Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կբարդացնի տարածաշրջանում խնդրի լուծումը․ Իրանի ԱԽ Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով. Pastinfo Հայտնաբերվել են Ապարանում ամանորյա զարդարանքի խաղալիքները գողացած «ձմեռ պապն» ու «ձյունանուշը» Ալիևը պատերազմով է վախեցնում, բա ո՞ւր է Սուրեն Պապիկյանը, 4 տարում չկարողացա՞վ բանակն ուժեղացնել․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Ռուսական բոլոր ավիաընկերությունները երեխաների տոմսերի համար 50 տոկոս զեղչ կսահմանեն «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Ինչ իրավիճակ է ճանապարհներին Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից «Բարգավաճման նոր դարաշրջան կգա»․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին 

Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել (տեսանյութ)

Հայաստան

2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև հունիսի 26-ին այցելել Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, բնապահպանները երեկոյան ժամը վեցից հետո հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, մեր կարծիքով, ճիշտ չի կառուցված և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս ամենի մասին բնապահպանները անմիջապես ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Բնապահպանների ահազանգից հետո միայն ԱԻՆ-ը հայտարարություն է տարածում վթարի վերաբերյալ, ինչից հետո հետո լրատվական կայքերում հրապարակվում են նյութեր http://www.aravot.am/2013/06/29/260213/ որոնց մեջ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի աշխատակիցները հերքում են պոչամբարից թափոնաջրերի արտահոսք լինելու փաստը՝ նշելով որ «հունիսի 25-ին գետի ջրի պլաստմասե խողովակաշարը պայթել էր, բայց … արտահոսած գետի մաքուր ջուրը ոչ թե լցվել էր պոչամբար և պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու էր լցվել գետը՝ առանձին կառուցված խողովակաշարի միջոցով»: Իսկ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է, որ նմուշառում են վերցրել Գեղի գետից՝ ավելացնելով, որ հաջորդ օրը դեպքի վայրում կատարած ուսումնասիրությունից հետո այդպես էլ պոչամաբարից արտահոսքի դեպք չեն արձանագրել:

Մեր այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով' ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է: Այդ խողովակաշարը գտնվում է պոչամբարից ավելի բարձր նիշի վրա, և բնականաբար վթարի հետևանքով արտահոսած ջուրը այլ տեղ չուներ լցվելու, բացի պոչամբարից: Իսկ պոչամբարի պատվարի ներքևի մասում տեղադրված խողովակից դուրս է գալիս ոչ թե «նորմայի սահմաններում» ջուր' ինչպես պնդում են պատասխանատուները, այլ թափոնաջուր, որն էլ նորից գնում-լցվում է գետը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նմուշառում պետք է կատարեին ոչ թե Գեղի գետում, այլ հենց այդ խողովակից դուրս եկող ջրում: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան: Սակայն դեպքերի ընթացքի տրամաբանական վերլուծությունը և մեր կողմից տարածքի տեղազննումը հուշում են, որ եթե տեղի է ունեցել գետի այնպիսի հզոր հորդացում, ինչի հետևանքով մի քանի տեղից պայթել է խողովակաշարը, ապա դժվար թե այդ հարվածին դիմանար պոչամբարի թույլ հողային պատվարի վերին հատվածը: Եթե նույնիսկ պատվարը դիմացել է այդ հարվածին և չի պատռվել (ինչը քիչ հավանական է), ապա ակնհայտ է, որ ջրի այդպիսի զանգվածի' պոչամբար լցվելու հետևանքով կատարվել է թափոնաջրերի մակարդակի բարձրացում, և դրանք հոսել են պատվարի վրայով դեպի ներքև: Դրա մասին են վկայում նաև պոչամբարի պատվարի վերին շերտը, որը ծածկված է հոսած թափոններով, պատվարի կենտրոնական մասի թաց հատվածը, որը ակնհայտ տարբերվում է կողային չոր մասերից, ինչպես նաև հենց պատվարի մոտ կանգնած էքսկավատորն ու տարածքում առկա մնացած շինարարական տեխնիկան, որոնք ամենայն հավանակությամբ օպերատիվ կերպով թաքցրել են են վթարի իրական հետևանքները:

Վթարի մանրամասները՝ տեսանյութում։

Վերոնշյալի հետ կապված հարկ է նշել խիստ կարևոր 3 հանգամանք.

1. Ու՞նի արդյոք այդ պոչամբարը փորձաքննություն անցած նախագիծ, և ո՞ր պետական լիազոր մարմինն է թույլ տվել, որ լեռնային հզոր գետը դրվի բարակ պլաստիկե խողովակաշարի մեջ, իսկ պոչամբարի պատվարի ներքևում տեղադրված խողովակից դուրս եկող թունավոր թափոնաջրերը' առանց մաքրվելու լցվեն գետի մեջ, ինչը մեր կարծիքով անթույլատրելի է, քանի որ պոչամբարը պետք է գործի կամ ջրի շրջանառու համակարգով, կամ էլ պետք է ունենա մաքրման կայան:

2. Եթե հավատանք աշխատակիցների խոսքերին, վթարը տեղի է ունեցել բնապահպանների այցից մեկ օր առաջ, որի հետևանքները դեռևս չեն էլ վերացվել, ինչո՞ւ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները չեն դադարեցվել և դեռ շարունակվում էին, երբ բնապահպանները գտնվում էին դեպքի վայրում:

3. «Լեռ-էքս» ՍՊԸ-ն վթարի մասին չի ահազանգել ԱԻՆ կամ պետական այլ մարմնի, ինչը ստիպում է ենթադրել, որ փորձ է արվել կոծկել վթարի փաստը և թաքցնել իրական հետևանքները, կամ սա պարզապես խոսում է նմանատիպ վթարների նկատմամբ մասնավոր ընկերությունների ունեցած հանցավոր անտարբերության մասին: Իսկ պետական մարմինների կողմից կատարվածին մինչ այս պահը ոչ համարժեք գնահատակններ տալը վկայում է, որ ցանկություն չկա պարզելու, թե ինչո՞ւ է թաքցվել վթարի փաստը, ի՞նչ վնաս է հասցվել բնությանն ու շրջակա միջավայրին, ո՞վ է կատարվածի պատասխանատուն և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն մեղավորները: Ավելին, ստացվում է, որ եթե բնապահպաններն այդ օրերին չլինեին Սյունիքում, հանրությունը այդպես էլ չէր տեղեկանա կատարվածի մասին:

ՀԲՃ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանություն նախարարություն' պարզելու համար թե ինչ նախագծերի հիման վրա է աշխատում Հանքասարի հանքավայրը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարները, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մասնագիտական վերլուծություն: Մինչ այդ սպասում ենք այս վթարի վերաբերյալ պետական մարմինների համապատասխան արձագանքին:

Ընդհանրապես Սյունիք կատարած մեր այցը մեկ անգամ ևս փաստեց, որ Հայաստանի կառավարությունը չի իրականացնում հստակ մշակված բնապահպանական քաղաքականություն, իսկ վերահսկողությունն այդ ոլորտում իսպառ բացակայում է:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) համակարգող խորհուրդ

Եղիա Ներսեսյան, Մարիամ Սուխուդյան, Սյուզի Պետրոսյան, Աննա Աղլամազյան, Լևոն Գալստյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կբարդացնի տարածաշրջանում խնդրի լուծումը․ Իրանի ԱԽ Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով. Pastinfo Հայտնաբերվել են Ապարանում ամանորյա զարդարանքի խաղալիքները գողացած «ձմեռ պապն» ու «ձյունանուշը» Շերը խոստովանել է, որ կորցրել է կուսությունը վրեժ լուծելու համար (լուսանկարներ)Ալիևը պատերազմով է վախեցնում, բա ո՞ւր է Սուրեն Պապիկյանը, 4 տարում չկարողացա՞վ բանակն ուժեղացնել․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ ԱբրահամյանԼոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներՀամաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերություններըՌուսական բոլոր ավիաընկերությունները երեխաների տոմսերի համար 50 տոկոս զեղչ կսահմանեն«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Ջոնի Դեփը գրանցվել է TikTok-ում (լուսանկարներ)Ինչ իրավիճակ է ճանապարհներին Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից«Բարգավաճման նոր դարաշրջան կգա»․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն է եղել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հայաստանից պատվիրակություն է գործուղվում Նիդեռլանդներ Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆԶենդայան և Թոմ Հոլանդը միանման դաջվածքներ են արել (լուսանկարներ)Իրանի բանակը 1000 նոր անօդաչու թռչող սարք կստանա Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. մանրամասներ Հայտնի է՝ ինչ է լինելու Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթումՀայաստանը՝ Եվրամիության անդամ դառնալու շեմին (տեսանյութ) Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանը մտադրություն չունի Ջերմուկը վերադարձնել Հայաստանին․ Համբարյան Պաբլո Էսկոբարի անձնական ինքնաթիռը վերածվել է շքեղ հյուրանոցի (լուսանկարներ)Քաղաքացիները տեսնում են ճգնաժամ, կառավարությունը խոսում է աճի մասին․ ով է ճիշտ (տեսանյութ) Թայվանը յոթ պաշտոնաթող զինվորականի մեղադրում է Չինաստանի համար լրտեսության մեջՓաշինյանը պետք է հասկանա, որ չի տիրապետում իրավիճակին և հեռանա (տեսանյութ) Յուն Սեոկ Յոլն ընդունել է Սահմանադրական դատարանի որոշումը իմպիչմենտի գործով«Պատերազմի և Խաղաղության Միջով՝ Գերմանիայի Ժառանգությունը» (տեսանյութ)Արարատի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 150-200 մետրԱսադի կինը կասկածվում է բրիտանական հետախույզ լինելու մեջՄորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է Ադրբեջանը ռազնակայան է կառուցել Ջերմուկում․ Գագիկ ՀամբարյանՈւկրաինայի զինված ուժերը գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը վերածում են ռազմականի․ ԶԼՄԱդրբեջանի ճնշումների առաջ ընկրկումն արտացոլում է Հայաստանի իշխանությունների ավելի լայն ձախողումը. ՕսկանյանԱվետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ջեսիկա Ալբան և Քեշ Ուորենը բաժանվել են (լուսանկարներ)Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համարԵրկխոսության մեջ հետս չմտնե՛ք, մյուս անգամ ինձ չընդհատեք․ Հայրապետյանը՝ լրագրողին (տեսանյութ) ԵՄ-ն խաղ է խաղում մեզ հետ․ Հայաստանը երբեք չի հայտնվի ԵՄ շարքերում․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»․ Մասկը՝ ԹրյուդոյինՓաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ (տեսանյութ)Թե ՀՀ–ն արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. նախարար (տեսանյութ)
Ամենադիտված