Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ» Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ» Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան․ «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով․ «Փաստ» Կարդարացնե՞ն Փաշինյանի հույսերը իր ընտրած կին կադրերը, բավական խնդրահարույց է․ Նարինե Դիլբարյան Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ» 

Սա Հայաստանն է, և վե´րջ. Լեոնիդ Ազգալդյան (լուսանկարներ)

Այլ

Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝  ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս:

Ծնվել է 1942թ. Թիֆլիսում Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։

1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։

1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «Էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը` որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունն ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների, հատկապես` Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում` Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ին` կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի` Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Ստորև ներկայացնում ենք Լեոնիդ Ազգալդյանի մահվան մասին առաջին հրապարակված նյութը, որը տպվել է 22.06.1992թ.։ Այս նյութն ընդգրկուն ներկայացնում է Լ․ Ազգալդյանի կողմից անցած մարտական ուղին։

«Հայոց ազգային ազատագրական շարժումը ծանր կորուստ կրեց։ Արցախի՝ իր սկզբնավորման օրից բազում զոհեր տված ազատամարտը զրկվեց իր մեծագույն զինվորից։ Կիրակի` հունիսի 21-ի երեկոյան, Տոնաշեն գյուղի մերձակայքում, դավադիր թշնամու գնդակներից ընկավ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը…

Լ. Ռ. Ազգալդյանն «Ազատագրական բանակի» հիմնադիրներից էր ու գլխավոր հրամանատարը, և իր մարտական ընկերների, հատկապես` «Արցախ ճակատի» հրամանատար, իր զինակից Վ. Բալայանի հետ միասին բազմաթիվ գյուղերի՝ Բուզլուխի, էրքեջի, Մանաշիդի, Մարաղայի, Կիչանի, Ծամձորի, Տողի եւ մյուսների ազատարար–պաշտպանը, հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ուսուցիչն ու ազգային-քաղաքական դաստիարակը, մեծ ռազմավարը, հայրենյաց քաջազուն զինվորը, որի հղացմամբ ու գործադրմամբ ազերի կանոնավոր բանակի զինյալ ելուզակներից մաքրագործվել են Իմերեթ-Քերեվենթը, Զայղուվուշանը, Աղդաբանը, Մանիքլուն, Բաշ- Քյունեփայան, Օրթա-Քյունեփայան, Սրխավենդը…

Լեոնիդ Ազգալդյանը մեր նոր ազատամարտի մեծագույն նվիրյալներից էր ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի արտակարգ գրագետ և ամենաօպերատիվ զինվորն էր, այլև՝ գիտնական հրամանատարը։ Եվ ոչ նաև սույն պատճառով, որ սկզբում մեն-մենակ, այնուհետև` մի քանի նվիրյալների հետ մեր ազատամարտի համար դաստիարակել ու կոփել է այնքան մարտիկ, որքան ռազմական մի ուսումնարան՝ տարիների ընթացքում. բազմահարյուր, ըստ որում, Հայաստանի՝ համարյա առանց բացառության բոլոր շրջաններից, որպես մարդ, հայ ու զինվոր կատարելատիպ զինվորներ:

Նա Հայաստանում առաջիններից մեկն էր, որ ինքնաշեն զենքի արտադրությունը կատարելագործելու, տեսականից գործնական հիմքի վրա փոխադրելու, ինչպես նաև ծանր հրետանու ստեղծման մասին էր մտածում և ինքն էլ անում էր անդրանիկ փորձերը։ Եվ արդյոք կար մեկը, որ իր նման սեփական ափի պես քաջ իմանար Հայոց արևելյան շրջանների ամեն մի քարն ու թուփը։ Եվ կա՞ր արդյոք Վարդենիսից արևելք հայկական տարածքների մի բնակիչ, որ չճանաչեր իրեն, մի արցախցի, որ չօրհներ և երկար կյանք չմաղթեր իրեն։

Այդ բոլորն այդպես էր, անշուշտ։ Եվ Լեոնիդ Ազգալդյանը` մեծագույն զոհը, ավելի շուտ՝ մեծագույն կորուստն է մանավանդ այն պատճառով, որ նրա համար Արցախի ազատամարտի հաղթական ավարտը պարզապես այն նախադուռն էր, որտեղից մենք մուտք էինք գործելու դեպի ազգային լինելիություն՝ Միացյալ Հայաստան տանող մայրուղին։ Ըստ որում, ինչպես որ Արցախում ինքն անձամբ ծրագրավորում և ղեկավարում էր մարտերը, այնպես էլ արդեն իսկ ծրագրավորում էր, և անկասկած, հոգու խորքում փայփայում էր Մեծ Մարտը՝ հանուն Ամբողջական Հայաստանի։ Այդ Մարտի Կանխատեսությամբ` ազերի հրոսակների դեմ «մանր» մարտերի միջև ընկած կարճատև դադարներին նա թափառում էր մերձակա տարածաշրջաններում, կապեր հյուսում համշենահայերի, քրդերի, լեզգիների, թալիշների, եզդիների հետ, գիտնականի բծախնդրությամբ հավաքում, ճշգրտում ու համադրում էր աշխարհագրական, ռազմաստրատեգիական, նաև ու մանավանդ ազգագրական այն բոլոր տվյալները, որոնք թույլ էին տալու մի օր ազատագրել և տարածքայնորեն զոդել-միավորել արևելյան, ապա և հարավարևմտյան ու հյուսիսային, վերջապես արևմտյան մեր բոլոր գերեվար հողերը։ Նրա նպատակն էր համակարգել-համադրել հարևան ու բախտակից բոլոր ժողովուրդների և փոքրամասնական ազգային թե կրոնադավանական համայնքների ազատագրական շարժումները, կործանելու համար «հանրապետություն» անվամբ ծպտված թուրքական բարբարոսական գաղութային կայսրությանը։

«Մի' հավատացեք, եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»,-սիրում էր կրկնել Լեոնիդն ամեն անգամ, երբ թշնամական ուժերն իր վախճանի վերաբերյալ լուրեր էին տարածում։ Եւ այնպես էր հավատում հին ու նոր սուլթանների մայրաքաղաքի անկմանը, որ իր հավատքի հրով բռնկեցնում էր իր մարտիկների մաքրամաքուր հոգիները և կռում-կոփում նրանց պայքարի, անդուլ պայքարի կամքը։

Իր մարտիկնե՜րը…

Ընտրանի էին նրանք։ Ռազմագիտական տեսական և գործնական խոր պատրաստվածություն անցած մի տասնյակից հազիվ մեկին էր բախտ վիճակվում ընտրվել, եթե զինվորի իր արժանիքներին զուգորդում էր նաև մարդ, իսկական մարդ լինելու հատկանիշը։ Ըստ որում, զարմանահրաշ մագնիսի նման Լեոնիդն իրեն էր ձգում մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր և առաքինությամբ փայլող երիտասարդներին, որոնք պիտի անպայման լինեին նաև բացառիկ կարգապահ։

Ո՛չ, գլխավոր հրամանատարը չէր որոնում, իր պաշտած «աստվածներն էին իր մոտ ուղարկում նախասահմանվածներին, նրանց, ովքեր հողը, հայրենի հողը իր նման դավանում էին ամեն ինչից վեր ու պաշտում այն, ովքեր հավատում էին չուզողությունների զորության և գիտակցում, որ ուժով է սալարկվելու մեր Ժողովրդի գալիքի ուղին։ Նախասահմանվածներից մեկն էր հետագայում «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար դարձած Վլադիմիր Բալայանը, որ հունիսի 9-ին զոհվեց Չայլուի պաշտպանության մարտերում։ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի այդ քաջորդին, որի նմանները, ինչպես հաճախ էր շեշտում Լեոնիդը, «հազիվ թե դարը մեկ ծնվեն», իր փոքր խմբով եկավ գտնելու գլխավոր հրամանատարին ե նրա ծրագրերի ու գործողություն-ների ամրագույն զսպանակը դարձավ։

«Մահը չունի ավելի մեծ թշնամի, քան մարդը, մարտիկը` անմահության թեկնածող» Գ. Նժդեհ

(Գագիկ Գինոսյանի հոդվածը Լեոնիդ Ազգալդյանի մասին)

Նույնիսկ մահը պարտվեց, հասկանալով, որ շատ է շտապել, կամ անհուսալիորեն ուշացել է, որպեսզի կարողանար խլել նրանից անմահությունը: Նա մնաց անպարտելի, որովհետև մահն էր ընտրել իրեն առաջնորդ:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: «Ազատագրական բանակի»-ի հիմնադիրն ու հրամանատարը նախևառաջ բարոյական հանճար էր` հոգու հանճար: Ասում են` մարտը հաղթելու համար հերոս և հանճար է անհրաժեշտ: Որպես իսկական առաջնորդ` նա հայտնվեց, երբ իր կարիքն էր զգացվում, երբ հայրենիքն էր վտանգված: Նա ընտրյալ էր, և իր բանակը կազմված էր ընտրյալներից: Նա չեր փնտրում մարտիկներ, այլ նրանք էին փնտրում զորավար` նման առաջնորդ: «Առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ – ահա կատարյալ առաջնորդը»: Ահա Լեոնիդը: Գիտնական–զորավարը այն եզակի մտավորականներից էր, ով հանդգնեց նետվել մարտի: Նա ապացուցեց, որ մտավորականությունն է ժողովրդի ճակատագրի դարբինը: Եվ որ այսօր նոր օր է, և մտավորականությունը երբևէ չի ունեցել ավելի մեծ և պատասխանատու դեր:

Բայց, ինչպես ինքն էր սիրում կրկնել, «Մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են»: Եվ եթե նույնիսկ գտնվեց մի քանի ոգեղեն մտավորական, որոնք ազդեցին պատերազմի հաղթական ելքի վրա, ապա հաղթանակած խաղաղությունը մտավորականությունը պարտվեց:

Դեռևս հակամարտության սկզբում, երբ շատերը խարխափում էին վճիռ կայացնելու անընդունակությունից, նա թիկնած հայոց ազատատենչ լեռներին մեծ զորավարին հատուկ վճռականությամբ հայտարարում էր. «Սա Հայաստան է, և վերջ»: Հայոց քանի նահանգներ մնացին կարոտ նրա վճռականության: Ինչքան պատմական վայրեր մնացին սահման կոչվող գծից այն կողմ, ապարդյուն հուսալով, որ մի օր Լեոնիդը իրենց հողին էլ կծնկի մի բուռ հող վերցնելու և մի ավելորդ անգամ հիշեցնելու, որ ազգը չի կարող այլ գույն ունենալ (որևէ կուսակցության պատկանելությամբ) բացի հայրենի հողի գույնից: Նա այս հողի իսկական զավակն էր և անձնուրաց պաշտպանը:

Թաղման ժամանակ նրան ձեռքերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա իր մահով իսկ հայրենասիրության դասեր տվեց և եկավ վերահաստատելու, որ «չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսական»։

Իր մտերիմ զինակից Վլադիմիրի մահից հետո հրաժեշտի խոսքի մեջ Լեոնիդն ասեց. «Այն, ինչով տարբերվում է անցյալ տարվա այս ժամանակը ու այսօր, դա Վլադիմիրն է ստեղծել»: Այն, ինչով տարբերվում է այսօրվա խաղաղությունը անցյալ պատերազմից, դա Լեոնիդն է: Եվ ոչ միայն նրա ֆիզիկական, այլև նախևառաջ հոգևոր բացակայությամբ: Նա պետք է կառուցեր այսօրվա Հայաստանը: Իր երազանքի զինվորներին պետք է դաստիարակեր ազգի նվիրյալ զինվորներին, որ պետք է ավելի բարձր լինեին Մամիկոնյանների և Անդրանիկի զինվորներից: Դա դարի պահանջն էր: Ավաղ…

Ես չգիտեմ` ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում` երանի … երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է, նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան` հատկապես իր բարոյական հանճարի համար: Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է, քան բազում պաշտոնյաներ, որոնք հոգեկան մեծության բացակայության պատճառով ավելի նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա: Նա իր մահից հետո էլ ծառայում է ազգին: Նրա ստեղծած «Ազատագրական բանակն» այնքան մարտիկներ է դաստիարակել, որքան ի զորու չէ մի ամբողջ ռազմական ուսումնարան: Մի անգամ, երբ տղաներից մեկը զենքով նշան բռնեց երկնքում հպարտ սավառնող արծվին, Լեոնիդը, կանխելով նրան, ասաց. «Գիտես չէ՞, որ դա մեր զինանշանի թռչունն է»:

Նա ոչ մեկի ճախրանք չընդհատեց:

Նրա ճախրանքը կասեցրին: Բայց նրա հոգին շարունակում է ճախրել իր մտերիմների ու հարազատների հոգիներում: Նա ճախրող անմահություն է: Արծվի վեհ ճախրանքն արդեն ինքնին վեհության և ճախրանքի դաստիարակիչ է: Բազում սերունդների նա դեռ պիտի ուսուցանի ճախրանք, քանզի «պատմական գործիչը պատկանում է ոչ միայն իր դարաշրջանին, անցյալին, այլև, իբրև էություն` նաև ապագային: Իբրև զարգացող ոգի` նա երևան է գալիս բոլոր եկող-անցնող սերունդների մեջ, որով նա միշտ էլ ժամանակակից է: Պատմական անձը քարեղեն արձան, քարացած էություն չէ, այլ` հավերժաշունչ ոգի»: Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ. ահա Լեոնիդի դավանած հայրենասիրությունը: Լեոնիդն իր կյանքով և խենթացնող նահատակությամբ է վաստակել հերոսի դափնեպսակը: Նա միշտ մահապատրաստ էր, գիտակցելով, որ իր առաքելությունը անմահ է, և հերոսն է անմահ: Հերոսները չեն մահանում, նրանք ընդամենը իրենց անոթներն ու անուններն են փոխում: Բայց նա այդպես էլ չարժանացավ հերոսի կոչման, երբ, թերևս, ամենաարժանին էր:

Իշխանավոր միջակությունները դարձյալ չներեցին նրան` արհեստականորեն փորձելով խամրեցնել նրա անվան շուրջ ստեղծված լուսապսակը, որպեսզի իրենց կեղծ փայլը փոքր-ինչ ավելի նշմարելի դարձնեն: Բազում օտար հերոսների և հանճարների անուններով դպրոցներ և փողոցներ անվանակոչելով` մենք զլացանք մայրաքաղաքում նրա անունը որևէ կերպ անմահացնել: Եվ պատրաստ են շատերը դպրոցները անվանակոչելով այլազգի գեներալների անունով մի քանի զրնգուն տարադրամ վաստակել, որպես հոգու սնունդ` ինչ-որ տեղ գիտակցելով, որ Լեոնիդի անունը կրող դպրոցի սաներն իրենց հոգու մարգարիտները խոզերի առջև չեն նետելու: Մայրաքաղաքը պարտավոր է ունենալ նրա անունը կրող դպրոց և փողոց: Իշխանություններն էլ պարտավոր են մի պահ վեր կանգնել «միջակություն» կոչումից և նրան հերոսի կոչում շնորհել: «Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը` ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում: Իր նահատակների, իր անմահների դեմ մեղանչող ժողովուրդը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ»–ահա մեծն Նժդեհի կարծիքը:

Ուզում եմ մտովի ծնկել նրա շիրիմի, նրա հիշատակի առջև և երդվել, որ կձգտենք ոչ մի կտոր հայրենի հող չթողնել` կարոտ Լեոնիդի վճռական խոսքին. «Սա Հայաստանն է, և' վերջ»: Մենք պարտավոր ենք կռելու ազգային հավերժության շղթայի մեր բաժին օղակը, որը նրա կռած օղակի օրգանական շարունակությունը պետք է լինի:

Մենք պարտավոր ենք ծնելու նոր լեոնիդներ, եթե ուզում ենք, որ համաշխարհային հերկի ակոսներում մեր ազգային հետքը երբևէ չանհետանա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ» Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ» Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան․ «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով․ «Փաստ» Կարդարացնե՞ն Փաշինյանի հույսերը իր ընտրած կին կադրերը, բավական խնդրահարույց է․ Նարինե ԴիլբարյանՓոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
Ամենադիտված