Տագնապային վիճակ Երևանում. դեպի ՀՀԿ գրասենյակ տանող բոլոր ճանապարհները փակ են
Հայաստան
Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը:
Նիստից մոտ կես ժամ առաջ արդեն իսկ ոստիկանությունը փակել է ողջ Մելիք Ադամյան փողոցը: Լրագրողների մուտքն անգամ այդ փողոց ուղեկցվում է խիստ հսկողությամբ և համապատասխան փաստաթղթերով:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման հսկողությունը պայմանավորված է այսօր տեղի ունեցող ակցիայով: Վերջինիս խոսքով` ոստիկանությունը ծանոթ է կոչերին և ակցիայի բնույթին: Բացի այդ` հաշվի է առնվել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիան:
Հիշեցնենք, որ երեկ անգամ մի քանի ակտիվիստի ոստիկնությունը բերման է ենթարկել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուն:
