Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Սերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրին Երևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը 

Նա ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը». «ՍԱՍ»-ի Արտակը կերակրո՞ւմ է ծիտիկներին

Հրապարակումներ

Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները», բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը: Բոլոր պատգամավորներn ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունը արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ:

Հայաստանում, իհարկե, սուպերմարկետների պակաս չի զգացվում: Առևտրային նմանատիպ օբյեկտների թվին է դասվում նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը: «ՍԱՍ»-ը առևտուր կազմակերպող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում: Առաջին հայացքին տարօրինակ ոչինչ այս փաստարկների մեջ չկա, եթե հաշվի չառնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության` այս առևտրային հսկայի սեփականատերը պետք է ոչ թե զբաղվեր բիզնեսով, այլ փոքրիկ խորհրդարանական սենյակում օրնիբուն, տքնաջան զբաղվեր օրենսդրական աշխատանքով, ազատ ժամերին էլ փոքրիկ բրդուճներ նետեր ԱԺ-ի պատուհաններից` մոտակայքում սավառնող ծիտիկներին կերակրելու համար (օրենքը չի արգելում պատգամավորին ձեռնարկելու հումանիտար քայլեր` թռչունների պահպանության նպատակով): Այդ երևակայական հումանիստը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանի անունը, հավանաբար, ընթերցողներից շատերին ոչինչ չի հուշում: Բայց բոլորը կնույնականացնեն նրա անձը, եթե ընդգծենք, որ սկսած շարքային քաղաքացիներով` վերջացրած իշխանական վերնախավով, նրան անվանում են «Սասի» Արտակ: Ժամանակին այս պատգամավորը Արթուր Բաղդասարյանի հովանավորյալներից էր, որի դրոշի տակ էլ 2004թ. դարձավ ԱԺ պատգամավոր: Հայտնի իրադարձությունների արդյունքում նա 2006 թվականին, շատերի նման, ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը» և դարձավ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

Փառապանծ խորհրդարանականի օրենսդրական գործունեության մասին մեր բոլոր աղբյուրները չարամտորեն լռում են, մինչդեռ օրենքով արգելված գործունեության` բիզնեսի և դրա հարակից քաջագործությունների մասին տեղեկություններն անսպառ են:

Օրինակ` բոլորովին վերջերս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում: Ընդ որում, բոլոր օրենսդրական լուծումները, որոնք պահանջում են սննդի անվտանգության պարտադիր ապահովում, ընդունվել են նույն պատգամավորի քվեարկության արդյունքում:

Մամուլը չի լռում նաև նույն անձին պատկանող սուպերմարկետների աշխատակիցների նկատմամբ ֆեոդալական վերաբերմունքի մասին:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանի` Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի բոլոր աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ի քարոզչական միջոցառումներին: Բանը հասել է նրան, որ հանդիպմանը չներկայացած աշխատակիցների աշխատավարձից պահումներ են կատարել, որպեսզի նյութապես զգան շեֆի քաղաքական հայացքները չկիսելու դառնությունը: Չենք անդրադառնում այնպիսի «մանր» օրինախախտումներին, ինչպիսին է սուպերմարկետի աշխատողների անձնագրերի հավաքագրումը` սեփական ընտրատարածքում գրանցելու համար:

Հայրենիքը չի մոռացել իր զավակի անձնվեր ծառայությունները` իշխանության հիմքերը անխաթար պահելու գործում: 2008թ. Արտակ Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Եվ այսպես, փորձառու օրենսդիրը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Հայաստանում «ընտրվել» բառը, իհարկե, կայացած փաստի շատ մեղմ բնորոշումն է, սակայն ստիպված ենք բավարարվել պաշտոնական ձևակերպումներով: Արաբկիրցիների շահերը պաշտպանելուն կոչված պատգամավորի աշխատանքային հաշվեկշռում բացակայում է օգտակար գործողության գործակիցը: Նա մասնակցել է 178 քվեարկությունների, որոնցից երկուսի դեպքում է միայն դեմ քվեարկել: Դեմ է քվեարկել ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությանը վերաբերվող օրենքի նախագծին և ընդդիմադիր պատգամավորների առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հասկանալի է իհարկե, որ այդ երկու նախագծերին դեմ են քվեարկել բոլոր իշխանամերձ պատգամավորները: Սուպերմարկետների ցանցի ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ' 33 անգամ բացակայել է ԱԺ նիստերից և խոսուն լռությամբ երբևե ելույթներ կամ հարցեր կառավարությանը չի հնչեցրել:

ՀՀԿ խմբակցության անդամը, հավանաբար, իր ոչ խորհրդարանական գործունեության համար խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչի հանդիմանությանը երբևէ չի արժանացել: Երևի իշխանավորներին ոչ թե Ազգային ժողով է անհրաժեշտ, այլ բրենդային հագուստներով ԱԺ միջանցքներում երթևեկող հաստափոր մոդելներ:

Հակառակ դեպքում ԱԺ մեծամասնության մեջ անդրշիրիմյան լռություն չէր տիրի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ին կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին. ԿԸՀ Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը․ եթե սկսենք քննարկել՝ որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում, կհանգենք նոր հակամարտության․ Միրզոյանը՝ Թուրքիայում Նանուշյանի խայտառակ պահվածքն ԱԺ-ում. Անուշ Պողոսյան Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տեղեկություններ կան, որ հայ սակրավորները ճանապարհ են հարթում ադրբեջանցիների համար․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությունը՝ այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից․ Արմեն Այվազյան Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. ՇարմազանովԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ արցախահայերին բռնահանելու համարԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյան-Հաքան Ֆիդան հանդիպումը
Ամենադիտված