Պարույր Հայրիկյանը ցուցմունք կտա
ԻրավունքԱյսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական նիստը։
Այսօրվա նիստին ներկայացավ տուժող Պ. Հայրիկյանը: Նա այսօր պատրաստվում է ցուցմունքներ տալ իր նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։
Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին: Նա մեղադրվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: