Երգիչ Սարոն` Մաշտոցի պողոտայում բնակարան և թանկարժեք BMW X6 նվեր ստանալու մասին
ՀասարակությունՎերջին շրջանում հայտնի երգիչ Սարոյի մասին բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում: Դրանք պարզաբանելու, ինչպես նաև Սարոյի հետագա անելիքները պարզելու համար MediaMall.am-ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:
- Ի՞նչ գործունեություն եք ծավալում վերջին շրջանում:
- Պատրաստվում եմ նոր տեսահոլովակի նկարահանումներին և նոր երգերի ձայնագրություններով եմ զբաղված երկրորդ ձայնասկավառակիս համար:
- Արդյոք երգո՞ւմ եք կոմերցիոն միջոցառումների ժամանակ, և ի՞նչ արժեք ունի Սարոյի մեկ երգը:
- Այո’, իհարկե երգում եմ, իսկ կոնկրետ սահմանված գին չկա, դա պայմանավորված է` Հայաստանում եմ երգելու, թե` արտերկրում:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ շոուբիզնես, և կնշե՞ք դրա թերություններն ու առավելությունները:
- Շոուբիզնես ասվածը առհասարակ Հայաստանի համար չէ, այստեղ կա կամ շոու, կամ բիզնես, այդ իսկ պատճառով չեմ ուզում խոսել թերությունների և առավելությունների մասին:
-Ասում են, որ հայկական էստրադա մուտք գործելու համար միայն թիկունք և գումար է անհրաժեշտ, իսկ տաղանդ պետք չէ՞:
- Առաջնայինը` տաղանդ և գումար, եթե չկա տաղանդը, ապա գումարն ու թիկունքը չեն օգնի, երգիչը թիթեռի կյանք կունենա, եթե չունի տաղանդ:
-Վերջերս անընդհատ լուրեր են տարածվում Ձեր հարսանյաց տոնին ստացված թանկարժեք նվերների` Մաշտոցի պողոտայում բնակարանի և BMW X6 մակնիշի մեքենայի մասին: Ովքե՞ր են այդ շռայլ նվիրատուները:
- Ես չեմ հասկանում` ինչ հարսանիքի մասին է խոսքը, պետք է ասեմ, որ նման բան չի եղել, իսկ հետո հավելեմ, որ այն, ինչ ես ունեմ, իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, իսկ դա զուտ պարապ մարդկանց խոսակցություն է: Բայց վատ չէր լինի` նմանատիպ նվերներ ստանայի, ու՞ր է ինձ այդքան բախտ:
- Ի՞նչ անակնկալներ եք պատրաստվում ներկայացնել հանրությանը:
- Եթե անակնկալ է, թող անակնկալ մնա, բայց շատ լուրջ բան եմ պատրաստվում ներկայացնել հանրությանը, ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր մի բան: Սպասեʹք…