Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Սերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրին Երևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 

Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Քաղաքական տարին կիսվեց արդեն, եթե ոչ օրացուցային, գոնե բովանդակային առումով: Կիսամյակի համար նախատեսված եւ նույնիսկ չնախատեսված իրադարձությունները տեղի են ունեցել եւ ինչ-որ առումով շրջափուլ է ավարտվել, եթե չասենք դարաշրջան: Մտածելու, վերլուծելու, անելիքների մասին հստակ ձեւակերպումներ անելու ժամանակ է:

Բայց մինչ այդ, ինչպես խոստացել եմ, նախ պետք է անդրադառնամ մի քանի թեմաների, որոնց սովորական պայմաններում պիտի անդրադարձած լինեի՝ մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս ամիս առաջ: Բայց նրբությունների ու նենգությունների դիտարկումը դեռ այդ ժամանակներում՝ ինձ համոզեցին, որ դրա ժամանակը չի հասունացել, քանզի խոսելուս նպատակը ապագան է ու ոչ անցյալը:

Անկեղծ ասած՝ գոհ եմ, որ այդ հարցերի շուրջ դադար եմ վերցրած եղել, որոշակի շրջանակների երեւակայությանն անարգել թեւածելու հնարավորություն տալով: Հիմա թերեւս ժամանակն է հստակ սահման քաշել երեւակայության եւ իրականության միջեւ: Դա ինչ-որ առումով անցյալի եւ ապագայի սահման է:

առաջին Մարտի 1-ը ԱԺ-ում
2013թ. Մարտի 1-ը առաջինն էր, որ պիտի դիմավորեի ԱԺ պատգամավորի կարգավիճակով: Դա առանձնահատուկ պատասխանատվություն էր ինձ համար: Ասել եմ, որ Մարտի 1-ի ամենակարեւոր առանձնահատկությունը համարում եմ այն, որ մարդասպանն այդ օրը չի իմացել կոնկրետ ում է սպանում: Չի իմացել, որ երիտասարդը, որ զոհվելու է իր կրակոցից՝ օրինակ 1979թ. դեկտեմբերի 5-ին ծնված, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ Սամվել Էդիկի Հարությունյանն է, կամ 1980թ. մայիսի 30-ին ծնված, Երեւան քաղաքի բնակիչ Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյանը: Մարդասպանի թիրախը կոնկրետ այս մարդիկ չեն եղել, մարդասպանը չի իմացել, որ Գոռ Քլոյանին է սպանում, մարդասպանը չի իմացել իր զոհի անունը, մարդասպանի համար դա կարեւոր չի եղել, կարեւորը, որ պոտենցիալ այդ զոհը բարիկադի այնկողմի մարդ էր, սեփական Ազատության համար պայքարող Քաղաքացի:

Եւ ուրեմն, մարդասպանը կրակել է մեզնից յուրաքանչյուրի վրա, մեզնից յուրաքանչյուրն է այդ օրվա պոտենցիալ զոհը: Որպես պատգամավոր իմ առաջին Մարտի 1-ի մասին խորհելիս, ահա, սկսեցի մտածել. ինչ կուզենայի, որ իմ երկրի պատգամավորը, ԱԺ-ն աներ ինձ համար, եթե զոհված լինեի 2008թ. Մարտի 1-ին. կուզենայի, որ պետությունս, հայրենիքս, որ չի կարողացել ապահովել կյանքի իմ իրավունքը՝ ճանաչեր իր պարտավորությունը իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ:

Հենց այս տրամաբանության վրա էր հիմնված իմ առաջին օրենսդրական նախաձեռնությունը. 2013-ի փետրվարին օրենքի նախագիծ գրեցի Վահագն Հովակիմյանի օգնությամբ, որը նախատեսում էր Մարտի 1-ի զոհերի առաջին հերթի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում՝ հիսուն տարի ժամկետով: Նախագիծը վերնագրված էր. «ՀՀ օրենքը 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքի Կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին»:

Օրենքի էությունը արտահայտված է ստորեւ մեջբերվող հոդվածում.

«Հոդված 2. Պետական փոխհատուցման սկզբունքները, չափերը եւ ժամկետները

ա) Սույն օրենքով սահմանված կարգով պետական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքների պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգները:

բ) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածք ստացած եւ այդ վնասվածքի պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգներին տրամադրվում է պետական փոխհատուցում՝ տարեկան հինգ միլիոն դրամի չափով»:

Նախատեսվում էր, որ օրենքը պետք է գործեր ընդունման պահից հիսուն տարի, գումարները պետք է հատկացվեին պետական բյուջեից՝ ամեն տարի, միանվագ:

Նախագիծը նախագիծ, բայց երբ այն պատրաստ էր, հարց ծագեց՝ ի՞նչ անել հաջորդիվ: Հարցը պրիմիտիվ չէր, որովհետեւ չէի կարող թույլ տալ, որ նախագծի շրջանառումը ԱԺ-ում վերածվեր էժանագին շոուի՝ անփառունակ վախճանով: Ինքս ինձ հարց էի տալիս՝ արժե՞ արդյոք նախագիծն ընդհանրապես շրջանառության մեջ դնել, այդ մասին խոսել, եթե համոզված ես, որ այն ընդամենը ինտերվյու տալու առիթ է լինելու, եւ ուրիշ ոչինչ: Չէի կարող նման բան թույլ տալ, որովհետեւ դա կէժանացներ ոչ միայն նախաձեռնությունը, այլեւ Մարտի 1-ն ընդհանրապես, ու զոհերի հիշատակը: Բայց ինչ անել, ինչպես առավելագույնս լրջացնել նախաձեռնությունը մի խորհրդարանում, որտեղ փոքրամասնություն ես նույնիսկ փոքրամասնության մեջ: Լուծումը միակը թվաց՝ հարցը դուրս բերել քաղաքական փոխհրաձգության հարթությունից ու դնել բացառապես մարդկային-իրավական-բարոյական հարթության վրա:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Երկար մտածելուց հետո եկա հետեւյալ լուծման. որպես նախագծի համահեղինակ հանդես գալու առաջարկով պետք է դիմել 2008թ. Մարտի 1-ից հետո հարուցված մայր գործով անցնող մյուս նախկին մեղադրյալ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, եւ կին պատգամավորների:

Հանդիպեցի Ալ. Արզումանյանի հետ: Ասաց, որ խնդիր չի տեսնում: Որոշեցի, ուրեմն, մի քանի կին պատգամավորների հետ հանդիպել փետրվարի 18-ին, նախագահական ընտրությունների ոչ աշխատանքային օրով, երբ բոլորը զբաղված են ուրիշ հարցերով: Ստացվեց մասամբ, որովհետեւ այդ օրը հաջողվեց հանդիպել միայն ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հետ: Մյուսների հետ կամ չհաջողվեց կապվել, կամ նրանց ուղղակի հարմար չէր:

Մարգարիտին ճանաչում եմ վաղուց՝ լրագրողական աշխատանքի բերումով: Բայց գնացել էի ոչ թե ծանոթի կարգով, այլ շատ կոնկրետ փաստարկով եւ ասելիքով: Նախ ասացի, որ եկել եմ ոչ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես Մարտի 1-ի գործով նախկին ամբաստանյալ: Եկել եմ ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցչի մոտ, այլ մի պատգամավորի, ով մայր է, կին, քույր, ու եկել եմ ոչ թե հույզերով, այլ կոնկրետ փաստարկով: Բանն այն է, որ կառավարությունը 2008 եւ 2009թթ. մի շարք որոշումներով, փոխհատուցել է մարդկանց, ում պատկանող տրանսպորտային միջոցները հրկիզվել են 2008թ. Մարտի 1-ին: Հարցը, ուրեմն, հետեւյալն էր. արդյո՞ք նրանք, ովքեր ավտոբուսից են զրկվել՝ պետք է պետական փոխհատուցում ստանան, իսկ նրանք, ովքեր զրկվել են կյանքից՝ ոչ:

Իմ ու Եսայանի խոսակցությունը տեւեց մոտ 40 րոպե: Արդյունքում նա տեղում ստորագրեց նախաձեռնության տակ: Ինքս խնդրեցի որոշում կայացնել տեղում: Նույն փաստարկներով եւ ասելիքով՝ հաջորդ երկու օրերին հանդիպեցի նաեւ Էլինար Վարդանյանի, Հեղինե Բիշարյանի, Զարուհի Փոստանջյանի հետ: Նրանք նույնպես ստորագրեցին՝ Փոստանջյանը տեղում, Էլինար Վարդանյանը մեր խոսակցության նույն օրը, Հեղինե Բիշարյանը՝ հաջորդ օրը, այսինքն՝ չորեքշաբթի: Բիշարյանն ասաց, որ ստորագրում է որոշակի վերապահումներով, որովհետեւ կարծում է, թե նախագծի տեքստը հակասությունների մեջ է ՀՀ-ում սահմանված սոցիալական ապահովության քաղաքականության հետ, եւ կան սկզբունքներ, որոնք պետք է հստակեցվեն: Պայմանավորվեցինք, որ անհրաժեշտության դեպքում կքննարկենք: Ի դեպ, ընթացքում նախագծին միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իր նախաձեռնությամբ: Ու քանի որ այնպես ստացվեց, որ բոլոր խմբակցություններից պատգամավորներ էին ստորագրում նախագծի տակ, սխալ կլիներ ՀՅԴ-ին նույն առաջարկը չանել, ուստի սեփական նախաձեռնությամբ հանդիպեցի խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, ներկայացրեցի խնդիրը, ով նույնպես ստորագրեց:

Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին եւ հաջորդած օրերին՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի: Հինգշաբթին Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նիստի օր էր: Գնացի նիստի, եւ ներկայացրի այն, ինչ նկարագրված է վերը: Ի զարմանս ինձ՝ նախաձեռնությունը դուր չեկավ խմբակցության ներկայացուցիչներին (Դեմիրճյանն ու Բագրատյանը ներկա չէին), եւ քննարկումը վերածվեց բուռն բանավեճի իմ ու մնացածների միջեւ: Բանավեճը որեւէ բան չտվեց, ես մնացի իմ, մյուսները իրենց կարծիքին:

Խմբակցությունում մի քանի փաստարկներ էին բերում. այս մասում հիշատակեմ միայն մեկը, որովհետեւ մյուսները հետագայում, այլոց բերանով՝ կրկնվել են սոցիալակակ ցանցերում, կամ ԲՀԿ-ական կայքերում: Միակ փաստարկը, որ տարբեր ձեւերով դուրս չի եկել այդ քննարկումից՝ հետեւյալն է. ՀԱԿ խմբակցության կանոնադրության մեջ կետ կա, ըստ որի խմբակցության պատգամավորը պարտավոր է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու դեպքում դրանք նախապես ներկայացնել խմբակցության նիստում:

Կար պնդում, թե խախտել եմ կանոնադրության այդ կետը, այսինքն՝ նախապես նախաձեռնությունը չեմ ներկայացրել խմբակցության նիստում: Ամբողջ խնդիրն այն էր, սակայն, որ այդ օրն, ինչպես ասացի, խմբակցության նիստի էի գնացել հարցը Կանոնադրությամբ նախատեսված կարգով նախապես ներկայացնելու: Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու կարգը սահմանված է ԱԺ Կանոնակարգ-օրենքով, որի 50-րդ հոդվածը սահմանում է. «Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն, սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին»:

Այն պահին, երբ նախագիծը ներկայացնում էի խմբակցությանը, այն ոչ միայն շրջանառության մեջ դրված չէր, այլեւ ընդամենը կես ժամ առաջ էր հասել մի կետի, որից հետո որոշեցի իսկապես շրջանառության մեջ դնել: Այսինքն, եթե նախագիծը լայն աջակցության տեսանելի շանսեր չունենար, այն շրջանառության մեջ դնելն իմաստ չուներ, որովհետեւ դրա քննարկումը կվերածվեր էժան եւ ոչ պարկեշտ շոուի: Եւ ահա, այն պահին, երբ նախաձեռնությունս ստացավ մի տեսք, որն ինձ հնարավորություն տվեց որոշում կայացնել՝ շրջանառության մեջ դնելու անհրաժեշտության մասին, այն գրեթե անմիջապես ներկայացրի խմբակցությանը:

Խմբակցությունը, սակայն, չաջակցեց: Դա, այսուհանդերձ, չփոխեց իմ դիրքորոշումը, նախ որովհետեւ կանոնադրությունը չի պահանջում, որ նախաձեռնությունը ստանա խմբակցության հավանությունը եւ հետո, ՀՀ-ում կա Սահմանադրություն, որն ասում է՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Ասացի արդեն, տվյալ խնդիրը ինչ-որ առումով անձնական հանձնառություն էի համարում, այն պարզ պատճառով, որ 2008թ. Մարտի 1-ին եղել եմ Մյասնիկյանի արձանի հարթակում եւ ոչ ամենեւին հանդիսատեսի դերում:

Այնուամենայնիվ, օրենքը շրջանառության մեջ դնելուց առաջ պիտի անցնեի եւս մեկ կարեւոր փուլ. այն պետք է ներկայացնեի 2008թ. Մարտի 1-ի զոհերի հարազատներին, ովքեր, փաստացի, օրենքի շահառուն են հանդիսանում: Հանդիպում խնդրեցի զոհերի հարազատների հետ: Խնդրանքիս արձագանքել էին նրանցից վեցը: Ներկայացրի վերը շարադրված պատմությունը սկզբից մինչեւ վերջ, եւ ասացի, որ ոչ թե իրենց համաձայնությունն եմ խնդրում՝ տվյալ օրենքի նախագծի կապակցությամբ, այլ ուղղակի չեմ ուզում, որ նրանք այլ տեղերից իմանան դրա մասին: Ու եթե չկա մի պատճառ, մի հանգամանք, որ իրենց կարծիքով անհնար եւ անթույլատրելի է դարձնում այս նախաձեռնությունը, ուրեմն առաջիկա շաբաթվա ընթացքում այն դնելու եմ շրջանառության մեջ: Մտահոգություն եղավ, թե արդյո՞ք դա չի խանգարի Եվրադատարանում ընթացող դատավարություններին: Խոստացա այդ կապակցությամբ մասնագետի հետ զրուցել, ու եթե պարզվի, որ խնդիր չի ծագի, նախագիծը դնելու եմ շրջանառության մեջ: Մասնագետի հետ քննարկելուց հետո եկա եզրակացության, որ խնդիր չկա, եւ ուրեմն՝ փետրվարի 27-ի առավոտյան նախագիծը դրեցի պաշտոնական շրջանառության մեջ:

Մանրամասնորեն պատմում եմ, որովհետեւ հետո պիտի պարզվեր, որ նախագիծը ոգեշնչման աղբյուր է հանդիսանալու իմ նկատմամբ բանսարկությունների երկարաձիգ շարք սկսածների համար: Առավել ցավալին այն էր, որ այդ բանսարկությունները իրականացվում էին Հայ ազգային կոնգրեսի ոչ անհայտ շրջանակից՝ մերձբհկական որոշակի թեւերի հետ համագործակցված:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

հատուկ «ՀԺ»-ի համար

շարունակելի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ին կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին. ԿԸՀ Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը․ եթե սկսենք քննարկել՝ որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում, կհանգենք նոր հակամարտության․ Միրզոյանը՝ Թուրքիայում Նանուշյանի խայտառակ պահվածքն ԱԺ-ում. Անուշ Պողոսյան Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տեղեկություններ կան, որ հայ սակրավորները ճանապարհ են հարթում ադրբեջանցիների համար․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությունը՝ այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից․ Արմեն Այվազյան Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. ՇարմազանովԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ արցախահայերին բռնահանելու համարԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյան-Հաքան Ֆիդան հանդիպումըՔաղաքացիները՝ Փաշինյանի վերընտրվելու մասին․ հարցում (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում Իրանի մերձավոր շրջապատը ճնշում է գործադրել Իրանի ղեկավարի վրա` ստիպելով ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային զենքի շուրջ. NYTՄեղրիում «Կրթվելը նորաձև է». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՊարոն Մարուքյան, դուք իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են. Հենրիխ Դանիելյան Ֆրանսիայում հայտարարել են՝ ԱՄՆ դիրքերն ուկրաինական բանակցություններում ավելի թույլ են, քան ՌԴ-ը (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող
Ամենադիտված