Այսօր դերասանուհի Նվարդ Աբալյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Նվարդ Աբալյան ծնվել է 1920 թ. մայիսի 20-ին, Բաքվում: Այստեղ նա ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937թ. խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Երկար տարիներ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։
1960թ. տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Հաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր, ինչպես՝ Ջեմմա («Բոռ»), Օլիվիա («12-րդ գիշեր»), Լուիզա («Սեր և խարդավանք»), Վազգանուշ («Երկիր հայրենի»), Մարգո («Վերջին մեխակներ»), Սուսան («Նամուս»), Ռուզան (համանուն պիեսում):
Մահացել է 1994 թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում:
