Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) 

Մի՞թե ադեկվատ է այն մարդը, ով գետնին է գցում իր ծնողի տարիքի կնոջը. Արգիշտի Կիվիրյան

Հարցազրույցներ

Ձևավորման ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ-ի քաղաքացիական հասարակությւոնը, ինչպիսի՞ն է ոստիկանության, և առհասարակ` պետության վերաբերմունքը պայքարող մարդու նկատմամբ, ի՞նչ կտա գլխավոր դատախազի փոփոխությունը ՀՀ-ում արդարադատության իրականացման տեսանկյունից:

Թեմայի շուրջ Lurer.com-ը զրուցել է վերլուծաբան, «Armenia today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հետ, ով ակտիվորեն աջակցում է ՀՀ-ում տիրող անարդարության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

-Պարո՛ն Կիվիրյան, տրանսպորտի գնի թանկացումը, կարծես թե, մեծ դերակատարում ունեցավ քաղաքացիական հասարակության ձևավորման համար, սակայն վերջին շրջանում կարծիքներ կան, որ օրինակ` քաղաքապետարանի մոտ նստացույց անող երեք երիտասարդների պահանջը լուրջ չէ, և եթե անգամ այն իրականանա, ապա դա ոչինչ չի փոխի:

-Քաղաքացիական հասարակության շրջանակներում ցանկացած խումբ կարող է դնել այս կամ այն պահանջը և փորձել դա ի կատար ածել իր համար ընդունելի կամ կիրառելի եղանակով: Այսինքն՝ եթե ինչ-որ խումբ դրել է Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաների պաշտոնանկության պահանջ և այդ կապակցությամբ նստացույց է իրականացնում, ապա դա չի նշանակում, որ այլ խումբ չի կարող դնել մեկ այլ պահանջ և այլ ձևերով հասնել դրա կատարմանը: Իհարկե, ես բազմիցս նշել եմ, որ ես այս պահանջը չեմ ողջունում և գտնում եմ, որ այս հարցի կապակցությամբ առնվազն պետք է դրվեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը, քանի որ այդ երկու պաշտոնյաները կատարել են առնվազն Տարոն Մարգարյանի հրամանները: Վերջիվերջո, տրանսպորտի գնի թանկացման փորձի առաջին պատասխանատուն հենց Տարոն Մարգարյանն է և ավելի բարձր օղակները:

-Տրանսպորտի գնի թանկացման նոր հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Հենրիկ Նավասարդյանը: Որքանո՞վ էր, ըստ ձեզ, ճիշտ, որ հանձնաժողովսւմ լինի մեկը, որի պաշտոնանկությունն է պահանջում հասարակության որոշակի հատվածը:

- Այս հանձնաժողովը, որում ընդգրկված են ձեր նշած տխրահռչակ Հենրիկ Նավասարդյանը, կամ էլ թե զորավարի հավակնություններ ունեցող Գևորգ Մելքոնյանը, ով անցած ընտրությունների ժամանակ «զորքեր էր հանում» ուսանողների դեմ, այլ հանրապետական ներկայացուցիչներ, ստեղծվել է ընդամենը լեգիտիմացնելու և հաստատելու Տարոն Մարգարյանի ցանկացած ապօրինի որոշում: Այդ իսկ պատճառով լուրջ վերաբերվել այդ հանձնաժողովին, ես գտնում եմ, անիմաստ է: Առաջին անգամ, երբ տեղի ունեցավ տրանսպորտի գնի բարձրացումը, Տարոն Մարգարյանը դա արեց միանձնյա, հիմա փորձում են այդ ապօրինությունը քողարկել կոլեկտիվ պատասխանատվության քողի տակ:

Հասարակությունը պետք է ընդունակ լինի կոշտ կերպով պայքարել տրնասպորտի ուղեվարձի թանկացման ցանկացած փորձի դեմ, որ Տարոն Մարգարյանն էլ անիմաստ կերպով չզբաղվի տարատեսակ հանձնաժողովների ձևավորմամբ:

- Պարո՛ն Կիվիրյան, այդ ապօրինությունների դեմ ակտիվորեն պայքարողներից մեկն էլ դուք եք և մի քանի անգամ բերման եք ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Դուք հաղորդում եք տվել ոստիկանությանը, որ բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայի մեջ ձեզ ծեծի են ենթարկել: Ինչո՞ւ ոստիկանությունն այդ առթիվ գործ չի հարուցել:

-Իմ դեմ այսօրվա դրությամբ կա հարուցված մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Չնայած ինձ դեռ մեղադրանք չի առաջադրված, սակայն գործն ինքնին հարուցված է իմ դեմ, ինչը ակնհայտ է դառնում այդ քրեական գործի հարուցման որոշումից: Բացի դրանից, իմ դեմ կա նաև երեք վարչական վարույթ, որոնցից երկուսն արդեն իսկ գտնվում են Վարչական դատարանում: Բոլոր այդ ապօրինի գործերի դեմ մենք, բնականաբար, պայքարելու ենք, որպեսզի հասնենք դրանց չեզոքացմանը:

Նշեմ նաև, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը համառորեն չի ցանկանում քրեական գործեր հարուցել իմ դեմ բռնություն կատարած ոստիկանների դեմ: Մասնավորապես` նախօրեին նախաքննական մարմինը մերժել է օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմաց իմ դեմ բռնություն կատարելու փաստով քրեական գործի հարուցումը: Մինչ օրս հարուցված չէ քրեական գործնաև օգոստոսի 24-ի դրվագով իմ դեմ բռնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը, սակայն այդ նույն պարագայում նախաքննական մարմինը ինտենսիվորեն քննում է 316 հոդվածով իմ դեմ հարուցված գործը, որ իբր ես եմ բռնությոնն գործադրել ոստիկանների նկատմամբ, այսպես ասած՝ «ծեծելով ես եմ երեք ոստիկանի տարել Արաբկիրի ոստիկանան բաժանմունք»:

-Հայաստանի ոստիկանապետը վերջերս հայտարարեց, որ ոստիկանության գործողություները ակցիաների ժամանակ իրավաչափ են եղել:

- Հայաստանում ոստիկանության ապօրինությունների, բռնությունների կնքահայրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է:

Ոստիկանները դիմում են նման ապօրինությունների և բռնությունների նրա ուղղակի ցուցումով: Այս ամենի համար պատասխանատուներից մեկը հենց ինքն է, և այդ իսկ պատճառով պարզ է, որ ինքն ամեն կերպ պիտի փորձի արդարացնել, պաշտպանել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիների նկատամամբ դիմում են նման բռնությունների: Իսկ թե ինչպիսին է ՀՀ-ի ոստիկանությունը, դա կարող եք տեսնել հենց Կոմիտաս 5-ի տեսագրությունները նայելով, որ լիովին պատկեր է տալիս, որ ՀՀ-ում մենք չունենք ոստիկանություն, այլ ունենք սեռական գրգռվածությանը հագուրդ տվող մի ոհմակ:

Երբ ոստիկանը սկսում է ինչ-որ աղջկա վիզ լպստել, ու դա արվում է բազմաթիվ լրագրողների, տեսախցիկների առաջ, ապա պատկերացրեք, թե տեսախցիկներից դուրս իրենք ինչի են ընդունակ: Իսկ տեսախցիկներից դուրս, օրինակ, ինչպես հիշում եք վերջերս տարածված տեղեկատվությունից, ոստիկանության աշխատակիցը զբաղվել էր կողոպուտով և վերջում երեխայի աչքի առաջ բռնաբարել էր մորը: Հարց է առաջանում` ո՞վ է այս սեռապես անբավարարված մարդկանց ընդունել ոստիկանական համակարգ: Ցանկացած քաղաքակիրթ երկրում մինչ իրավապահ անձի աշխատանքին անցնելը մարդը բազմաթիվ փորձաքննություններ և ստուգումներ է անցնում, իսկ ՀՀ-ում ոստիկանության շարքերն են ընդունվում նմանատիպ մարդիկ, և դա արվում է համապատասխան դիտավորությամբ, որովհետև ադեկվատ մարդը չի կարող իրականացնել այն բռնություններն ու ապօրինություննրը, որն իրականացնում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Հիմա մենք ունենք ոստիկաններ, որոնք ընդունակ են ամեն ինչ անել վերադասի ցուցումով: Օրինակ՝ իմ դեպքում. ոստիկանը ընդունակ է բռնություն կիրառել քաղաքացու նկատմամբ և դրանից հետո սուտ հաղորդագրություն տալ, որ իր նկատմամբ է բռնություն կիրառվել: Համ բռնություն կիրառել, համ ակնհայտ կեղծ բան հայտարարարել. նորմալ մարդը հաստատ ընդունակ չէ դրան: Նրանք հասարակության տականքներն են: Նրանք ընդունակ են հարձակվելու աղջիկների վրա, ծերերի վրա, ստել. մի՞թե ադեկված է այն մարդը, ով գետնին է գցում իր ծնողի տարիքի 70-ամյա կնոջը, ինչպես դա տեղի ունեցավ Կոմիտաս 5 հասցեում:

- Իսկ այսպիսի պարագայում հույս ունե՞ք հասնել արդարությանը:

- Ես, իմ փաստաբաններն ու ինձ աջակցող ակտիվ քաղաքացիները ամեն կերպ պայքարելու ենք, որ վերականգնվեն իմ խախտված իրավունքները, և բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցանկացած ապօրինություն իմ կամ այլ քաղաքացու նկատմամբ ինքնին խոցելի է դարձնում ողջ հասարակությանը, քանի որ այդ պարագայում ոչ մեկը չունի երաշխիք, որ վաղը նույն այս կարգի ապօրինությունների թիրախը ինքը չի լինի:

-Փոխվել է ՀՀ գլխավոր դատախազը: Դուք հույս ունե՞ք, որ պիտի ինչ-որ բան փոխվի դատախազական համակարգում:

- Որևէ հույս չունեմ, որովհետև Հայաստանում առկա է քրեաօլիգարխիկ ռեժիմ, որի հիմնասյուներից մեկը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որն էլ հենց զբաղված է այդ ռեժիմի պատվերները կատարելով: Գլխավոր դատախազի փոփոխությունը որևէ կերպ չի ազդելու նրանց աշխատանքի վրա. ինչպես կատարել են վերևից եկող պատվերները, նույն ձևով շարունակելու են կատարել: Գուցե մի դատախազ մի քիչ ավելի լավ կկատարի այդ պատվերները, մյուսը՝ ավելի վատ, սակայն եթե նրանք պատվեր կատարողներ չլինեին, ապա երբեք Սերժ Սարգսյանն իրենց չէր ներկայացնի այդ պաշտոնին: Եթե ներկայացրել է, ուրեմն վստահ է եղել, թե ում է ներկայացնում:

- Պարո՛ն Կիվիրյան, պատգամավորներն ընտրել են Կոստանյանին՝ անկախ նրանից, թե դուք և ձեզ նման շատերն ինչ են մտածում:

- Դե պարզ է, որ Հայաստանի ազգային ժողովում մեծամասնություն կազմող իշխող Հանրապետական կուսակցությունը կամ «ծպտյալ ընդդիմադիրները» քվեարկելու էին այնպես, ինչպես կհրահանգվեր Բաղրամյան 26-ից: Իսկ այդ քվերակության արդյունքում պաշտոնական ընդդիմությունն էլ այս պարագայում ցույց տվեց իր թշվառությունը և այն, որ ինքը լիովին արժանի է այս իշխանություններին: Հենց այդ է երկրի թշվառություն պատճառներից մեկը: Այսինքն՝ բազմաթիվ անձինք ու խմբավորումներ Հայաստանում հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, սակայն փաստացի իշխանության առաջադրած թեկնածուն ստացավ ընդամենը 3 դեմ ձայն և երկու անվավեր քվեաթեթրիկ, որը ոչ պակաս ցավալի փաստ է: Այսինքն՝ մենք երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ունենք պատգամավորներ, որոնք անգամ պատշաճ քվեարկել չգիտեն: Այս ամենը ցույց տվեց, որ ՀՀ-ում ընդդիմությունը գտնվում է կոլապսային վիճակում: Հենց դրանից էլ լավագույնս օգտվում է ռեժիմը: Ցանկացած ընդդիմություն պետք է լինի ռեժիմին հակակշիռ և ունենա այնպիսի հզորություն, որ փորձի իշխանություն վերցնել: Ցանկացած երկրում, եթե չկա ադեկվատ ընդդիմություն, ցանկացած իշխանություն ընդունակ է «հաբրգել» և « հաբրգում է»:

- Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմության բացը փորձում են լրացնլ քաղաքացիական ակտիվիստները:

- Այո, նրանք են, որ ներկայումս փորձում են հակակշռել ռեժիմին:

-Ստացվո՞ւմ է:

-Փորձում ենք և հույս ունենք, որ ակտիվ քաղաքացիների թիվը կաճի և այդ հակակշռումը ավելի լիարժեք կստացվի:

-Պարո՛ն Կիվիրյան, հասարակական մեծ բողոք ու զարմանք առաջացավ նաև այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահինազատ արձակեցին: Դուք հիշո՞ւմ եք այսպիսի այլ դեպքեր:

Հայաստանի «արդարադատությունը» տեսել է շատ բաներ: Անկախությունից ի վեր նախաքննական մարմիններն ու դատարաններն արել են այնպիսի բաներ, որոնց պարագայում կարելի է միանշանակորեն հայտարարել, որ ՀՀ-ում որպես այդպիսին իսպառ բացակայում է արդարադատությունը: Հենց այդ պարագայում է, որ ՀՀ ակտիվ քաղաքացիները դիմում եմ ուղղակի ինքնապաշտպանության, մասնավորապես՝ փորձում են փողոցներում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ երկրում չկա անկախ դատական համակարգ և քաղաքացին չունի իր իրավունքների պաշտպանության այլ միջոց: Ցանկացած քաղաքակիրթ երկրում, եթե խախտվում է մարդու իրավունքները, ապա ինքը դիմում է դատարան և փորձում դատական ատյաններում վերականգնել իր իրավունքները:

ՀՀ-ում քաղաքացիները կամ պիտի արտագաղթեն կամ դիմեն ուղղակի ինքնապաշտպանության: Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները դիմում են երկրորդ տարբերակին, ինչը ես մշտապես ողջունում եմ, քանի որ սա ՀՀ քաղաքացիների երկիրն է, և նրանք պետք է ամեն կերպ պաշտպանեն իրենց, իրենց դիմացինի ու կողքինի իրավունքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ)
Ամենադիտված