբյեկտ է Արցախով: Բայց այս իշխանություններն այնպես են անում, որ սփյուռքյան կառույցները կորցնեն իրենց ազդեցիկությունը, փորձ է արվել քանդել Սփյուռքը, շատ դեպքերում հաջողվել է. երբեք այսքան թույլ չենք եղել:

Պարո՛ն Ներսեսյան, իսկ ինչպես կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

-Այս պահին Հայաստանում որպես այդպիսին քաղաքական կյանք գոյություն չունի. կա մեկ մարդու թատրոն, և մյուսները գերի են ընկել այդ մեկին: Այսօր այդ մեկ մարդը ունի բազմաթիվ հանցակիցներ և, գտնվելով մեկ նավի մեջ` ատամներով պահում են: Հիմա Հայաստանում քաղաքական դիսկուրս չի կարող լինել, դրա համար մենք ասում էինք՝ այո՛, ընտրությունը կարևոր է, բայց առանց Նիկոլ Փաշինյանի գլխավորության: Նրա գլխավորությամբ ցանկացած գործողություն ու իրադարձություն նմանվելու է թատրոնի և չի կարող որևէ լուրջ տեղ տանել, ավելին՝ այս մեկը լինելու է շատ վտանգավոր ու կործանարար, իսկ քաղաքական գործիչները գերի են ընկել, որևէ մեկն իր դեմքը չունի:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ)Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Իրանի նախագահի մահը չէր կարող պատահական լինել «Հրապարակ»Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա» Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում մթնոլորտային օդի որակըH5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվելՆոյեմբերին Նիկոլը կմեկնի Բաքու և կստորագրի «Խաղաղության պայմանագիրը». Զոհրաբյան (տեսանյութ)Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվումՊՆ-ն ԶՈՒ պատվո պահակային վաշտում զորակոչիկների ընտրության մրցույթ է հայտարարելՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա ԵրևանՀեծանիվ էր քշում՝ թիկնազորն էլ հետևից, բոլորս էլ հասկանում ենք՝ սա խաղ է աշխարհի համար, իմիտացիա. Գալոյան (տեսանյութ)Քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը և առաջիկա ծրագրերըՀԻՄԱ. սրբազան պայքարի օրվա ավարտը՝ «Սուրբ Աննա» եկեղեցու բակումՀայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատմանՊահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համարՖուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը հաղթանակի ակնկալիքներ ունի Ղազախստանի հետ խաղիցՄեր երկրի առողջապահական համակարգի թիվ 1 օրհասական խնդիրը բժիշկների երկար եղունգներն ու զարդերն են. Գեւորգ ԳրիգորյանԿարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասինԵմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմՊաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը (տեսանյութ) «ԳԱԶ 2410»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներԳոռ Մալաքյանը և «Արարատ»-ը երկարաձգել են պայմանագիրըԳագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 000 ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային. Բայդեն Պապիկյանը Բուլղարիայում ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ալեքսանդր Պետրակովի և Ժիրայր Շաղոյանի ասուլիսը` ուղիղ«Գորիս» ՔԿՀ ծառայողները կանխել են նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքըՀայկական մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացել է առնվազն երկու անգամ. ՍԱՏՄ«Մի աղջիկ». Խորեն Լեւոնյանի նոր տեսահոլովակըՍահմանվել է ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի Մենք ձեռքերը ծալած չենք նստի. Իսրայելը պատրաստ է Լիբանանի հետ սահմանին ռազմական գործողություններ սկսելԲուդապեշտում միջազգային մրցաշար. Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ«Հուսո առագաստ» 2024 հեղինակային երգի միջազգային փառատոնը սպասում է նոր անունների (լուսանկարներ)Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում. փաստաբան Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնումՀամագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբԹուրքի ծրագիր է. սրբապիղծ եմ համարում ուժայիններին, որոնք ենթարկվում են իշխանությունների հրամաններին. նրանց պետք է պարգևատրել Թալեաթ փաշայի մեդալով. Սրբազան պայքարի աջակից (տեսանյութ)Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են Մենք վերագտել ենք մեր հայրենիքը, չեմ ուզում, որ այս հողը նորից գերի դառնա. շահումյանցի կին (տեսանյութ)Սրբազան պայքարի հաջողվելուց հետո սպասում ենք հստակ քայլերի՝ արցախցիների հավաքական վերադարձ դեպի Արցախ. հանրահավաքի մասնակից (տեսանյութ)Երբ ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն. Պուտինը հայտնել է՝ ԱՄՆ-ն երբ «կհրաժարվի» ԶելենսկիիցՍրբազան շարժումը հույս է տալիս, որ կվերադառնամ իմ հայրենիք. Քարվաճառի համայնքապետ (տեսանյութ)Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան 7 էրեխուս վերցնեմ՝ ո՞ւր տանեմ. իմ համար չեմ մտածում. նորաբակցի (տեսանյութ)
Ամենադիտված