Ավտովթար Երևանում. կան վիրավորներ. նրանց մեջ է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը (ֆոտո) shamshyan.com
Արտակարգ ՊատահարԱյսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Ren-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Նաիրի, մի մասը` Էրեբունի բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Ոստիկանությունը պարզում է մյուս վիրավորների ինքնությունը:
Շարունակությունն` այստեղ: