Արդյոք Էդվարդ Նալբանդյանը կմեկնի՞ Բրյուսել` պատասխան տալու
ՀայաստանLurer.com-ի թղթակիցը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց ճշտել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում տարածված ինֆորմացիան այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բրյուսել։
Տիգրան Բալայանը չցանկացավ լիարժեք պատասխան տալ. հարցից խուսանավելով` ասաց.
«Ես կարող եմ միայն ասել, որ նախարարի այցելությունների մասին հայտնում ենք պատշաճ ժամկետներում»:
Փորձեցինք, ճշտել` արդյո՞ք հիմա պատշաճ ժամանակը չէ, և նախարարը կմեկնի՞ Բրյուսել: Վերջինս չպատասխանեց:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ենթադրում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։