Հայ վարորդի՝ սեփական կյանքը վտանգելու շնորհիվ է, որ զոհերի թիվն ավելի մեծ չէ. «Россия 1» (տեսանյութ)
Ռուսաստան«Россия 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ քննարկվել են Նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հնարավոր պատճառներն ու հետևանքները:
Ողբերգական դեպքի ականատեսները բացառել են Հրաչյա Հարությունյանի դիտավորությունը՝ ավտովթարի հիմնական պատճառը համարելով մեքենայի անսարքությունը: Հաղորդման հյուրերից մեկի խոսքերով՝ Հ. Հարությունյանն իր կյանքը վտանգելու ճանապարհով փրկել է ուղևորներից շատերին, այլապես հնարավոր է՝ ավելի շատ զոհեր լինեին: