Սպառնում են գրավել ՀՀԿ գրասենյակը. ակցիա
ՔաղաքականԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Մինչ ՀՀԿ-ականները շտապում էին զբաղեցնել իրենց տեղերը, ՀՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Բյուզանդի, Արամի, Խանջյանի և Հանրապետություն փողոցների բնակիչները: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել:
Բնակարանատերերին խոստացել են կարճ ժամկետում նոր բնակարաններ հատկացնել, բայց արդեն տևական ժամանակ է՝ իրենց բնակարանները չեն հանձնում:
Մասնակիցները Սերժ Սարգսյանի ավտոշարասյան հետևից վազքով գնացին, որպեսզի իրենց պահանջները ներկայացնեն նախագահին:
Մասնակիցները սպառնում էին գրավել ՀՀԿ-ի գրասենյակը, եթե կառավարությունը շուտափույթ որոշում չկայացնի և չհատուցի իրենց բնակարանների համար:
Մասնակիցների խոսքով՝ վարչապետը խոստացել է նրանց հանդիպել և լսել բարձրացված խնդիրները: Նշենք, որ տևական ժամանակ է բնակիչները հավաքվում են ՀՀԿ գրասենյակի դիմաց, բայց ամեն անգամ նրանց հանդիպումներ են խոստանում, բարձրացված խնդիրներին լուծումներ են խոստանում, բայց այդպես էլ հանդիպումներ չեն լինում: