Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

«Ինչ-որ մեկը ձայն է տալիս` «Ավետ». Դուք ճշտե՞լ եք, թե ով է այդ կանչի հեղինակը». Նիկոլ Փաշինյանը` Գևորգ Կոստանյանին

Քաղաքական

Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Գլխավոր դատախազի նշանակման հարցը:

Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Նրան հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հարցը վերաբերում էր հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին:

«Ես ուշադիր նայել եմ այդ դեպքերի տեսագրությունը և արձանագրել եմ մի փաստ, որ ժամը 23.08.04-ին մենք ունենք այսպիսի մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է մարդկանց խմբի հետևից, որի մեջ են նաև Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը: 23.08.04-ին ինչ-որ մեկը ձայն է տալիս` «Ավետ»: Ավետիք Բուդաղյանը հետ է դառնում և դրա արդյունքում` ստանում է այն վնասվածքը, որ քրեական գործում հիշատակվում է որպես թիվ 1 վնասվածք: Սա մի դրվագն է:

Երկրորդը հետևյալն է. դուք ելել եք այն կանխավարկածից, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ 1 վնասվածքը իմ նշած պահին հասցրել են Զարզանդը և Տիգրան Խաչատրյանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ այդ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը գտնվել են Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել այնպես, որ աջից ձախ, վերևից ներքև ինքը վնասվածք ունենար, և, մանավանդ, փորձաքննությունն էլ չի հաստատել դա: Ձեր ղեկավարած նախաքննությունն էլ չի նույնականացրել, թե կոնկրետ ո′ր վնասվածքը ով է հասցրել: Այսինքն` եթե նույնականացրել է, ես որոշումը կարդացել եմ, չկա, դուք, խնդրում եմ` պարզաբանեք այս հարցը», - ասաց Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորին ի պատասխան` Գևորգ Կոստանյանն ասաց. «Այդ գործի առնչությամբ ես արդեն առիթ ունեցել եմ բազմիցս ներկայացնելու մի շատ կարևոր հանգամանք. նախաքննությունը իրականացվել է օբյեկտիվության, լրիվության, բազմակողմանիության պահպանման այն աստիճանով, որ մենք ոչ միայն հիմնավորել ենք յուրաքանչյուր գործողության հաջորդականության բնույթը և իրավական գնահատականներ ենք տվել, այլ նաև մենք ամբողջությամբ գործով ձեռք բերված ապացույցներով կարողացել ենք հերքել պաշտպանության կողմի ներկայացրած ցանկացած և յուրաքանչյուր փաստարկ: Այդ առումով թե′ ես, թե′ ՊՆ քննչական ծառայության պետը մանրամասն, դետալային անդրադարձել ենք գործի բոլոր հանգամանքներին:

23.08.04-ին, երբ որ (այո, հենց տեսագրության մեջ երևում է դա, բայց ես կարծում եմ նաև, որ հարկ է` դուք ամբողջականություն մտցնելու համար ներկայացնեք 23.08.02 վայրկյանի պահը) Ավետիք Բուդաղյանը մեքենայով կանգնած էր, նրա կողքին`մարդկանց խումբ էր, և այդ պահին ժամանում է Արտակ Բուդաղյանի մեքենան, վերջինս անմիջապես մեքենայից դուրս է գալիս` զենքը ձեռքին: Դա ակնհայտ երևում է: Երբ զենքը ձեռքին դուրս է գալիս, արդեն Ավետիք Բուդաղյանը և այդ ամբողջ խումբը ուղղորդվում են դեպի Արտակ Բուդաղյանը: Այդ ընթացքում ով է ում ուղղորդում, ով է ում հաջորդում, դա չէ կարևորը: Կարևորը այն մի հանգամանքն է, որ բոլորը հանկարծակի եկած զենքով մեքենայից դուրս եկող անձի վարքագծից` համապատասխան պահվածք են ցուցաբերում: Ինչու՞... որովհետև դրան հաջորդող ժամանակահատվածում տեսաձայնագրության մեջ դուք ակնհայտորեն կարող եք տեսնել, որ երբ զենքով անձը դուրս է գալիս, արդեն երկու հոգի (մենք տեսնում ենք, որ մեկը Տիգրան Խաչատրյանն է, և հաջորդը` Զարզանդ Նիկողոսյանը) անմիջապես գնում և վերցնում են զենքերը: Անգամ նույն տեսագրության մեջ տեսնում ենք, թե որ պահին գնացին մտան մեկը` տուն, մյուսը` մեքենայի մեջ, և որ պահին նրանք վերադարձան` յուաքրանչյուրը զենքը ձեռքին: Դեպքերի առումով հստակ ֆիքսված է, և ես չեմ կարծում` այդ առումով մենք կարող ենք տարաձայնություն ունենալ, առավել ևս` ՊՆ քննչական ծառայության պետը հնարավորություն տվեց լրագրողներին տեսնել ձայնագրությունը և տեսագրությունը համադրված:

Ես խնդրում եմ նաև ուշադրություն դարձնեք դատաբժշկական փորձաքննության կամ համալիր փորձաքննության` դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններին, որտեղ փորձագետներն ասում են, որ վնասվածքների համարակալումը պայմանական համարակալում է, առավել ևս` փորձագետներն իրենց եզրակացության մեջ հայտնում են, որ մենք չենք կարող որոշել, թե ո′ր վնասվածքները ի′նչ հաջորդականությամբ են եղել, համենայն դեպս` մեկ վնասվածքը ամենայն հավանականությամբ եղել է վերջինը, որովհետև այդ վնասվածքի պարագայում տուժողը հնարավորություն չէր ունենա կատարելու ակտիվ գործողություններ: 

Մենք ունենք դեպքի վայրից հայտանբերված պարկուճներ, զենքեր, գնդակներ և առնվազն մենք ունենք դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննության արդյունքներ, որտեղ հստակ երևում է, թե որ վնասվածքը որ զենքից է ստացվել: Սա այն դեպքում, երբ գնդակը հայտնաբերվել է: Մենք կարողացել ենք նաև իդենտիֆիկացնել գնդակ-պարկուճ-հրազեն համադրության մեջ, թե որ հրազենից է կրակված, և այդ հրազենը ում ձեռքում է եղել:

Մենք ունենք փքստեր, ըստ որոնց մարմնի վրա առկա է չորս վնասվածք, որոնցից երեքը արձակվել են մեկ տրամաչափի զենքից: Մեկը արձակվել է այլ զենքից, և այդ մեկ գնդակը պատճառվել է ըստ գործով ձեռք բերված այլ ապացույցների նաև Զարզանդ Նիկողոսյանի կողմից, իսկ այն երեք վնասվածքը պատճառվել է Տիգրան Խաչատրյանի կողմից»:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Կոստանյանի պատասխանին, ասաց. «23.08.04 վայրկայնին ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղյանին: Այդ կանչի արդյունքում` Բուդաղյանը հետ է դառնում և ստանում մահացու թիվ մեկ վնասվածքը: Դուք ճշտե՞լ եք, թե ով է այդ կանչի հեղինակը: Շատ մեծ է հավանականությունը, որ կանչի հեղինակը մի անձ է, որ քրեական գործի շրջանակներից դուրս է բերված»:

Գևորգ Կոստանյանի պատասխանը եղավ հետևյալը. «Եթե ձեզ անհագստացնում է, թե ով է կանչել, դա, չեմ կարծում, որ ճիշտ կլինի կապել վերջին կրակոցի հետ: Ի՞նչ պատճառով... որովհետև մենք առնվազն գիտենք`վերջին կրակոցը որն է, համենայն դեպս այն կրակոցը, որը մահացու է եղել: Ես ուզում եմ, որ դուք տարբերեք վերջին հասցրած վնասվածքը վերջին կրակոցից, որովհետև վերջին հասցված վնասվածքից հետո էլ է կրակոց հնչել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված