Քաշքշուկ ակցիայի ընթացքում. բերման է ենթարկվել ակտիվիստ
ՀայաստանԱյս պահին Մելիք Ադամյան փողոցում լարված իրավիճակ է: Ոստիկանւթյունը խիստ հսկողություն է սահմանել, իսկ ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտում Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման դեմ:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկին`մի ակտիվիստի, ոստիկանությունը բերման ենթարկեց: Բերման ենթարկվածը Վրեժ Զատիկյանն է:
Այդ ընթացքում նաև քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և այլ ակտիվիստների միջև: Վերջիններս սկսեցին բացականչել. «Ամո'թ»:
Լարված իրավիճակը շարունակվում է, իսկ ակտիվիստների թիվը` ավելանում: