Հայաստանն ու Կատալոնիան քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը Ալիևները Լոնդոնում հարյուրավոր մլն․ դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են․ Սասունյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի Վերին Լարսում ավելի քան 680 հայկական բեռնատարներ են սպասում հերթում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ Ղազախստանում ավիավթարից փրկված տուրօպերատորը մանրամասներ է պատմել վթարի մասին (տեսանյութ) «Հայաստանը դառնում է պարտադիր այցելության վայր»․ միջազգային ԶԼՄ-ներ Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել՝ ԱԹՍ–ի անկման պատճառով ՌԴ-ն ու Իրանը կարող են նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել․ Newsweek 

Նիկոլ Փաշինյանը` Տիգրան Առաքելյանի և «Հայկական ժամանակ»-ի մասին

Քաղաքական

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հետ կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի վերջին հրապարակումը սոցիալական ցանցերում որոշակի քննարկումներ է հարուցել եւ ոմանք առիթը օգտագործեցին իմ ուղղությամբ քարեր նետելու համար:

Նրանց մի մասը սա անում է, որովհետեւ էդ գործի վրա գրել-կարդալ է սովորում, մի ուրիշ մասն էլ, ցավալիորեն, հայտնվել է «я не читатель, я писатель» վիճակում, եւ որպես անհետաձգելի հրատապություն բարձրաձայնում է հարցադրումներ, որոնց դեռ ամիսներ առաջ պատասխանել եմ մանրամասն, իրենց լեզվով ասած՝ լավաշ հոդվածներով: Որեւէ մեկն, իհարկե, պարտավոր չէ կարդալ իմ գրած հոդվածները, բայց կներեք մենք էլ հո գերի չե՞նք, որ ափալ թափալ նստեն մեր «տաքսին» ու ասեն՝ քշի Թուրքիա:

Բայց այնուամենայնիվ, քանի որ քարերը նետված են, դրանք պետք է հավաքել, ու ինչ-որ պիտի ասեմ, պիտի ասեմ որպես «Հայկական ժամանակի» ընթերցող, նույնպիսի ընթերցող, ինչպիսիք են հազարավոր ուրիշները: Հրապարակման վերաբերյալ ի՜նչ որակում ու մեկնաբանություն ասես չտրվեց՝ էլ ստորություն, էլ անլրջություն, էլ խարդավանք, էլ անբարոյականություն:

Ապշեցուցիչն այն էր, սակայն, որ բազմաթիվ վերլուծաբան-մեկնաբանողներից որեւէ մեկի, որեւէ մեկի մտքով չանցավ. իսկ կարո՞ղ է «ՀԺ»-ն առաջնորդվել է պարզ, մարդկային մտահոգությամբ, որ անհանգստացած է իսկապես, վախենում է իսկապես քաղբանտարկյալի համար, եւ որոշել է հանրային ավելի մեծ ուշադրություն սեւեռել նրա վրա (այս խնդիրն, ի դեպ, արդեն փայլուն կերպով լուծված է): Եւ իմիջիայլոց, եթե մյուսները նպատակ ունեն այս համատեքստում «ճիշտ դուրս գալ», «ՀԺ»-ի նպատակը սխալվելն է, սխալ դուրս գալը, եւ երբ այդպես է՝ խնդիրը լուծված է ուրեմն:

Վերլուծողների մտքով սա չանցավ երկու պատճառով. նրանից մի մասը Տիգրան Առաքելյանով մտահոգվելու մոնոպոլ լիցենզիա հանած խմբակից են եւ առանց իրենց հետ ճշտվելու մտահոգվելը սերժիկական խաղ են համարում, մյուս մասն էլ՝ էս երկու օրը հայտնվել էր հարսանքային շալախոյի աղմուկի մեջ գտնվողի կարգավիճակում. հակառակ բան ասելն ու հակառակի մասին մտածելն իմաստ էլ չունի:

Առաջին խմբի ներկայացուցիչ մի փոքրիկ տեղափոխական էլ վարկած էր առաջ քաշել, թե ահա Տիգրանի սպանությունն է նախապատրաստվում, եւ «ՀԺ»-ն դավադրության մաս է: Սա երեւի ուրիշներին շփոթել է իր կուսակցական ղեկավարների հետ, որ իրար մեջ խոսելիս ուրիշ բան են ասում, հրապարակային՝ ուրիշ: Ընդդիմադիրների հետ խոսելիս ուրիշ բան են ասում, իշխանականների հետ խոսելիս՝ ուրիշ: Դա է քաղաքանության զբաղվելու նրանց կերպը: Նրանք քաղաքականությամբ զբաղվելու լավագույն հատկությունը համարում են ունեցած երեսների քանակը, որ մարդու աչքերի մեջ նայելով ուրիշ բան ասես, ետեւից ուրիշ:

Ոմանք էլ կռիվ են տալիս, թե քաղաքացիական ակտիվիստ Տիգրանին թուլամորթ է սարքում «ՀԺ»-ն: Այս եւ մի քանի այլ հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ ոմանց համար Տիգրանը ոչ թե մարդ է, այլ քաղաքական պայքարի գործիք: Բայց անկախ սրանից՝ ես օրինակ, «ՀԺ»-ի հրապարակումից հասկացել եմ, որ քաղաքացիական պայքարի բովում Տիգանը պատրաստ է գնալ ցանկացած զոհողության, (Տիգրան ջան, կներես համեմատության համար) շահիդի նման: Որեւէ մեկը տեսե՞լ է, որ շահիդին թուլամորթ անվանեն: «ՀԺ»-ի հրապարակումը ընկալել եմ որպես հենց այսպիսի ահազանգ եւ որպես Տիգրանին ուղղված սպառնալիք՝ մնալ պայքարի հին-ստանդարտ շրջանակներում, չանել ավելին, դրա անհրաժեշտությունը չկա: Եւ նպատակը տվյալ դեպքում ոչ թե ճիշտ դուրս գալն է, այլ սխալվելը: Եթե սխալվել է թերթը, դա հենց այն է, ինչ իրեն պետք էր. սա հասկանալու համար մեծ խելք է պետք փաստորեն:

Մի ուրիշ ցնցող փաստարկ էլ կար. բայց չէ՞ որ Տիգրանի հարազատներն էլ են կարդում այդ ամենը: Իսկ գուցե Տիգրանի հարազատներից թաքցնե՞նք որ նա բանտում է: Ոմանք էնքան են հոտառությունը կորցրել, էնքան լրջորեն են հավատացել Տիգրանի համար մտահոգվածների իրենց լիցենզիայի մոնոպոլ լինելուն, որ մտածում են, որ իրենք Տիգրանի հարազատներից ավելի լավ գիտեն Տիգրանի վիճակը, եւ որ Տիգրանի հարազատներն էլ են իրենց նման մամուլից իմանում, թե որտեղ է Տիգրանը, ինչ է անում, եւ ինչ վիճակում է:

Հիմա էլի՝ իմ ու «ՀԺ»-ի հարաբերությունների մասին: Ում դեռեւս հետաքրքրում է էս հարցը, թող կարդա «Անպատասխան հարցերի եւ ապագայի մասին» հոդվածը http://www.nikolpashinyan.com/?p=2410 : Եթե զահլա չունեն կարդան, ուրեմն թող իրենց չկարդացածի նման պահեն:

Հ.Գ. Ոմանք գրառումներում չեն էլ թաքցնում, որ վախեցած են, որ Տիգրանին ազատ կարձակեն ու կպարզվի, դա իրենց շնորհիվ չի: Թող Տիգրանին ազատ արձակեն, ու դա թող լինի բացառապես, միայն ու միայն, սուգուբը ձեր շնորհիվ, բարեկամներ: Մենք էլ չուզողը լինենք, ամենամեծ չուզողը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սննդաբանը պատմել է կակաոյի անսպասելի օգտակարության մասինՀայաստանն ու Կատալոնիան քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը Ալիևները Լոնդոնում հարյուրավոր մլն․ դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են․ Սասունյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի Վերին Լարսում ավելի քան 680 հայկական բեռնատարներ են սպասում հերթում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ Ղազախստանում ավիավթարից փրկված տուրօպերատորը մանրամասներ է պատմել վթարի մասին (տեսանյութ)«Հայաստանը դառնում է պարտադիր այցելության վայր»․ միջազգային ԶԼՄ-ներ Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել՝ ԱԹՍ–ի անկման պատճառով ՌԴ-ն ու Իրանը կարող են նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել․ NewsweekԴեռ վաղ է եզրակացություններ անել կործանված ինքնաթիռի վրայի անցքերի մասին․ Ղազախստանի փոխվարչապետ (տեսանյութ)Աիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում. երգչուհին նշում է 50–ամյակը (տեսանյութ) Կինն իմացել է ամուսնու 60 սիրուհու մասին և ստիպել նրան վճարել 2,3 միլիոն դոլար Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր կերպարում (լուսանկարներ) Դուք իրավունք չունեք ո՛չ հայրենիքի, ո՛չ վեհ արժեքների մասին խոսելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան ԱՊՀ երկրները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում․ ՊուտինՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմի առանց ԱՄՆ-ի․ The Independent Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժածՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի. Գունկո Մարդն ամբողջ է դառնում համբույրի մեջ․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարըԱնբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն Ամանորին ընդառաջ տոնական տրամադրություն՝ Ազգային ժողովի այգում (լուսանկարներ)ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներովԴիմա Բիլանը քիչ է մնացել մահանա երկրպագուի նվերի պատճառովԴատարանը վերադարձրել է «Սիվիլնեթ»-ի դեմ Ավինյանի հայցը․ «Ազատություն»«Ստատուս Քվո». Նոր սպառնալիքներ Սյունիքի և ՀՀ պետականության համար, ի՞նչ անել․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)Իրավիճակը ՀՀ ճանապարհներինԻնչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հայկական Արցախը քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ Լևոն Տեր-ՊետրոսյանԲժիշկը հայտարարել է Ամանորին երազանքներ պահելու արդյունավետության մասինԱդրբեջանցիները Խաչենի տիրակալ Հասան-Ջալալին համարում են թյուրքական ծագում ունեցող իշխան ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջը միջամտություն է դատական իշխանության անկախությանը․ Մարուքյան Շարունակվում են urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը Կինը կաթվածից հետո անսպասելիորեն սկսել է խոսել իտալական ակցենտովԱդրբեջանը պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանը զբաղված է հեծանիվ քշելով․ Հայաքվե Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակըBottega Veneta-ի նոր «Odyssey» ճամպրուկը՝ 2950 դոլար արժողությամբ (լուսանկարներ)Հայտնաբերվել է Ղազախստանում կործանված ինքնաթիռի «սև արկղը». անձնակազմի անդամներից 3-ը ողջ ենԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, վիրավոր կա․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել Ոստիկանության 5 ծառայող ենթարկվել են կարգապահական պատասխանատվությանԱսադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է. The Telegraph Անհետ կորածների հարցը չի կարող լուծվել քրեական ենթամշակույթի շնորհիվ. նրանց հարազատները խաբեության զոհ են դառնում. Սահակյան (տեսանյութ)18-ամյա աղջիկը ծնողների ննջասենյակից խոշոր գումար և ոսկի է գողացել ընկերոջը տալու համար
Ամենադիտված