Լույս չի լինի Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը 2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերի Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Հետաքրքիր ֆիլմեր, որոնք, գուցե, բաց եք թողել Մի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Սպիտակ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են․ Լևոն Ազիզյան Սոչիից մեկնած ռուսաստանյան ինքնաթիռը բռնկվել է Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Լույս չի լինի. հասցեներ 

Հետաքրքիր դրվագներ ԱԺ պատգամավոր «Դերժավայի Արկադիի» հանրօգուտ անգործությունից

Հրապարակումներ

ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը ԱԺ-ում շարունակում է կատարել կոճակ սեղմողի «սուրբ» առաքելությունը, իսկ իրենց ընտրատարածքների բնակչության խնդիրները շարունակում են մնալ օդից կախված:

Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները», բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը: Բոլոր պատգամավորները ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունը արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ:

Դեմ չենք լինի անդրադառնալու նաև այն «ազգընտիրների» գործունեությանը, որոնց այս շարքում արդեն ներկայացրել ենք, սակայն ունեն կատարած, բայց մոռացության փոշիների տակ թաղված օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված իրենց տարածաշրջանների բնակիչների կյանքի բարելավմանը:

Եվ այսպես, հաջորդ ազգընտիրը, որ իր «բուռն» պատգամավորական գործունեության արդյունքում հայտնվեց մեր տեսադաշտում, «Դերժավայի Արկադին» է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որը իր մանդատը ստացել է Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից: Այն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր:

Հայտնի է, որ նրան են պատկանում «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունները, «Լաքոստ» ֆիրմային խանութը, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլն: «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն: «Սլավգրուպն» ընկերությունը Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: Մամուլում նաև տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորը Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները: Այս ամենով հանդերձ՝ նրան պատկանող ընկերությունները երբեք չեն հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:

«Դերժավայի Արկադի» պատգամավորական գործունեության մասին որևէ փաստ հանրությանը հայտնի չէ, սակայն մամուլում երբեմն տեղեկություններ են հայտնվում հարկային մարմինների հետ ունեցած նրա խնդիրների մասին: Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ է կատարել պատգամավորի անվան հետ կապվող «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում, հայտնաբերել է հարկային խախտումներ և դիմել դատարան: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ 2013 թ. հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջևանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի բավարարել և այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ:

Այժմ անդրադառնանք ԱԺ պատգամավորի բուն աշխատանքին՝ քաղաքական գործունեությանը: Արկադի Համբարձումյանը ժամանակին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, սակայն հարազատ կուսակցության՝ ընդդիմադիր դառնալուն զուգահեռ լքել է ՕԵԿ շարքերը և մտել «Գործարար» պատգամավորական խումբ: Այժմ կարկառուն խորհրդարանականը ՀՀԿ-ի հովանավորյալներից է, ՀՀԿ խմբակցության անդամ: Նրա պատգամավորական «բուռն» գործունեությունը արտացոլվել է նաև ժողովրդական բանահյուսության ժանրում: «Հրապարակ» թերթը գրել էր, որ վերջին խորհրդարանական ընտրություններում նրա կարգախոսը՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել էր այսպես. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»: Հետևելով նրա պառլամենտական գործունեությանը՝ անհնար է չհամաձայնվել ընտրատարածքի բնակիչների բանահյուսական բնորոշման հետ:

Եվ այսպես, հիմնախնդիրներով «հարուստ» թիվ 29 ընտրատարածքի պատգամավորը որևէ կերպ գրեթե չի հակադրվել կառավարության կողմից ԱԺ բերված օրինագծերին՝ 135 անգամ կողմ քվեարկելով և արտահայտելով ընդամենը մեկ «դեմ» դիրքորոշում: Հետաքրքիր է, որ երբևէ ձեռնպահ չի եղել որևէ հարցում, սակայն, ֆիզիկապես այդ պահին ներկա լինելով ԱԺ-ում, 17 անգամ չի մասնակցել քվեարկություններին՝ հավանաբար զբաղված լինելով հանուն ընտրատարածքի բնակիչների ներկուլիսային բանակցություններ վարելով: 43 անգամ, վստահաբար խիստ հարգելի պատճառներով, բացակայել է ԱԺ նիստերից: Ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի պատգամավորը հավանաբար չի նկատել իրեն վստահած ընտրողների բազմաթիվ խնդիրները և դասվում է այն պատգամավորների թվին, որոնք երբևէ ելույթներ չեն ունեցել և կառավարությանն ուղղված հարցապնդումներով հանդես չեն եկել:

Հետաքրքիր է` բացի սեփական բիզնեսներին տանիք լինելուց, նմանատիպ պատգամավորների համար խորհրդարանը երբևէ քաղաքական և օրենսդրական գործունեության դաշտ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Հակառակ պարագայում ԱԺ-ն դառնում է էլիտար ակումբ, որտեղ հայ ազգի մեծահարուստները հավաքվում են՝ երբեմն միմյանց որպիսությունն իմանալու և այնտեղից որևէ «օբյեկտ» սլանալու ու ազգի հոգսերը բաժակի մեջ խեղդելու վեհ առաքելությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինիՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՈւրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերի Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Հետաքրքիր ֆիլմեր, որոնք, գուցե, բաց եք թողել Մի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Սպիտակ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են․ Լևոն Ազիզյան Սոչիից մեկնած ռուսաստանյան ինքնաթիռը բռնկվել է Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Լույս չի լինի. հասցեներ Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՍԻՐՈ ՔԱՍԹԻՆԳ ներկայացումը` նվիրված թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանի 80 ամյակինԽնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար. Նիկոլ Փաշինյան ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած 94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին«Փյունիկ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա Հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Իշխանազավթման պրոցեսը սկսվել է 2023 թվականից. ինչ իրավիճակ է Գյումրիում Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը. Ջոել Թենի Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային 1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների համար գույք, տեխնիկա գնելու նպատակով «Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Էջմիածնի մայր տաճարում Կատարվեց քահանայական ձեռնադրություն Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ «Նիվա»-ով երիտասարդները չեն կարողացել փախչել. ավտոմեքենայում և դրսում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներ Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարըՎրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ Համացանցում ծաղրում են Փաշինյանին, Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ)Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. ՊեսկովԳազալցակայանում հոսանքահարված 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը. Տրամպի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ ԲադալյանՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման
Ամենադիտված