Քաղաքական հետապնդո՞ւմ. Սուրենյանցը քիչ անց կհրապարակի պատվիրատուների անունները
ՀայաստանԵրևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցի գործով այսօրվա նիստում մեղադրողը միջնորդել է Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, փոխել կալանքի: Սուրենյանցն այսօր ևս չէր ներկայացել իր գործով դատական նիստին, և դատարանը, մինչ նիստը սկսելը հեռախոսազանգի միջոցով տեղեկացել է, որ քաղաքագետը վատառողջ է և կաթիլային ներարկում է ստանում:
Lurer.com-ը զանգահարեց Սուրենյանցին՝ ճշտելու համար նրա դիրքորոշումը միջնորդության մասին: Սուրենյանցը հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը քաղաքական որոշակի շրջանակների պատվեր է և իր նկատմամբ հետապնդման փորձ: Մեր հարցին՝ Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են այդ քաղաքական շրջանակները, Սուրենյանցը պատասխանեց. «Այո՛, հայտնի է»: Նա խոստացավ նրանց անունները մեզ հայտնել քիչ ուշ: