Մարկ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բ/կ
ՀայաստանՀայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն այսօր ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին Lurer.com-ի թղթակցին տեղեկացրին «Նաիրի» բ/կ-ից:
Մարկ Սաղաթելյանին Հեմատոլոգիայի ինստիտուտից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս պահին վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է: Ախտորոշվել է սուր լեյկոզ, իսկ գլխուղեղում արդեն արյան զեղում կա:
Բժիշկներն այս պահին պայքարում են հաղորդավարի կյանքի համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսի 22-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում ավտովթարի էին ենթարկվել շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: