Թուրք ոստիկանները Թաքսիմ հրապարակը մաքրել են ցուցարարներից (տեսանյութ)
Թուրքիա
Երեկ գիշեր թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու զանգվածային գործողություններ է ձեռնարկել. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Բախումների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 29 մարդ: Նրանք հոսպիլացվել են:
Ավելի վաղ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել ցուցարարներին լքել Թաքսիմ հրապարակը` նշելով որ 24 ժամ ժամանակ է տալիս նրանց, հակառակ դեպքում` ոստիկանները ուժ կկիրառեն:
Ինչպես հայտնում է Reuters-ը, հազարավոր ցուցարարներ շարունակում են հավաքվել Թաքսիմ հրապարակի Ղեզի զբոսայգում, որտեղից նրանց վռնդել էին ոստիկանական ուժերը: Ցուցարարները հավաքվել են քաղաքի տարբեր մասերից և շարժվել են Ստամբուլի կենտրոն: Տարբեր տվյալներով` քաղաքի կենտրոնում հավաքվել է 50 հազար մարդ:
