Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատից Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը․ Սաակաշվիլի Հայաստանը վատթարացրել է դիրքն ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի Երևանում և 9 մարզերում լույս չի լինելու Զախարովան արձագանքել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հայտարարությանը Հովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել. Հակոբ Ասլանյան (տեսանյութ) Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր նախկին կնոջ նշանածի նախկին ընկերուհու հետ Ադրբեջանին քաղաքական հակահարված տալու ամենահարմար պահն է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 

«Ծերացաւ՝ ազգին համար խորհելով». Մկրտիչ Խրիմյան

Գիտություն և Մշակույթ

Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Խրիմեան Մկրտիչ հայոց հազարամեակներու պատմութեան ոսկեմատեանին մէջ իր վեհաշուք տեղը գրաւած է իբրեւ հոգե-մտաւոր եւ ազգային-քաղաքական մեծագործ հեղինակութիւն` իբրեւ Հայ Հողին ու Հողի Մարդուն խորհուրդն ու արժէքը յաւերժացուցած Մկրտիչ Ա. Վանեցի։

Խրիմեան Հայրիկ ճակատագրւած էր 87 տարի ապրելու հայ ժողովուրդի արդի շրջանի ամենէն ալեծուփ ժամանակաշրջանին։ Եւ Հայրիկը բառին բուն ու ամենէն վաւերական իմաստով լիարժէք ապրեցա՛ւ իրեն շնորհւած կեանքի ժամանակաշրջանը եւ ինչպէս որ սիրւած ժողովրդային երգը կը նշէ՝ «ծերացաւ՝ ազգին համար խորհելով»...

Իր հոգեւոր ծառայութեամբ, իր ստեղծած գրականութեամբ, իր հրապարակագրական վաստակով, իր բանաւոր քարոզներով եւ ազգային, քաղաքական ու հասարակական եռանդուն գործունէութեամբ Խրիմեան Հայրիկ աւելի քան վեց տասնամեակ առաջնորդող ներկայութի՛ւն եղաւ հայ ժողովուրդի կեանքին մէջ։

- Եղաւ հայոց մեծ դաստիարակը, որ իր վարակիչ օրինակով խորհրդանշեց անսակարկ անձնւիրումը ազգին ու Հայրենիքին` հայոց ազգային ու տոհմիկ արժէքներու անխաթար պահպանումին։

- Շունչ տւաւ Հայ Եկեղեցին եւ Հայ Միտքը դարաւոր գերութեան հետեւանք ուծացումէն ու այլասերումէն վերականգնելու եւ վերանորոգ թափով լուսաւորելու շարժումին։

- Դարձաւ դրօշակիրը Հայաստանն ու հայութիւնը երկաթէ շերեփով օտարի լուծէն ազատագրելու պայքարին։

Ինչպէս Սիամանթօ կը մատնանշէ, Խրիմեան Հայրիկ հանդիսացաւ «Ազատութեան ջահակիր»-ը, որ գլխաւոր երկու ուղղութիւններով յեղաշրջեց հայ իրականութիւնը։

Առաջին` դէպի Հայաստան աշխարհը սեւեռեց միտքն ու հոգին արդի հայ մարդուն։ Իսկ Հայրիկի Հայաստանը բոլորէն լքւած եւ բռնակալներու ոտնակոխ հայկական գաւառն էր՝ հայ գեղջուկը՝ իր անհուն վիշտով ու անսահման բարութեամբ։ Հայրիկի յորդորներով հայ պանդուխտները տունդարձի երազը սնուցանեցին իրենց հոգիին խորը։ Հայրիկի յանդիմանութիւններով իրենց քաղքենիական եւ ստրկամիտ արատներէն մաքրւելու ուղին գտան մեր ժողովուրդը առաջնորդելու կոչւած հոգեւորական թէ հասարակական գործիչները։ Հայրենի հողին վրայ վերախմբւելու եւ բազմանալու պատգամով պսակւեցաւ Հայրիկի ազգային մտածողութեան այբուբենը։

Երկրորդ` «հերիսայի» եւ «թուղթէ շերեփի» իր պատմական քարոզով Խրիմեան Հայրիկ նոր դարաշրջան բացաւ հայ ժողովուրդին առջեւ։ Հայաստանը ոչ միայն իբրեւ հոգե-մտաւոր տարածք, այլեւ ու առաջին հերթին իբրեւ աշխարհա-քաղաքական իրականութիւն վերականգնելու ճամբան հունաւորեց` ազգային-ազատագրական պայքարի գաղափարական խարոյկը վառելով 1878 թ. օգոստոսին` Բեռլինի տխրահռչակ վեհաժողովէն իր վերադարձին։ Հայրիկի քարոզէն շունչ ու թափ առաւ «Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն» պատգամող յեղափոխական իմաստութիւնը։

Քսաներորդ դարուն, Հայաստանի ու հայութեան ազատատենչ ոգին վերստին շղթայակապ ճնշելու խորհրդային խաւարամտութեան շրջանին, ազգային մեր բոլոր իրա՛ւ արժէքներուն հետ փորձ կատարւեցաւ նաեւ Խրիմեան Հայրիկի նշանակութեամբ մեծութիւնը արատաւորելու։ Բայց, որքան ալ նորահաս սերունդներու ենթագիտակցութեան մէջ խորհրդային այդ թոյնը իր աւերը գործեց, այդուհանդերձ` հայրենի հայութիւնը արագօրէն կտրեց ինքնամաքրման դժւարին փուլը եւ երջանկայիշատակ Վազգէն Առաջինի օրինակով իր մտքին ու հոգիին մէջ վերականգնեց Հայրիկի մեծ դաստիարակի անմահ պատւանդանը։

Այդ առումով` ափսոսանքով պէտք է արձանագրել, որ հայրենի հողի վրայ այսօր ալ կարելի է հանդիպիլ հայորդիներու, որոնք խորհրդային թոյնին վերապրուկներով կուզեն նսեմացնել Հայրիկի ազգային-քաղաքական պատգամը։ Խրիմեանը իբրեւ մեծ հայրենասէր ընդունելու, բայց իբրեւ քաղաքական գործիչ «վիպապաշտ» ու «լալկան» հռչակելու զուր փորձերն ու անհեթեթ վերագրումները այսօր ալ արձագանգ կը գտնեն։
Հայոց անզուգական Հայրիկը ծնած էր 4 ապրիլի 1820 թ.՝ Վան։

Մանուկ տարիքէն հօրմէ որբացած էր եւ յանձնւած հօրեղբօր հոգատարութեան, որուն խրախուսանքով եւ օժանդակութեամբ կրցաւ ուսանիլ Լիմ եւ Կտուց անապատներու վանական դպրոցներուն մէջ։ Հակառակ իր ստացած հոգեւոր դաստիարակութեան` աշխարհական մարդու կեանք ընտրեց` ամուսնացաւ եւ իր ժամանակի բոլոր հայ երիտասարդներուն պէս 1843 թ. պանդխտութեան գնաց Պոլիս` հոնկէ Եւրոպա անցնելու եւ բարձրագոյն ուսման հետեւելու համար։ Բայց, նիւթական դժւարութիւնները պատճառ եղան, որ ան մնայ Պոլիս եւ հայոց լեզւի ու պատմութեան ուսուցիչ դառնայ Խասգիւղի հայոց աղջկանց վարժարանին մէջ։ Պոլիս իր կեցութեան վեց տարիները` ուսուցչութեան կողքին` Խրիմեան նւիրեց գաւառներէն եկած երիտասարդ պանդուխտներուն ազգային դաստիարակութիւն ջամբելու աշխատանքին։

Ոչ միայն իր երիտասարդութեան եւ աշխարհական կեանքի այդ շրջանին, այլեւ, այնուհետեւ եւս, թէ՛ 1853-1892 թթ. առաջնորդական եւ պատրիարքական իր պաշտօնավարութեան շրջանին, թէ՛ 1892-1907 Ամենայն հայոց կաթողիկոսութեան գահակալի իր վերջին տարիներուն բառին ամենէն ընդգրկուն եւ խոր իմաստով լուսաւորիչ մը եղաւ Մկրտիչ Խրիմեան։

Հայրիկի կեանքին ու գործին մղիչ ուժն ու կենարար առանցքը դարձաւ հայրենի հողին պաշտամունքը, որմէ ներշնչւեցաւ հայկական գաւառը ամբողջական հոգածութեան տակ առնելու, պահպանելու եւ բարելաւելու իր հետեւողական գործը։

1853 թ. Վան վերադարձին մահացած գտաւ մայրն ու կինը եւ անցաւ Աղթամար` հրաժեշտ տալով աշխարհական կեանքին։ 1854 թ. ձեռնադրւեցաւ կուսակրօն քահանայ եւ լծւեցաւ ուսուցչական ու գրական աշխոյժ գործունէութեան` հայրենի հողին կառչած մնալու՝ ազգային մեր ժառանգութեան տէր կանգնելու եւ հայոց անկախ պետականութեան աւանդները վերանորոգելու գաղափարները տարածելով։

Հայրիկի երազն էր Աղթամարը վերածել հայաստանեան «Վենետիկ»-ի` իր վանական ուսումնարանով, տպարանով եւ թերթով։ Բայց, Աղթամարի պահպանողական միաբանութիւնը խորթ աչքով սկսաւ նայիլ երիտասարդ վարդապետին աշխուժութեան եւ Խրիմեան ստիպւեցաւ հեռանալ Աղթամարէն։ Հաստատւեցաւ Պոլիս, ուր գործուն մասնակցութիւն բերաւ Ազգային սահմանադրութեան մշակման ու ազգային կեանքի ժողովրդական-ժողովրդավարական ղեկավարման ի նպաստ ծաւալած բուռն պայքարին։

1855 թ. լոյս ընծայեց «Արծւի Վասպուրական» ամսագիրը, որ առաջին բեմը դարձաւ ազգային իր մտածողութեան մշակումին ու հիմնաւորումին։ 1857 թ. կրկին վերադարձաւ Վան, բայց այս անգամ Վարագայ վանքը հաստատւելու եւ Պոլսէն իր հետ բերած տպագրական մեքենայով «Արծւի Վասպուրական»-ի հրատարակութիւնը շարունակելու, ինչպէս նաեւ ազգային արթնութեան եւ լուսաւորութեան ծառայող գիրքեր տպագրելու նպատակով։

1862 թ. ընտրւեցաւ Տարօնի առաջնորդ եւ հաստատւեցաւ Մշոյ Ս. Կարապետ վանքը, որ շուտով դարձաւ հայոց ազգային զարթօնքին ու ազատագրումի տենչերուն հոգե-մտաւոր հնոցը։ Իր արժանաւոր սանին` Գարեգին եպիսկոպոս Սրւանձտեանցի խմբագրութեամբ լոյս ընծայեց «Արծւիկ Տարօնոյ» թերթը, որ իր հայրենաշունչ եւ ազգայնաշունչ գաղափարներուն տարածման նոր բեմը դարձաւ հայկական նահանգներու ամբողջ տարածքին։

1868 թ. իբրեւ Տարօնի առաջնորդ` մասնակցեցաւ Էջմիածնի մէջ կայացած Գէորգ Դ կաթողիկոսի ընտրութեան, որ առ ի գնահատանք Խրիմեանի բեղուն գործունէութեան` եպիսկոպոսի աստիճան շնորհեց արդէն մեր ժողովուրդին կողմէ «Հայրիկ» անւանումին արժանացած մեծ հոգեւորականին։

Անսահման եղաւ Խրիմեան Հայրիկի վայելած ժողովրդականութիւնը ողջ հայութեան մօտ։ Եւ երբ 1869 թ. Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքութեան նոր գահակալ մը ընտրելու անհրաժեշտութիւնը ծագեցաւ` ժողովրդային բուռն ու միահամուռ պահանջով Խրիմեան Հայրիկ ընտրւեցաւ պատրիարք։ Այնքա՜ն մեծ էին Հայրիկին կապւած յոյսերը, որ Պետրոս Դուրեան, այդ ատեն տակաւին պատանի, բանաստեղծութիւն նւիրեց Հայրիկի ընտրութեան` գրելով. «Ո՞վ է, որ կու գայ. թագաւո՞ր մը. ո՛չ. սեւ սքեմ մը ուսին` Հայոց Հայրիկն է, որ կու գայ»...

Բայց, միայն երեք տարի Խրիմեան Հայրիկ դիմացաւ պատրիարքական պաշտօնավարութեան։ Պոլսոյ պահպանողական խաւին ու քաղքենի ղեկավարութեան ուղղւած իր սուր քննադատութիւնները, գումարւելով գաւառի հայութեան բարեկարգումին եւ զարգացումին ի սպաս ուժերը եւ միջոցները կեդրոնացնելու իր հետեւողական ճիգին վրայ, պատճառ դարձան պատրիարքական պաշտօնէն իր հրաժարումին։ Հայրիկ դարձեալ վերադարձաւ Վան, ուր նորովի թափով շարունակեց կրթական եւ գրական իր գործունէութիւնը։

Այդ շրջանին էր` 1878 թ., որ երբ Բեռլինի վեհաժողովին հայկական պատւիրակութիւն մը ղրկելու հնարաւորութիւնը ստեղծւեցաւ` Ներսէս Վարժապետեան պատրիարքի կողմէ Խրիմեան Հայրիկ ընտրւեցաւ պատւիրակութեան նախագահ եւ Բեռլինի մէջ արժանաւորապէս ներկայացուց հայկական նահանգներու ինքնավարութեան պահանջները։

Հայոց ազգային-ազատագրական պայքարին հոգեւորական ռահվիրայի իր քարոզներն ու գործնական աշխատանքները աննկատ չանցան համիդեան բռնակալութեան կողմէ եւ տարիներու վրայ երկարած ազդարարութիւններէ ու կաշկանդումներէ ետք` սուլթանի հրամանով Խրիմեան Հայրիկ Երուսաղէմ աքսորւեցաւ 1891 թ.։ Բայց, հազիւ տարի մը ետք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսութեան նոր գահակալի ընտրութեան կարիքն առաջացաւ, Խրիմեան Հայրիկ հայ ժողովուրդի միահամուռ պահանջով ի բացակայութեան՝ ընտրւեցաւ Ս. Էջմիածնոյ գահակալ։

Քաջ հովիւի պատմական ժառանգութիւն մը կտակեց Խրիմեան Հայրիկ՝ իբրեւ Ամենայն հայոց կաթողիկոս։ Իր գահակալութեան առաջին տարիները զուգադիպեցան 1895-96-ի համիդեան կոտորածներուն, որոնց դէմ բարձրաձայն եւ ազդու քարոզչութիւն ծաւալեց աշխարհով մէկ, յատկապէս ցարական իշխանութեանց մօտ՝ ջարդերու դադրեցման մէջ ռուսական ազդու միջամտութիւն պահանջելով:

Իր կաթողիկոսութեան շրջանին զուգադիպեցաւ նաեւ հայ եկեղեցապատկան կալւածներու բռնագրաւման 1903 թ. ցարական տխրահռչակ հրամանագիրը, որուն դէմ հայ ժողովուրդի ծաւալած բուռն բողոքի շարժումին եւ անզիջող պայքարին խորհրդանիշը դարձաւ հայոց ծերունազարդ Հայրիկը։

Մինչեւ իր վերջին շունչը` Խրիմեան Հայրիկ յաղթահասակ կանգնեցաւ հայ ժողովուրդի հոգե-մտաւոր առաջնորդի իր բարձրութեան վրայ։
Խրիմեան Հայրիկ վախճանեցաւ 10 նոյեմբերի 1907 թ.` հայ ժողովուրդի մտքին ու սրտին մէջ անզուգական իր բարձունքը նւաճած։
Հայրիկի աճիւններն ամփոփւած են Ս. Էջմիածնի մայր տաճարի մուտքին գտնւող դամբարանին մէջ։

աղբյուրը` «Ալիք» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատիցՄեդվեդևն Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից հեռահար հրթիռների կիրառումն անվանել է «կարմիր գծերի հատում»Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը․ ՍաակաշվիլիՀայաստանը վատթարացրել է դիրքն ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշումՀայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի Երևանում և 9 մարզերում լույս չի լինելու Զախարովան արձագանքել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հայտարարությանըՀովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել. Հակոբ Ասլանյան (տեսանյութ) Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր նախկին կնոջ նշանածի նախկին ընկերուհու հետ Ադրբեջանին քաղաքական հակահարված տալու ամենահարմար պահն է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանցագործության հանցակից է. Բագրատ ՍրբազանԵրկակի ստանդարտներով շարժվելն անընդունելի է․ Գևորգ ՍտեփանյանԱլիևը զանգահարել է ԹրամփինԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնիում տղամարդը սպառնում էր մարտական նռնակ պայթեցնել․ shamshyan.comԲայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի մասինԵվս մեկ Superjet վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում Եթե ճիշտ կազմով հանդես գայինք՝ գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները․ Դավիթ Սանասարյան22 մլն դրամ՝ տոնածառերի տեղադրման և ապամոնտաժման համար (տեսանյութ) Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտըԿոտայքում «Նիվա»-ն հարվածել է կովին և հայտնվել ձորում, կա մեկ տուժած Մոսկվայից Շարժա թռչող Air Arabia-ի օդանավը վայրէջք է կատարել Բաքվում Հայաստանի Հանրապետությունը կդառնա Թուրքիայի վիլայեթ․ հարցում (տեսանյութ)Իսրայելն ու Լիբանանը 36 ժամից կարող են հայտարարել հրադադարի մասին․ ԶԼՄՈւժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԼարսը փակ է Շակիրան իր երկրպագուներից մեկին կնվիրի իր մանուշակագույն «Lamborghini»-ն «Ստատուս քվո»-ն հյուրընկալել է քաղ. գիտ. դոկտոր Հայկ Մարտիրոսյանին (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ միայն խորոված ձուկ և շոգեխաշած բանջարեղեն է ուտումԱննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարարՄիգրանտների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացվել ՌԴ ՊետդումաԻնչից է սկսվել Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքը․ պատճառը հայտնի է (տեսանյութ)Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև Ինքնաթիռում 73-ամյա ուղևորը թռիչքի ժամանակ ոտնձգություններ է կատարել չորս կնոջ նկատմամբՀայաստանը միշտ էլ եղել է, իսկ որտե՞ղ էր Ադրբեջանը (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում (տեսանյութ)Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ․ ինչ են քննարկելՔիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել համացանցում վատ ֆոտոշոփի համար (լուսանկարներ)Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ. ՄիրզոյանԵվրոպայում ռեկորդային շոգեր ենՀրդեհ Կոթի գյուղում Կարեն Անդրեասյանը ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ ՀՀ դատավորների միությունԱդրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին «Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց
Ամենադիտված