Այս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին 

Մանվել, դու երկիրը պահեցիր քո ընկերների հետ. Վազգեն Սարգսյանը` Մանվել Գրիգորյանի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Հայկական աշխարհ

Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Մեր ժողովրդի պատմության մեջ միշտ էլ եղել են այնպիսի ժամանակներ, երբ տարածաշրջանային իրադարձությունների զարգացումը, ժողովրդին ու երկրին սպառնացող վտանգներն առաջ են բերել նոր իրավիճակներ, որոնցում իրենց խելամիտ ու հայրենանվեր գործունեությամբ ասպարեզ են եկել նոր անհատականություններ, որոնք մինչ այդ աննկատ զբաղված են եղել իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելով: Բոլոր ժամանակներում էլ, երբ հայոց աշխարհին ու հայ ժողովրդին սպառնացել է թշնամու վտանգը, ժողովրդի ծոցից ելել են ժամանակի զորավարներ, որոնց ետևից գնացել են հայոց աշխարհազորը, երկրապահ կամավորականների զորամիավորումները, բանակը: Մեր պատմությունը հարուստ է նման անհատականություններով, Արցախյան պատերազմի ժամանակահատվածը` առավել ևս:

Հայրենյաց հողի պաշտպանության սրբագույն անհրաժեշտությունն ու ժամանակի հրամայականի թելադրանքը զինվորական և ռազմագիտական կրթություն չունեցող բազում հայորդիների նպատակաուղղեց ռազմական հմտությունների` արագորեն տիրապետմանն ու ռազմավարության նորանոր գաղտնիքների հայտնագործմանը, ինչն էլ ապահովեց հայոց բանակի հաղթանակը։ Չունենալով ռազմական կրթություն` նրանք օժտված էին ռազմական գործողություններ կազմակերպելու, ռազմադաշտն ամբողջությամբ տեսնելու, տարբեր դիրքերից ստացած ինֆորմացիան արագ վերլուծելու և, դրանից ելնելով, հակառակորդի սպասվելիք քայլերը կռահելու բացառիկ կարողությամբ։ Այս ամենին զուգորդելով նաև համառ կամքն ու անձնական խիզախությունը` նրանք հաջողություն ու հաղթանակ են ապահովել` իրենց բանակին ու երկրին ապացուցելով, որ Հայրենիքի հանդեպ սերը կրթական ցենզ, գիտական աստիճան ու զինվորական կոչում չի ճանաչում։

Այդ հայորդիներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն է։

Արցախյան պատերազմի տարիներին Մանվել անունն արդեն դարձել էր լեգենդ։ Լեգենդ, որը սկսվում էր Հադրութի գյուղերի պաշտպանության կազմակերպումից` ճախրելով ամբողջ ռազմադաշտի երկայնքով ու լայնքով, մի կողմից` որպես հակառակորդի` մինչև ատամները զինված խմբավորումներին զսպաշապիկ, խուճապ ու սարսափ էր տարածում նրանց վրա, իսկ մյուս` որպես անձնական խիզախության ու հայրենասիրության դաս` կամավորական շարժումից աննահանջ հրամանատարի մարտական ուղիով միախառնվում է հայոց բանակի կազմավորման ամենօրյա հեւքին, հասնում բանակաշինության վերելքին, հայոց բանակի ու պետության կայացմանը։

«Մանվել, էն պահին, որ մենք կռվում էինք թշնամու դեմ, դու երկիրը պահեցիր քո ընկերների հետ: 1994թ. պատերազմի 60 տոկոսը քո ուսերին էր: 94-ի մեր հաղթանակը, որն ամենադժվարն էր, մեր երկրի նախագահը միշտ ասել է` քո ուսերին մնաց: Ուզում եմ, որ քո ընկերներն իմանան, մեր ընկերներն իմանան` դու հերոս ես, Մանվել: Ու եթե էս երկիրը երբևէ պետք է մի կենդանի մարդու հերոսի կոչում տա, առաջիններից մեկը դո´ւ ես»: Այս խոսքերը պատկանում են Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով դեռևս 1996թ. այսպես էր արտահայտվում Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին:

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը Երկրապահին զրկեց իր հրամանատարից: Վարչապետ Վազգեն Սարգսյանի կորուստն ազգային ողբերգություն էր հայ ժողովրդի ու Երկրապահի համար:

Երկրապահները Սպարապետի կորստից հետո կանգնեցին ծանր պատասխանատվության առաջ, և իրական եզրակացությունն այն էր, որ խաղաղ օրերին Վազգեն Սարգսյանից հետո Երկրապահ հզոր բանակը պիտի ղեկավարեր նա, ով պատերազմի դաժան օրերին ղեկավարել է կամավորական ամենախոշոր և հզոր զորամիավորումը:

1999թ. դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում Մանվել Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ: Ամենադժվարը Վազգենից հետո վազգենյան ճանապարհն անցնելն է, և այդ ծանր բեռը, այդ ազգային ողբերգությունից հետո առանց երկընտրանքի դրված է գեներալի վրա: Իսկ գեներալը, հասկանալով պատասխանատվության ծանրությունը, առանց տատանվելու առաջնորդվելով հայ ժողովրդի հաղթանակած տեսակով` քայլում է առաջ:

2000թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ N հրամանագրով` պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 9-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ տեղակալ Մանվել Սեկտորի Գրիգորյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն այսպես գնահատեցին իրենց գեներալին:

Արցախի հերոսն ու ժողովրդական գեներալը, պաշտպանության փոխնախարարն ու ԵԿՄ վարչության նախագահն իր ուսերին սկսեց կրել Արցախի ժողովրդի` արդեն քաղաքական պայքարի պաշտպանի, հայ ժողովրդի վստահության, երկրի պաշտպանության և հազարավոր Երկրապահ ընտանիքների ծանր ու պատասխանատու խաչը:

Նույն թվականին հայկական պետական պատվիրակության կազմում Մանվել Գրիգորյանը մեկնում է Փարիզ` զորավար Անդրանիկի աճյունը Հայաստան բերում: Զորավարի աճյունը վերադառնում է հայրենիք և հուղարկավորվում Եռաբլուրում` Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին:

Ներկայացնում ենք Մանվել Գրիգորյանի անցած փառահեղ մարտական ուղին.

1992թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ N հրամանով ստացել է կապիտանի կոչում, նշանակվել Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար:

1992-95թթ. ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993թ. փետրվարի 5-ին, ՀՀ ՊՆ թիվ N հրամանով, ստացել է մայորի կոչում:

1993թ. մայիսի 5-ին ՀՀ ՊՆ թիվ N հրամանով ստացել է փոխգնդապետի կոչում և նշանակվել 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար:

1994թ. մայիսի 27-ին ՀՀ ՊՆ թիվ N հրամանով ստացել է գնդապետի պաշտոն:

1996թ. ավարտել է Ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։

1996թ. սեպտեմբերի 20. ՀՀ նախագահի թիվ N հրամանագրով` ստացել է գեներալ-մայորի կոչում` նշանակվելով թիվ N զ/մ հրամանատար:

1999թ. դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում ընտրվել է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ։

2000թ. մարտի 21-ին ՀՀ նախագահի թիվ N հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, մարտական պատրաստության գծով:

2000թ. մայիսի 27-ին ՀՀ նախագահի N հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։

2000թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ N հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

2002թ. ապրիլի 30-ին ԵԿՄ 5-րդ համագումարում վերընտրվել ԵԿՄ վարչության նախագահ։

2004թ. դեկտեմբերի 11-ին ԵԿՄ 6-րդ համագումարում վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

Ազերիների ահուսարսափ գեներալ Մանվելի կատարած գործը բարձր են գնահատել ժամանակաշրջանի խոշոր անհատականությունները:

Հրանտ Մաթևոսյանը նրա մասին գրել է. «Ես կարծում եմ, որ գեներալ Մանվելն այն տղաներից մեկն է, որ չի հղկվել, չի արատավորվել կյանքի-մահվան սահմանագծին, չի ուրացել իր հայրենիքը` Հայաստանը, իր Աստծուն: Կարծում եմ, որ նրա Աստվածը ծեփված է եղել իր ֆիդայի նախնիների կերպարներից` միջնորդությամբ Դաշտենցի, Գալշոյանի և Թումանյանի, և կարողացել է ծանր մղձավանջային օրերից հաղթանակ կորզել բոլորիս համար»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս բարձր է գնահատել գեներալի ներդրումը հայոց բանակի կայացման գործում.

«Մանվել Գրիգորյանը մեր այն գեներալներից է, մեր զինված ուժերի այն ղեկավարներից, առանց որոնց վաստակի մեր զինված ուժերը չէին լինի այնպիսին, ինչպիսին կան: Նրա վաստակը մեծ է, և նա հպարտանալու մեծ հիմքեր ունի, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների սրվելու առաջին իսկ օրվանից նա շատ շատերի պես իր ընկերների հետ միասին հայտնվեց ամենից վտանգավոր տեղում` իր ժողովրդի, իր ազգի ճակատագրի որոշման ամենից կարևոր տեղերից մեկում: Ինչո՞վ է նա, կամ նրա ջոկատը տարբերվել մյուսներից: Նրանով, որ նրանք մշտակայուն էին: Չէր կարող լինել մի այնպիսի դեպք, երբ Մանվել Գրիգորյանն իր ջոկատով գար մի վտանգավոր հատված, մի բնակավայր, դրանով իսկ, բնականաբար, իր վրա սևեռեր ադրբեջանցիների ուշադրությունը` շիկացնելով իրավիճակը, այնուհետև երկու շաբաթ հետո, մեկ ամիս հետո ետ վերադառնար հանգստանալու կամ էլ պահանջեր փոխարինող: Մինչև ռազմական գործողությունների ավարտը, մինչև 1994-ը չի եղել մի դեպք, երբ Մանվելն իր ջոկատով կամ միայնակ վերադառնա Էջմիածին հանգստանալու կամ իր գործերով զբաղվելու»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մանվել Գրիգորյանի մասին գրել է.

«Կարծում եմ` ոչ միայն ես, այլ նաև արցախյան ժողովուրդը մեծ հարգանք է տածում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, նրա կատարած ծառայությունների, Արցախյան գոյապայքարի, Ղարաբաղյան շարժման ժամանակ ողջ հայության պաշտպանության կազմակերպման համար, և իզուր չէ, որ Արցախի ժողովուրդը և իշխանությունները գնահատել են նրան` տալով Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանը: Մանվել Գրիգորյանին եթե այսպես խորը չբնութագրենք, կարող ենք ասել հետևյալը. այն տարածքներում, իսկ նա մարտնչել է Ղարաբաղի թե´ հյուսիսային, թե´ հարավային դարպասներում, որտեղ որ ինքն իր ջոկատով կամ ստորաբաժանմամբ կռվել է, կազմակեևրպել է պաշտպանություն, նա մեծ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը: Միայն եթե փաստենք, ո, գտնվելով առաջին գծում` նրա ղեկավարած ստորաբաժանումները երբեք ոչ մի քայլ ետ չեն նահանջել, դա խոսում է այն մասին, որ նա ունի մեծ կազմակերպչական ունակություններ: Եվ այսօր էլ, կարծում եմ, որ այն ծառայությունը, որ ինքն է ղեկավարում բանակի մարտական պատրաստաությունը, մենք էլ խնդիր չունենք և կարող ենք այդ ուղղությամբ մարտապայքարի մեջ մտնել տարածաշրջանի յուրաքանչյուր բանակի հետ: Այս առումով նա մեծ արժանիքներ ունի, և մեծ է Մանվել Գրիգորյանի դերը»:

Պատմում է Վազգեն Սարգսյանը.

«94-ին, երբ Մանվելի եղբայր Սամվելը մահացավ, Մարտակերտում ծանր վիճակ էր: Մանվելը չէր կարող թաղմանը հասնել: Սամվելի թաղման օրը ես ապշեցի Մանվելի մոր կերպարով: Ավագ որդուն հողին էր հանձնում. Լաց, կոծ:

Թոռները կանգնած էին դագաղի մոտ` չորս աղջիկ: Վերջին պահին, երբ արդեն Սամվելի դագաղը պետք է հանձնեին հողին, Նազիկ մայրիկը նկատեց, որ թոռներից մեկի ոտքը ցեխաջրի մեջ է: Էդ ողբերգության պահին մի պահ էդ կինը փոխվեց. «Աղջի, ոտքդ ջրից հանիր, կմրսես»։ Պատկերացնո՞ւմ եք:

Մի վայրկյանի մեջ էդ կինն ինչ աստիճանի փոխվեց: Սա է կյանքը: Ապշելու բան էր: Նման բան կյանքում չեմ տեսել: Ես, որ ինձ երբևէ գրող եմ համարում, սրանից ավելի մեծ կերպար չեմ տեսել: Ջահել-ջիվան տղուն հողին են հանձնում, էդ մեծ ողբերգությունը, ցավը թողած` ասում է. «ոտքդ ջրից հանիր, կմրսես»:

{gallery}mgrigoryan{/gallery}

Ներկայացնում ենք նաև Մանվել Գրիգորյանի՝ Արցախ կատարած ուխտագնացության մասին պատմող տեսանյութը.

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են․ ՔԿ Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում. կոյուղաջրերը ողողել են ամբողջ փողոցը և լցվել քաղաքացիների տները
Ամենադիտված