«Ժողովուրդ». SMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել «Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը «Հրապարակ». Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց «Հրապարակ». Ովքե՞ր են ազատման դիմում գրել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ «Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է Ում է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ 

Որդու հիվանդությունը նրանք կապեցին իրենց ուխտադրժության հետ ու թողեցին տղան ինքը որոշի իր կոչումը

Գիտություն և Մշակույթ

Ներսես Լամբրոնացի /ավազանի անունը` Սմբատ, 1153, Լամբրոն - 14.7.1198, Սկևռայի վանքի Ս. Աստվածածին եկեղեցի (Կիլիկիայի հայկական պետություն)/, աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, պետական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, շարականագիր: Լամբրոնի բերդատեր Հեթումյան իշխան Օշին Բ-ի որդին: Ուսանել է Սկևռայի վանքում, ապա՝ Հռոմկլայի կաթողիկոսարանի բարձրագույն դպրոցում՝ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ: Վերջինս 16-ամյա Ներսես Լամբրոնացուն ձեռնածել է քահանա՝ տալով իր անունը: 1175-ին Գրիգոր Դ Տղան նրան կարգել է Տարսոն քաղաքի արքեպիսկոպոս: Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ Մեծագործի արքունիքում՝ որպես ատենադպիր, խորհրդատու և թարգմանիչ: Ներսես Լամբրոնացի XII դ. 2-րդ կեսի Մերձավոր Արևելքի ամենահայտնի եկեղեցաքաղաքական գործիչներից է: Գործուն մասնակցություն է ունեցել Հռոմկլայի եկեղեցական ժողովին (1178-ի ապրիլ) և Կիլիկյան Հայաստանի արտաքին գործերի կարգավորմանը: Եղել է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնության և պետականության մեծ գաղափարախոսներից:

Ներսես Լամբրոնացին թողել է հարուստ ու բազմաժանր մատենագրական ժառանգություն: Նրա առաջին մեկնությունը (գրել է 23-24 տարեկանում) «Պատարագի մեկնութիւն»-ն է («Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ Պատարագին», հրտ.՝ 1847), որը համաքրիստոնեական մեկնող, գրականության և հատկապես Պատարագի մեկնությանը նվիրված նշանակալի երևույթ է ու համաշխարհային ճանաչում ստացած աշխատություն (բազմիցս թարգմանվել և վերահրատարակվել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն և այլ լեզուներով):

Նշանավոր գործերից են «Ատենաբանութիւնը» (առաջին հրտ.՝ 1749, 1810-ին՝ թրգմ. լատիներեն, 1834-ին՝ գերմաներեն, 1865-ին՝ ռուսերեն), որը հայ միջնադարյան հոգևոր ճարտասանության լավագույն կոթողն է իր ձևով ու մարդասիրական գաղափարներով, և հայ բանավիճային գրականության ընտիր նմուշներից համարվող «Թուղթ առ Լեւոն արքայն հայոց»-ը (հրտ.՝ 1838): Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականներ և անձամբ երգել («Այսօր յարեաւ», «Նորոգեալ կղգիք», «Որ զլոյս աստուածային» ևն): Մեծարժեք են նաև նրա թարգման. գործերը:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռատիովատիկանի կայքէջի «Էջ մը Հայ Գրականութենէն Սուրբ Ներսէս Լամբրոնացի» նյութը:

Ներսէս ծնած է 1154-ին, Լամբրոնի դղեակին մէջ։ Իր բուն անունն էր Սմբատ եւ որդին էր Լամբրոնի իշխան` Օշինի եւ անոր տիկնոջ` Շահանդուխտի որ Սուրբ Ներսէս Շնորհալիի եղբօր աղջիկն էր։ Իր ծնունդէն առաջ` ծնողքը ուխտ ըրած էին զինք նուիրել Աստուծոյ, բայց տեսնելով իր բացառիկ գեղեցկութիւնն ու վայելչութիւնը, զղջացին իրենց ուխտին վրայ եւ որոշեցին զինք աշխարհիկ կեանքի նուիրել։ Սակայն Սմբատ ծանր կերպով հիւանդացաւ եւ ծնողքը անդրադարձան իրենց սխալին վրայ ու թողուցին իրենց տղան ազատ իր կոչման հետեւելու։ Արդարեւ մանուկ հասակէն, ան արդէն ցոյց տուաւ իր յարումն ու սէրը հոգեւոր կեանքի նկատմամբ։

Պատանի տարիքին` ան կը քաշուի Սկեւռայի վանքը, ուր բացի սուրբ գրային ու աստուածաբանական ուսումներէ, ան կը տիրանայ նաեւ յունարէն, լատիներէն եւ եբրայերէն լեզուներու։ Իր հօրը կտակով` Ներսէս անոր մահուընէ ետք` պիտի ըլլար Սկեւռայի վանքի վանահայր. Ինք բացարձակապէս մերժեց, նոյնիսկ քահանայ ձեռնադրուիլ, սակայն իր մեծ քեռին, Շնորհալին բռնադատեց զինք որ ընդունի ձեռնադրութիւնը, նկատի ունենալով անոր հոգեւոր գերագոյն պատրաստութիւնը եւ բարիքները զոր պիտի գործէր ապագային ազգին համար։ այսպէսով ան քահանայ ձեռնադրուեցաւ 18 տարեկանին եւ ստացաւ Ներսէս անունը։

Երիտասարդ տարիքին` կաթողիկոսը զինք ուղարկեց որպէս դեսպանութեան մը գլխաւորը, Բիւզանդիոն, բանակցելու համար կայսեր եւ պատրիարքին հետ։ Հոն ամէնքը զարմացուց իր գիտութեամբ եւ սրբութեամբ։ 23 տարեկանին` օծուեցաւ եպիսկոպոս Տարսոն քաղաքին, մնալով հանդերձ վանահայրը Սկեւռայի։ Այս առթիւ` նախանձոտ մարտիկ սկսան ամբաստանե զինք Հայոց թագաւորին առջեւ եւ Ներսէս ինքնապաշտպանութեան սքանչելի նամակ մը յղեց Լեւոն թագաւորին, ըմբբերանելով իր հակառակորդները։ Յետ ճամբորդելու Անտիոք եւ Բիւզանդիոն եւ, շատ անգամներ, պատգամաւորական իր կարեւոր դերը կատարելու, Ներսէս վախճանեցաւ 1200 թուականին, 46 տարեկան հասակին։


Իր գործերէն յիշենք Ատենաբանութիւնը, զոր գրած է 1175-ին։ Ասիկա ճառախօսութիւն մըն է, գրուած Տարսոնի մէջ իր գումարած մէկ ժողովին առթիւ, ուր Ներսէս, յիշելէ ետք նախկին փառքը Հայոց, կ՛ողբայ ներկայ վիճակը ազգին եւ կը հրաւիրէ բոլորը սիրոյ եւ միաբանութեան։ Իր գործածած ոճին համար, շատեր զինք նմանցուցած են յոյն Տեմոսթենէսին, կամ լատին Կիկերոնին, որոնք երկուքն ալ մեծ հռետորներ եղան իրենց ազգին մէջ։


Իր լաւագոյն մեկնողական գործն է Մեկնութիւն սուրբ պատարագին որ կրնանք ըսել թէ գլուխ գործոց մըն է իր տեսակին մէջ։ 24 տարեկանին գրած այս ընտիր գործը մինչեւ այսօր կը մնայ տակաւին այժմէական։ Ներսէս կ՛ուզէ մաքրել բոլոր յետսամուտ աղօթքներն ու աւելորդ կրկնութիւնները պատարագին մէջէն եւ զայն ներկայացնել բիւրեղացած վիճակի մէջ, որպէսզի ամէն տեղ նոյն կերպով պաշտամունք մատուցուի։
Յարատեւ այս աշխատողը – գիշերները կ՛աշխատէր մինչեւ մոմերուն հալիլը եւ մարիլը – գրած է շատ մը ուրիշ մեկնութիւններ. Արարածոց գրքինը, Սողոմոնի Առակներունը, Ժողովողի, Իմաստութեան եւ Երգ Երգոցի մեկնութիւնները, Փոքր մարգարէներու գրութիւնները, Սաղմոսները, Դանիէլը, Մատթէոսի աւետարանը, Կաթողիկէ թուղթերը... եւայլն։ Այս բոլորը եղած են նիւթը աշխատանքներուն այս սրբակեաց, հոգելից եւ Տիեզերական վարդապետին, ինչպէս կոչած են զինք Յոյները։

 

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». SMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել«Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը«Հրապարակ». Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց«Հրապարակ». Ովքե՞ր են ազատման դիմում գրել«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ«Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ էՈւմ է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ ԴանիելյանՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն ՔոչարյանՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումներըՁյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը Օրվա կարևորը | Նոյեմբերի 26 Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյան Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում
Ամենադիտված