Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվել Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը 

Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին

Հասարակություն

Ազգերի առաքյալները Եվրոպայի նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկող ոչ հրեաներն են: Հազարավոր մարդիկ են մասնակցել հրեաների փրկության գործընթացին, չնայած որ նացիստները մահով էին սպառնում ցանկացած օգնության դեպքում: Միայն Լեհաստանում մահապատժի է ենթարկվել 2000 մարդ՝ հրեաներին փրկելու կամ օգնություն ցուցաբերելու համար:

Հրեաների ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հիմնական խնդիրներից մեկն է Իսրայելի պետության և ողջ հրեա ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն ոչ հրեաներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փրկել են հրեաներին Աղետի ժամանակ:

«Ազգերի առաքյալ» կոչումը շնորհելու չափանիշները որոշվել են 1963 թվականին: Այդ ժամանակ սկսեց գործել հասարակական հանձնաժողով, որը գլխավորում էր Իսրայելի Գերագույն դատարանի դատավորը, և որը քննում էր յուրաքանչյուր կոնկրետ դեպք, որոշում կայացնում և պատասխանատվություն կրում այդ կոչումը շնորհելու համար: Կոչմանն արժանացողները ստանում էին մեդալ և պատվոգիր, իսկ նրանց անունները հավերժացվում էին Յադ Վաշեմում՝ Երուսաղեմի Հիշատակի սարի վրա:

Նախագծի մասնակիցներն ամեն կերպ ձգտում են գտնել հրեաներին օգնող մարդկանց, որոնց համեմատել անգամ չի կարելի հրեա ժողովրդին հետապնդող մարդասպանների հետ:

«Ազգերի առաքյալ» կոչումը լայն ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում. այն պատվի, մարդկային հերոսության հոմանիշն է և նախանշում է չար ուժերի նկատմամբ բարու հաղթանակը: «Ազգերի առաքյալ» կոչմանն արժանացել են 44 երկրների բնակիչներ, այդ թվում՝ քրիստոնյաներ և մահմեդականներ, հավատացյալներ և անհավատներ, տղամարդիկ և կանայք, բոլոր մասնագիտությունների և տարբեր տարիքի մարդիկ, կրթված մասնագետներ և անկիրթ գյուղացիներ, հարուստներ և աղքատներ: Այդ բոլոր մարդկանց միավորում է մարդասիրությունը, արիությունն ու ահաբեկչության ծանր պայմաններում բարոյական կերպարի պահպանման ձգտումը:

Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկիչների թվում կային նաև շատ հայեր: Շատերի համոզմամբ` հայ փրկիչներից շատերի համար շարժառիթ է դարձել իրենց ընտանիքների կամ, առհասարակ, հայերի հանդեպ 20-րդ դարի սկզբին թուրքերի գործած ցեղասպանության մասին հիշողությունը:

Հուլիսի 11-ին հրեաների ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հատուկ հանձնաժողովն առաջին անգամ հետմահու «Ազգերի առաքյալ» ճանաչեց ՀՀ քաղաքացի Հարություն Խաչատրյանին: Այժմ պաշտոնապես 22 հայ է հերոս ճանաչվել Յադ Վաշեմի կողմից, սակայն նրանց թվում միակ ՀՀ քաղաքացին Հարություն Խաչատրյանն է: Ի դեպ, Հարություն Խաչատրյանը Հայաստանում հայտնի երգչուհի Աննա Խաչատրյանի պապն է:

Յադ Վաշեմն ու Վալլենբերգի հիմնադրամը հետմահու ոսկյա մեդալով են պարգևատրելու հայ հերոսին:

Հայ բժշկի կողմից փրկվածը Իոսեֆ Կոգանն է, ով իր մահկանացուն կնքել է 1999-ին 79 տարեկան հասակում Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյատ Յամ քաղաքում:

Միայն պատերազմից 17 տարի անց Կոգանն իմացավ, թե ինչպիսի տառապանքների ու զրկանքների շնորհիվ է հնարավոր դարձել իր փրկությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ազատություն ռադիոկայանի»` Մերձավոր Արևելքի և Իսրայելի թղթակից Արտյոմ Չերնամորյանի պատրաստած հոդվածը, որում ներկայացվում են բոլոր մանրամասները Հարություն Խաչատրյանի և նրա կատարած աշխատանքի մասին:

Հարություն Խաչատրյանը` Ազգերի առաքյալ

Հուլիսի 11-ին հրեաների ողջակիզման եւ հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հատուկ հանձնաժողովը հետմահու «Ազգերի առաքյալ» է ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բժիշկ Հարություն Խաչատրյանին: Այս հանձնաժողովի անդամների մի մասը հենց Հոլոքոստից մազապուրծ եղած մարդիկ են, որոնք էլ ներկայացնում են այս կամ այն հերոսի պատմությունը և ընդհանուր քվեարկությամբ ճանաչում «Ազգերի առաքյալ»:

Հուլիսի 15-ին Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի «Ազգերի առաքյալների» բաժանմունքի ղեկավար Իրենա Ստեյնֆելդտը պաշտոնական նամակ ուղարկեց բժիշկ Խաչատրյանի թոռնուհուն՝ հայտնի հայ երգչուհի Աննա Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, իրենց որոշման մասին: Նամակում մասնավորաբար նշվում էր, որ Վրաստանում գտնվող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության և դեսպանի միջոցով հայ հերոսի ընտանիքին կփոխանցվի պաշտոնական վկայագիրն ու մեդալը, որով հետմահու պարգևատրվել է բժիշկ Խաչատրյանը:

Լուսանկարում Երուսաղեմի Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի «Ազգերի առաքյալների» բաժանմունքի գիտաշխատող Կատյա Գուսարովան է


Ավելի քան 20 տարի առաջ տիկին Գուսարովան սկսեց աշխատել Յադ Վաշեմում, և նրա բեղմնավոր աշխատանքի արդյունքում հարյուրավոր մարդկանց կյանքի պատմություններ բացահայտվեցին ու գրանցվեցին՝ պահպանելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով:

Հենց նրա՝ մեզ փոխանցած լրացուցիչ տեղեկություններն էլ օգնեցին Իսրայելում փնտրել և գտնել բժիշկ Հարություն Խաչատրյանի կողմից փրկված Իոսեֆ Կոգանի որդուն՝ Միխայիլ Կոգանին, որն իր կնոջ հետ միասին բնակվում է Իսրայելի Կիրյատ Յամ քաղաքում:

Լուսանկարում՝ Իոսեֆ Կոգանի որդին՝ Միխայիլ Կոգանը` իր ընտանիքի հետ

- Այն ժամանակ, երբ իմացա հայրիկիս փրկության պատմությունը, Հայ ժողովրդի նկատմամբ լցվեցի մի տեսակ ջերմությամբ, և առանձնահատուկ սեր ու հարգանք եմ տածում հայերի հանդեպ, - մեր հետ հանդիպման ժամանակ փոխանցեց Միխայիլ Կոգանը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն աշխարհում այն եզակի կազմակերպություններից է, որն ավելի քան երեք տարի փորձում է կապ հաստատել բոլոր այն կազմակերպությունների, հիմնադրամների ու նույնիսկ պետությունների, դրանց կառավարությունների հետ, որ կարողանա հայնտաբերել ու ըստ հավուր պատշաճի գնահատել այն անհայտ հայերին, որոնք փրկել են հրեաների կյանքը Հոլոքոստի ժամանակ:

«Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ այս հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայները պատմել էր կազմակերպության նոր նախաձեռնության ու այն աշխատանքների մասին, որն իրականացնվել էր երեք տարվա ընթացքում Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից:

Լուսանկարում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայները


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը, միաձայն քվեարկությամբ հետմահու հարգանքի տուրք մատուցելով բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար, որոշեց նրան հետմահու պարգևատրել Ռաուլ Վալլենբերգի անվան մեդալով. մեդալ շնորհելուց բացի` ՌՎՄՀ-ը կնախաձեռնի հիշատակի նամականիշի թողարկում և բժիշկ Խաչատրյանի հերոսական պատմությունը կներգրավի իր կրթական երիտասարդական ծրագրերի մեջ: Հիմնադամի հետ կամավոր սկզբունքով համագործակցելու և աջակցության արդյունքում միայն հնարավոր եղավ հավաքել և Յադ Վաշեմին փոխանցել Խաչատրյանների ընտանեկան արխիվն ու ճանաչման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Գործը համեմատաբար արագ գլուխ եկավ նաև Յադ Վաշեմի արխիվին փոխանցած Կոգանի հուշ-նամակի շնորհիվ, որը գրվել էր 1992-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում:

Ցավոք սրտի, Իոսեֆ Կոգանն իր մահկանացուն կնքեց 1999–ի ն 79 տարեկան հասակում Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյատ Յամ քաղաքում: Հենց պատերազմի բոհով անցած ու մի քանի անգամ վիրավոր հրեա մարտիկի երախտագիտության և Սովետական աքսորից ու բանտերից բժիշկ Հարություն Խաչատրյանին փրկելու ձգտումն էր, որ օգնում էր նամակներ հղել ԽՍՀՄ-ի Պետական Անվտանգության Կոմիտե, որպեսզի վերջինս բանտից ու աքսորից ազատի իր փրկչին:

- Երբ գտնվում էի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Արկադիի Ղազարյանի տանը, նրա ստացած նամակներից մեկը ստիպեց ինձ հիշել իր կողմից պատմված մի պատմություն Իոսիֆ Կոգանի մասին, որն ազգությամբ հրեա լինելու պատճառով հրաշքով իր հայ բարեկամների օգնությամբ ողջ էր մնացել՝ ազգանունը փոխելով Միքայել Մարկոսյանի,-պատմում է 1964-ին հրատարակված «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանը:

Լուսանկարում՝ փ-գնդապետ Ա.Ա. Ղազարյանը, կապիտան Բ.Կ. Պետրոսյանը, մայորներ՝ Դ.Ե. Մինասյանը, Ս.Ա. Յաղջյանն և Լ.Մ. Տիտանյանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի թատրոնի մուտքի մոտ 1944թ. (աղբյուրը http://severr.livejournal.com)

Փոխգնդապետ Ղազարյանն այն ժամանակ հրավիրել էր Կոգանին Հայաստան ու պատմել բժիշկ Հարություն Խաչատրյանի անցած ծանր ճանապարհի մասին: Միայն պատերազմից 17 տարի անց Կոգանն իմացավ, թե ինչպիսի տառապանքների ու զրկանքների շնորհիվ է հնարավոր դարձել իր փրկությունը, և այն քաջարի հայորդիների անունները, որոնք իր փախուստը կազմակերպելուց հետո ծանր պատիժ կրեցին նացիստական հատուկ բանտախցերում:

Հարություն Ռուբենի Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի ապրիլի 10-ին Նախիջևանի Կարախան-Բեկլու գյուղում: Սովորել է Կարախան-Բեկլուի գյուղական դպրոցում:

Երևան է եկել 1934 թվականին և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո գնացել է բանակ և 1939-ից ծառայել է սովետական բանակում:

Լուսանկարում՝ բժիշկ Հարություն Խաչատրյանն իր աշխատասենյակում

1940-ից մասնակցել է ֆիննական պատերազմին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական հոսպիտալի բժիշկ և 1941-ի օգոստոսին, չլքելով վիրավորված զինվորներին, Վելիկիե Լուկի քաղաքի մոտ գերի է ընկել:

Հրետանային դասակի հրամանատար, լեյտենանտ Իոսիֆ Կոգանի հետ հանդիպումը տեղի է ունեցել 1941թ. հունիսին երկաթուղային կայարանում:

- Ռազմաճակատ մեկնելու ճանապարհին բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանի հետ ծանոթացա: Նա կարծում էր, թե ես հայ եմ: Ես նրան բացատրեցի, որ ես հրեա եմ, և այս խոսքերով մենք բաժանվեցինք,-իր հուշերում գրում է Իոսիֆ Կոգանը:

1992-ին Յադ Վաշեմին ուղղված իր նամակում Լեյտենանտ Կոգանը մանրամասն պատմում է Հարությունի հետ իր երկրորդ հանդիպման մասին.

Լուսանկարում մի հատված Կոգանի նամակից

«1941թ. ոգոստոսի 22–ին Վելիկիե Լուկիի քաղաքի մոտ ծանր աջ ոտքիցս վիրավորվեցի և երկու օր արյունաքամ մնացի ճակատամարտի դաշտում մինչև գերմանացիներն ինձ գերի վերցրին և տեղափոխեցին ինչ-որ կոլխոզի բակ, որտեղ էլ բաց երկնքի տակ, գետնի վրա պառկած մնացի: Վիճակս շատ ծանր էր, քայլել չէի կարող: Ոտքիս վերքը բորբոքվել էր, այտուցվել ու որդեր էին առաջացել: Ի երջանկոթյուն ինձ` նորից ինձ մոտեցավ բժիշկ Հարություն Խաչատրյանն ու առաջինը մաքրեց ու մշակեց վերքս և հաղորդեց, որ ռազմագերիների շրջանում նացիստները փնտրում են կոմունիստ բարձրաստիճան սպաներին ու հրեաներին: Հենց նա էլ իմ հրամանատարային պայուսակից վերցրեց բոլոր փաստաթղթերս, նամակներս, նկարներս ու քարտեզները և հայտնեց, որ այսօրվանից ես հայ եմ` Միքայել Հայկազի Մարկոսյան անունով: Որպեսզի չմոռանամ, քիմիական մատիտով աջ ձեռքիս ափի մեջ գրեց, ու այդպես ես դարձա հայ՝ Մարկոսյան ազգանունով: Իր օգնությամբ ինձ տեղափոխեցին ինչ որ մի գոմ, և սկսեց վիրակապիս վրա առանձին հայերեն բառեր ու բառակապակցություններ գրել:

- Այո, նա իմ փրկիչն էր», - Յադ Վաշեմին ուղարկած նամակում գրում էր Իոսիֆ Կոգանը:

1941թ. աշնանը հայ ռազմագերիներին տեղափոխեցին Պոլոցկ քաղաքի ճամբար, որտեղ պայմաններն անտանելի էին և ճամբարում որովայնային և բծավոր տիֆից օրական մահանում էր 50-60 ռազմագերի: Կոգանը վարակվում է տիֆով և տեղափոխվում մահվան դատապարտվածների զորանոց, ուր գաղտնի բժիշկ Խաչատրյանն իր բաժին հացը, կարտոֆիլն ու ջուրն էր բերում հիվանդ Միշային՝ վտանգելով սեփական կյանքը:

Ռազմագերիներին պարբերաբար տեղափոխում էին տարբեր ճամբարներ: Պոլոցկից - Բելոռուսիում գտնվող Բորիսովոյում ինչ-որ մեկի մատնությամբ ճամբարի հրամանատարությանը հայտնի է դառնում հրեա ռազմագերու մասին, չնայած որ գերությունից ի վեր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ Իոսիֆ Կոգանին հայերի շրջանում էին պահում և կոչում էին Միքայել Մարկոսյան (Միշա Մարկոսյան):

«Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանն այս կապակցությամբ պատմում է մի դրվագ, երբ հայ ռազմագերի (հետագայում Ֆրանսիայի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար) Ալեքսանդր Ղազարյանին նացիստները կանչել էին Բորիսովոյի ճամբարի շտաբ ու որպես թարգմանիչ նաև բերել Մարկոսյանին (Կոգանին) և հարցաքննել Ալեքսանդրին, կարծելով թե նա հրեա է: Այնուհետև հային բաց են թողնում, որին էլ հետևում է Մարկոսյանը:

Հայ ռազմագերիների ջանքերով` 1942-ին Բորիսովոյի ճամբարում ընդհատակյա կարգով հիմնադրվում է Հակաֆաշիստական Ընդհատակյա կազմակերպություն, որը ղեկավարում էր մայոր Ալեքսանդր Ղազարյանը: Հարություն ու Միշան ընդգրկվում են այս ընդհատակյա կազմակերպության կազմի մեջ, և տեղափոխման պատճառով չի հաջողվում փախչել:

Բենիամինովոյի ճամբարում արդեն Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպությունն է ստեղծվում, որի մեջ ընդգրկվում է նաև Հարությունի համադասարանցին՝ Ստեփան Յաղջյանը: Բենիամինովոյում ավելի քան 30.000 ռազմագերի կար՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, ղազախներ և այլն:

- 1942թ. օգոստոսին մեզ տեղափոխեցին Դեմբլին(Լեհաստան), որտեղ միայն հայ ռազմագերիներ կային: Այստեղ հայտնի դարձավ, որ ֆաշիստները հայերից կազմելու են Հայկական Ազգային լեգիոն, իսկ հրաժարվելու դեպքում` ուղարկում էին մահապարտների Մայդանեկ ճամբար, որտեղից հետ դարձի ճանապարհ չկար:

Լուսանկարում՝ Դեմբլինի ռազմագերի-ների ճամբարում հայտնաբերված փայտալյուրի պարկ, որից «թխվում էր» հացին փոխարինող «փայտե» հաց: (աղբյուրը՝http://www.ushmm.org/wlc/ru/gallery_ph.php?ModuleId=10007183)

- Ի՞նչ անել. այս հարցը տանջում էր բոլորին, հատկապես Ընդհատակյա կազմակերպության անդամներին, իսկ ինձ համար սա առանձնահատուկ հարց էր: Ընդհատակյա կազմակերպությունում երկու կարծիք էր ձևավորվել՝ կամ փոքր խմբերով փախուստ կազմակերպել, իսկ հայ ռազմագերիների գերակշիռ մասը, այդ թվում` ես, Հարությունը Յաղջյանի գլխավորությամբ որոշեցինք Լեգիոնի հրամանատարության մեջ ընդգրկվել և զենք ստանալ:

Լուսանկարում՝ Սովետական ռազմագերիները Մայդանեկի ազատագրման ժամանակ 1944 հուլիս(www.ushmm.org/wlc/ru/gallery_ph.php?ModuleId=10007183)

Այնուհետև պետք է կապ հաստատվեր Լեհաստանի պարտիզանների հետ: Հարց էր, թե ես ինչպես պետք է բժշկական հանձնաժողովին ներկայանայի: Հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպության որոշմամբ` իմ փոխարեն հանձնաժողովին պետք է ներկայանար Ալեքսանդր Վարդանյանը, որի հետ փոխանակվեցինք համարներով, և կարճ ժամանակ անց ինձ մոտեցավ.

- Միշա', դու անցել էս: Այնուհետև սափրվեց և իմ փոխարեն անցավ բուժ. զննումը, - պատմում էր իր հուշերում լեյտենանտ Կոգանը:

Երկամսյա պարապմունքներից հետո հայ ռազմագերիներին տեղափոխում են Լեհական Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբար: Հ.Ը.Հ.Կ.-ը կապեր էր ստեղծել Լեհաստանի պարտիզանական ջոկատների հետ:

Լուանկարում՝ Լեհաստանի Պուլավի քաղաքը պատկերող հին նամականիշ

- Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբարում նացիստներին հայտնի դարձավ, որ հայկական հրամանատարության մեջ հրեա կա: Կոնկրետ իմ ազգային պատկանելիության հետ կապված անհայտ մեկը նացիստներին տեղեկություններ էր հաղորդել ու գերմանացիները զենք բաժանելու նախօրեին բժշկական հանձնաժողով ձևավորեցին՝ «Յուդային» բացահայտելու համար, - Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում մինչ Իսրայել ժամանելն իր նամակում գրում է «Միշա Մարկոսյանը»:

Մինչ բժշկական հանձնաժողովին ներկայանալը Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպության ղեկավարությունն անմիջապես արտակարգ ժողով է գումարում և որոշում կազմակերպել Կոգանի փախուստը:

- Մահն անխուսափելի էր ու ամենապատասխանատու պահին, մինչ նացիստ բժիշկների դատին ներկայանալը, այս հանձնաժողովի միակ ոչ գերմանացի բժիշկ Խաչատրյանն իր սեփական կյանքի գնով դուրս եկավ սենյակից ու միջանցքում ինձ կանգնեցրեց՝ թույլ չտալով ներկայանալ, ու հայտնելով, որ իրեն մատնել են,-ավելի վաղ ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեին հղած նամակում գրում էր Իոսիֆ Կոգանը:

1943թ. փետրվարի 12–ին հայ ռազմագերիների օգնությամբ կազմակերպվեց Կոգանի փախուստը, որը միացավ լեհ պարտիզան Վետչիկի ջոկատին:

Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը` Վահան Վարդանյանը, իր հուշերում շատ մանրամասն է ներկայացնում Կոգանի փախուստը.

- Բժշկական հանձնաժողովից առաջ մեր կազմակերպության գումարած ժողովի ժամանակ որոշեցինք կազմակերպել նրա փախուստը:

Նրան զենք ու փամփուշտներ տվեցինք: Նա կարողացավ ցատկել պատի վրայով ու փախչել: Հաջորդ օրը գերմանացիներին ամեն ինչ հայտնի դարձավ՝ հավանաբար, ինչ-որ մեկի մատնության պատճառով: Ստեփան Յաղջյանին արդարացրին, իսկ մեզ՝ տաս հոգու, սկսեցին դատել որպես գերմանացի զինվորականների: Մենք արդեն համարվում էինք Վերմախտի զինվորներ: Տարբեր տարիների ազատազրկման դատապարտեցին, արդեն մոռացել եմ: Կարապետյանին առաջարկում էին գնդակահարել, իբր պարտիզանների հետ ունեցած կապի համար:

Լուսանկարում՝ Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը՝ հայ հերոս, պարտիզան Վահան Վարդանյանն, Ընտանեկան արխիվ, (աղբյուրը http://xxl3.ru/family/varvn.htm#kazaryan)

Զինվորական դատարանը(Տրիբունալը) երեք-չորս օր մեզ դատում էր: Ինձ դատապարտեցին 4 տարվա ազատազրկման: Երկուսին` երկուական տարի, մեկին` մեկ, մյուսներին ևս (Դանիելյան Ռուբենին)` չորս տարի:

Կարապետյանին և ևս մեկին տաս տարի՝ իբր պարտիզանների հետ ունեցաղ կապի համար: Իմ և մյուսների մասնակցության չափը չկարողացան որոշել և մեզ դատապարտեցին համապատասխանանաբար ոչ երկար ժամկետով ազատազրկման: Դատի ժամանակ մենք ասում էինք, որ ոչ մի կապ էլ չենք ունեցել, ուղղակի փախչել էինք ուզում, ուրիշ ոչինչ: Այս դատավարությունից հետո ինձ ուղարկեցին Լյուբլինի բանտ: Լյուբլինից Գրոնդշվելդ, որտեղից էլ` Հոլանդիա` Գատտենբերգի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբար:

- Աշխատում էինք տորֆի հանքում, որտեղ ոտքերս ուռել էին, սակայն մեր բժիշկը ինձ բուժեց (Մեր բժիշկը՝ խոսքը Հարություն Խաչատրյանի մասին է): Այնտեղից ինձ տեղափոխեցին Բրանդենբուրգյան բանտ, այսինքն արդեն երկու տարի անցկացրել էի զանազան բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում, - պատմում է իր հուշերում հայ հերոս Վահան Վարդանյանը:

Շարունակելով պայքարը` Իոսիֆը միանում է Սովետական բանակի զորամիավորումներին, մասնակցում Պրահայի գրավմանը:

1960թ. միայն «Մշակույթային թերթից» Կոգանն իմանում է իր հայ ընկերների սխրանքների մասին ու նամակ ուղարկում փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանին, ստանում է պատասխան և նամակագրական կապ է հաստատում իր փրկիչների հետ, մասնավորաբար` Հարություն Խաչատրյանի հետ: Այսինքն` միայն 17 տարի անց փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանի նամակից նա իմանում է, որ մատնության պատճառով նրա փախուստը կազմակերպած հայորդիները ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի հատուկ բանտախցում էին հայտնվել: Հենց նրան փրկելու և հայ հայրենասերի ու պարտիզանական ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպության անդամ Խաչատրյանի անունն ու պատիվը վերականգնելու պատճառով է, որ Իոսիֆը գրում է իր նամակը` ուղղված ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեին: Սակայն ֆաշիստական ու սովետական ճամբարներում ընդհանուր հաշվով 11 տարի անցկացրած ու նացիստական ու ստալինյան ռեպռեսիաների զոհ դարձած հայ բժիշկը, մտավորականն ու ռազմիկն արդեն վերադարձել էր ու 1956-ից աշխատում էր Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում որպես բժիշկ: Զինվորական կոչումը, սակայն, այդպես էլ չվերականգնվեց:

Լուանկարում՝ Հանրապետության հրապարակում Հարություն Խաչատրյանը, նրա ձախ կողքին` Իոսիֆ Կոգանն ու նրանց մարտական ընկերները, Ընտանեկան արխիվ – Երևան 1983թ.

1983թ. տեղի է ունենում վերջապես մարտական ընկերների հանդիպումը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում: Բոլոր նախկին բանտարկյալներն այդ ժամանակ արդեն արդարացված էին...

Լուսանկարում՝ աջից առաջինը Հարություն Խաչատրյանն, իսկ մեջտեղում Իոսիֆ Կոգանը(Միքայել Մարկոսյանը) Ընտանեկան արխիվ - Երևան 1983թ.

Բժիշկ Հարություն Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց 1985թ. նոյեմբերի 23-ին 70 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է Իոսիֆ Կոգանին, ապա Խաչատրյանի մահվանից հետո նրա ընտանիքի կապը Կոգանի հետ կտրվել էր: Այս տարի Յադ Վաշեմի կողմից փոխանցված տվյալներից պարզ դարձավ, որ Իոսիֆ Կոգանն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից տեղափոխվել էր Իսրայել 1992թ.: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ ծանր վիրավորված ու բազում չարչարանքներ տեսած Իոսիֆը մինչ Իսրայել ժամանելն արդեն կորցրել էր ոտքը: Ծանր շաքարային դիաբետը քայքայել էր հրեա հերոսի վերջույթներն, ու չնայած բժիշկների գործադրած ջանքերի`ն երկրորդ ոտքը ևս անդամահատվեց՝ սկսված ոսկրային փտախտի պատճառով: Երկարատև հիվանդությունից հետո նա վախճանվեց 1999թ. նոյեմբերի 28–ին 79 տարեկան հասակում:

Շարադրելով այս հայ հերոսների ճակատագրի հասցրած դառը փորձություններով լի պատմությունները` իրոք զարմանում ես, թե մեկ մարդկային կյանքի համար ինչպիսի զոհաբերությունների են դիմել քաջ այս մարդիկ, ու հարց է ծագում, թե կա՞ն արդյոք այսպիսի անհատներ ներկայումս:

Իրականում, հայազգի հերոսների թիվը, որոնք Հոլոքոստի ժամանակ փրկել են հրեաների կյանքը, ավելի շատ է: Հազարավոր հայորդիներ, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո հաստատվել էին եվրոպական երկրներում, տեսնելով հրեա ժողովրդի մասսայական բնաջնջումը՝ իրենց օգնության ձեռքը մեկնեցին եղբայրական այդ ազգին:

Իսկ օրինակները, նման հերոսական անձնազոհության, բազմաթիվ են.

Ամենափայլուն օրինակը երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն է, ով Ռումինիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեա որբերի է փրկել՝ տալով նրանց քրիստոնյայի վկայական ու հայկական անուն-ազգանուն:

Չմոռանանք Ֆրանսիայի հերոս Միսաք Մանուշյանին, որի պարտիզանական ջոկատում, բացի հայերից, նաև 11 հրեա էր կռվում: Վերջերս հայտնի դարձավ Ֆրանսիական դիմադրության մեկ այլ հայ հերոսի` Մավյանի քաջագործությունների մասին:

Պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան, Կիևի հայկական համայնքի քարտուղար Սամվել Ազիզյանի ազգանվեր հետազոտությունների արդյունքում Խորհրդային միության արխիվներից հայտնի դարձան տասնյակ կաթոլիկ հայերի անուններ, մեծ մասամբ` կաթոլիկ հայ հոգևորականներ, որոնք կրկին հայկական եկեղեցու մկրտության վկայականներ էին շնորհում Լվովի հրեաներին ու հայկական եկեղեցիներում թաքցնում նրանց երեխաներին:

Ստանիսլավ Դոնիգևիչը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կիևի հայկական համայնքի քարտուղարն էր, իսկ Դիոնիսոս Կայտանովիչը` Լվովի հայկական արքեպիսկոպոսության ղեկավարը, ով 1943թ. ապրիլի 13-ին ձերբակալվել էր Գեստապոյի կողմից՝ հրեաներին թաքցնելու մեղադրանքով:

Հայ ժողովրդի հերոսներն իրենց բախտակից հրեա ժողովրդին ձեռք մեկնելու պատմություններն այնքան էլ չեն բարձրաձայնել, քանզի հալածվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում և Ստալինյան գուլագներում: Այսօր չափազանց կարևոր է հայտնաբերել ու թղթին հանձնել հայ հերոսների սխրագործությունները, նրանց անձնազոհության ու հերոսության փայլուն օրինակները, որոնք կամրապնդեն բարեկամական ու ջերմ հարաբերությունները հայ և հրեա ժողովուրդների միջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված