Համբույրի մեջ վատ բան չկա. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանի «համբույրի» մասին
ՀասարակությունԱյս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով համբուրել էր ակտիվիստի պարանոցը:
Բարձրացված աղմուկը հանգեցրել է ոստիկանի ծառայության կասեցմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով այդ միջադեպին, ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում համբույրի մեջ.
«Ես գտնում եմ, որ համբույրի մեջ ինչ-որ վատ բան չկա, և կարծում եմ, որ սա թեմա չէ՝ ինչ-որ բողոք բարձրացնելու համար, քանի որ այդտեղ տգեղ ոչ մի բամ չեմ տեսնում»: