Կուտակային համակարգը և… Սահմանադրությունը
ՀայաստանՄինչ «Հայոց աշխարհում» ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, «Հրապարակում»՝ էլ ԿԲ բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել են կենսաթոշակային նոր համակարգի առանձնահատկությունները և հեռանկարները, «Ժամանակը» «որոշել» է կարևորել, որ «կուտակայինի դեմ» կառավարության շենքի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի «կորիզը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները»՝ («Ընդդեմ գրպանահատության»), «Ժողովուրդը»՝ փոխանցել ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանի տեսակետները, որոնք, ըստ թերթի, հիմնավորում են, թե «Համակարգը, այնուամենայնիվ, հակասահմանադրական է»: Այս մասին գրված է Կառավարության պաշտոնական կայքէջում:
«Ազգը» և «Հայոց աշխարհը» վկայակոչել են ԱՎԾ երեկվա հրապարակումը և տեղեկացրել, որ «Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը փոքր ինչ բարձրացել է և «արդյունաբերության շնորհիվ հունվար-հոկտեմբերին կազմել 3,4 տոկոս»: «Ժողովուրդը» մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանում ձու ներկրող ընկերությունների թիվը ավելացել է, ինչի հետևանքով թերթի զրուցակից, Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ «ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում»: «ՀԺ»-ն անդրադարձել է նոր տիպի ՀԴՄ-ների ներդրման գործընթացներին, նշել, որ դրանց «պարտադիր կիրառումը սահմանված է» միայն մեր երկրում, նաև հավելել, թե իբր նոր հսկիչ-սարքավորումների ձեռքբերման գինը «հույժ գաղտնի է պահվում» («Պայալնիկ՝ պլանշետի գնով»):
«Ժամանակը» տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման նպատակով ՀԲ-ի կողմից առաջիկա չորս տարվա համար առաջարկվող ծրագիրը որակել է «Թթվածնի նոր բալոն օլիգարխների համար», մի այլ հրապարակման մեջ էլ, հիշատակելով ՄՄ անդամ երկրների ընդունած հայտարարությունը «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին», նշել, թե իբր «Հայաստանը կանգնած է դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն վարելու կորստի առջև»: «Հայոց աշխարհը» անհրաժեշտ է համարել մշակել «արտագաղթը նվազեցնող լուրջ ծրագրեր»՝ վկայակոչելով նախօրեին հրապարակված ԱՎԾ-ի «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցը: