Թե ինչպես էին ոստիկանները փողոց հրում քաղաքացիներին և բերման ենթարկում ակտիվիստներին (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր նախագահական նստավայրի արջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` ուղղված երեկ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության դեմ. վերջինս ասել էր, որ Հայաստանը ներգրավվում է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
Ի նշան բողոքի` ակտիվիստները, անցնելով փողոցը, ակցիան շարունակեցին նախագահական նստավայրի մայթում, սակայն ոստիկանները քաղաքացիներին հրում էին դեպի փողոցի երթևեկելի հատված, որի ժամանակ քաշքշուկ եղավ ոստիկանների և ակտիվիստների միջև:
Այնուհետև ակտիվիստները նստեցին փողոցի մեջտեղը, սակայն ոստիկանները բռնի ուժով փորձում էին տեղաշարժել նրանց, ինչի հետևանքով 9 ակտիվիստ բերման ենթարկվեց:
Առավել մանրամասն` տեսանյութում.
Լուսանկարը` Hetq.am-ի