Փնտրվում են ՀՀ օրենսդիրները (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր շարունակվեց «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012-ի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկումը:
Նիստի առաջին ընդմիջումից հետո քննարկման ժամանակ, երբ ելույթով հանդես էր գալիս ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, մատների վրա կարելի էր հաշվել նիստերի դահլիճում ներկա պատգամավորների թիվը:
Այդ ժամանակ ամբողջ խմբակցությունով բացակայում էր «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները:
Առաջարկում ենք դիտել Լուրեր.com-ի տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է ԱԺ նիստերի դահլիճի դատարկությունը: