Եվս մեկ բողոքի ակցիա «Փակ Շուկա»-ի մոտ
Հասարակություն
Այսօր` սեպտեմբերի 27-ին, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք երթով շարժվեցին Մաշտոցի պուրակից մինչև «Փակ շուկա»:
«Մեր Երևանի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ծածկած շուկան որը ոչնչացվում է սեփականատիրոջ կողմից ոչ մշակույթի նախարարությունը, ոչ քաղաքապետանը իրավունք չի տվել քանդելու մեր պատմամշակութային արժեքը:
Ծածկած շուկան մշակությանի և ճարտարապետական ունիկալ կառույց է, որը ոչնչացվումէ սեփականատիրոջ կողմից» հայտարարում էին մասնակիցները և կոչ անում միանալ իրենց պայքարին:
Նշենք, որ երթի մասնակիցներն ունեին իրենց ձեռքերին պաստառներ, դրոշներ և ազգագրական երգեր էին կատարում:
Ինչպես միշտ այս անգամ ևս Փակ շուկայի մոտ էին հավաքվել շուկան կառուցապատող Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, ովքեր իրենց ձեռքներին ունեին պաստառներ`«Ոչ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ վարձու ընդդիմախոսներին» գրություններով:
