Չավին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի ՔՊ-ն վաղուց ապացուցել է իր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ չլինելու հանգամանքը. Մելիքյան (տեսանյութ) 2 երիտասարդի, որոնց մոտ առկա են եղել հրացաններ․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն Սուրեն Պապիկյանը և այսօրվա բանակը. հարցում (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Ֆիդանը մտահոգություն են հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը 2025 թվականին կմնան անփոփոխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը Դա այսօրվա Հայաստանում հանրահայտ փաստ է․ Արմեն Աշոտյան Մահացել է Սուրեն Մխիթարյանը Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է՝ «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով. Երիցյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ամանորյա նկարահանման (տեսանյութ) 

Սուրեն Թադևոսյանի կատարած խախտման տեսագրությունը

ԱՐԽԻՎ

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաներն անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:

Հարցի շուրջ պարզաբանումներ էին ստացվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով ասել էր, որ հրավիրել է տեսուչին՝ բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի` վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: Ինչ վերաբերում է ՃՈ աշխատակցի մասին նրա հնչեցրած մեղադրանքներին, Արշակյանը դա համարել էր ոչ կոռեկտ և ոչ իրավաչափ:

Lurer.com-ը, հարցի ամբողջական լուսաբանումը ապահովելու համար, դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել աղմկահարույց խախտման տեսագրությունը: Այսօր մենք ոստիկանությունից ստացանք տեսանյութը, որի պարզաբանման համար կրկին դիմեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին:

- Պարո´ն Արշակյան, քիչ առաջ Ոստիկանությունը մեզ տրամադրել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի աղմկահարույց խախտման տեսագրությունը: Կխնդրեի, որ որպես Ճանապարհային ոստիկանության աշխատակից` բացատրեիք, թե վարորդն ինչ խախտում է կատարել, և օրենքի որ կետի հիման վրա է պատասխանատվության ենթարկվել:

- Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով` նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում` 5000 դրամ: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը սահմանում է՝ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումների երթևեկելի մասը հատող հետիոտների համար: Այս դեպքում կոնկրետ նկարահանման մեջ ակնհայտ երևում է, թե ինչպես է հետիոտնն առաջին երթևեկելի գոտին արդեն հատել, և տվյալ դեպքում` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր զիջել հետիոտնին, որպեսզի նա հատեր երթևեկելի մասը:

- Այս դեպքում նկարահանումը առկա է, հետևաբար, հնարավոր է ապացուցել, որ վարորդը խախտում է կատարել: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ վարորդի կողմից խախտում կատարելու փաստերն արժանահավատ չեն:

- Բոլոր այն խախտումները, որոնք արձանագրվում են, այսինքն՝ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, պարտադիր ունենում են ապացուցողական ուժեղ բազա, և յուրաքանչյուր խախտման արձանագրությանը կից գոյություն ունի տեսագրություն: Ցանկացած փոքր կասկած` խախտում կատարելու հետ կապված, լուծվում է հօգուտ վարորդի:

- Lurer.com-ը օրեր առաջ դիմել էր Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել խախտման տեսագրությունը: Ինչո՞ւ Ոստիկանությունն ավելի շուտ չարձագանքեց, և թեման, կարծես թե, շարունակվեց քննարկվել:

- Արձանագրությունը կազմվել էր շաբաթ օրը՝ օրվա երկրորդ կեսին. դրանից հետո ոչ աշխատանքային օրեր էին, այդ պատճառով մենք այսօր տրամադրեցինք: Գրառումը կատարվելուց հետո մոտ 10-20 րոպեից այն մեր տրամադրության տակ է եղել։ 

Վարուժան Բաբաջանյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չավին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի ՔՊ-ն վաղուց ապացուցել է իր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ չլինելու հանգամանքը. Մելիքյան (տեսանյութ) 2 երիտասարդի, որոնց մոտ առկա են եղել հրացաններ․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն Սուրեն Պապիկյանը և այսօրվա բանակը. հարցում (տեսանյութ)ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Ֆիդանը մտահոգություն են հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը 2025 թվականին կմնան անփոփոխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը Դա այսօրվա Հայաստանում հանրահայտ փաստ է․ Արմեն Աշոտյան Մահացել է Սուրեն Մխիթարյանը Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է՝ «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով. Երիցյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ամանորյա նկարահանման (տեսանյութ) Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Ուկրաինան հրատապ օգնություն է խնդրել հինգ երկրից Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունիցԻնչ իրավիճակ է ԼարսումՀայտնի են բուհերի 2025/2026 ուստարվա ընդունելության քննությունների ցանկն ու ժամկետները Զելենսկին ուժեղ ազդանշան է տվել՝ պատրաստ է տարածքներ զիջել. BloombergՊետք է վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Զաքարյան Հալեպի բնակչությունը, այդ թվում՝ հայությունը, մեծ վտանգի մեջ է. Վարուժան Գեղամյան Ռուսաստանի առջև միջուկային փորձարկումները վերսկսելու խնդիր է դրված․ ՌԴ ԱԳ փոխնախարարԱյս վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ պատգամավոր Կրակոցներ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ․ նոր մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը Սիրիական բանակը զորքերը դուրս է բերում Հալեպից. ReutersԶավեշտալի դեպք՝ Վանաձորի բանտում․ կալանավորին փոխանցել են թմրամիջոց, որը թաքցվել է նստատեղումՀալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Իշխան ՍաղաթելյանԱտեստավորվող մասնագետների թիվը 361 է․ քննական 3 կենտրոններում ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարըՖրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը»Կոսովոյում ջրատարում պայթյուն է տեղի ունեցելՀայտնի է, թե որ մարզադաշտում են անցկացվելու ԱԱ-2034-ի բացման և եզրափակիչ հանդիպումներըԱռանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներՀրադադարի համաձայնագիրը հնարավոր է, եթե Ուկրաինայի չգրավված տարածքը վերցվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո. ԶելենսկիՆոյեմբերի 30-ի աստղագուշակԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանԱրցախցի Անուշին օգնություն է պետք. որտե՞ղ կարող է անվճար ՄՌՏ անցնել. Նաիրա ԶոհրաբյանԹուրքիան կապ չունի Հալեպում զինված բախումների հետ. ԱԳ նախարարՎրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ. Անդրանիկ ԹեւանյանՄանրամասներ՝ բռնահանված արցախցիների համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալԱհաբեկիչները գրավել են Հալեպի ավելի քան 40%-ը. Al MayadeenՍիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանն ու քաղաք տանող բոլոր ճանապարհները. Reuters863 հայկական բեռնատար հերթում սպասում է Վրաստան մեկնելու համարԲագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրում ԳՇ պետինՆոր մանրամասներ` Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունիցՈւՂԻՂ. Փորձության ժամը... Բագրատ Սրբազանը հանդես է գալիս կոչովԹբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է 107 մարդուՀայաստանը ժամանակավորապես կասեցնում է ականազերծողների և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը ՍիրիայումՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ին
Ամենադիտված