Փաշինյանն այցելել է ՆԳ նախարարություն (տեսանյութ) Աբովյանում կրակոցներ են հնչել Սաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Ղազախստանի մշակույթի օրերը` Հայաստանում. ինչ միջոցառումներ են սպասվում Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան Չէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն Զուրաբյան Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ) Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ Ալիև Երիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան Թիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան 

«Պու՛տին, մի քիչ խելք տուր մեր լիլիպուտին» տողերի հայ հեղինակը նոր գիրք է հրատարակել ադրբեջանցի երգչուհու մասին

ԱՐԽԻՎ

Տավուշի մարզպետի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հրատարակել է իր հեղինակած 157-րդ գիրքը, որ կոչվում է «Էլնարա»: Գիրքը նվիրված է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Չիբուխչյանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանցի երգչուհին տաղանդավոր է և հրաշալի ձայն ունի: Այն դեպքում, երբ Տավուշի սահմանագոտում պարբերաբար ադրբեջանցիների արձակած կրակոցներից զոհվում են խաղաղ հայ բնակիչներ, արդյո՞ք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ մարզպետի խորհրդականը և ՀԳՄ անդամը գիրք է ձոնում ադրբեջանցի երգչուհուն: Այս հարցի շուրջ Լուրեր.com-ը զրուցեց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանի հետ:

Սամվել Բեգլարյանը նախ կարծիք հայտնեց որպես ՀԳՄ անդամ: «Ազգային ժողովում 131 պատգամավոր կա, նրանց կեսից ավելին 50 տոկոսից պակաս խելացիության մարդիկ են և հենց ԱԺ նիստերի ժամանակ ցնդաբանում են խելքներին ինչ փչի, հո Հովիկ Աբրահամյանը պատասխանատու չէ՞ այդ ամենի համար:

Հետո ինչ, որ Լյուբիկ Չիբուխչյանը Գրողների միության անդամ է: Գրողների միության բաժանմունքը դա այն կառույցն է, որտեղ ազատախոհ, ազատամիտ և ազատ ստեղծագործող մարդիկ են: Հիմա Գրողների միության նախագահը` Էդվարդ Միլիտոնյանը, կամ բաժանմունքի նախագահը չպետք է իրենց վրա վերցնեն հոգեբուժարանի գլխավոր բժշկի, մեկն էլ բաժնի վարիչի ֆունկցիան: 

Ժամանակին Լյուբիկը գիրք է գրել Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պյոտր 1-ի մասին: Ոչ մեկդ չզարմացա՞վ, որ նա Սերժ Սարգսյանին գիրք է նվիրում, Պուտինին ասում է հայ ժողովրդի հայր, այնուհետև դիմելով ՌԴ նախագահին՝ ասում է. «Պուտի՛ն, մի քիչ խելք տուր մեր լիլիպուտին», և նա այդ ամենն ասում է մեր երկրի նախագահի հասցեին, ե՞ս պետք է պատասխան տամ: Ես Լյուբիկին ասել եմ, որ եթե Պուտինը ժողովրդի հայրն է, ինձ պետք չէ, իմ հայրը Բեգլարյան Դավիթն է: Դա իր խնդիրն է, և մարդը, որ 60 տարեկան է և ասում է՝ ես 157 գիրք եմ գրել, Ուկրաինայի, Հայաստանի դարի մարդ եմ ճանաչվել, այս մարդը ստանդարտից դուրս մարդ է և կարող է նաև ստանդարտից դուրս գործողություններ էլ անել», - այս տեսակետը Բեգլարյանը հայտնեց՝ որպես ՀԳՄ անդամ:

Իսկ Սամվել Բեգլարյան կարծիքը, որպես մարդ,  հետևյալն է. «Թուրքը երբեք մեր լավը չի ցանկացել, ուզում է ֆուտբոլային դիվանագիտություն լինի, շախմատային կամ կրկեսային, թուրքը երբեք մեր լավը չի ցանկացել, չի ցանկանում և չի էլ ցանկանա: Եթե նա երբեմն որևէ ժեստեր է անում, վերջնական արդյունքում նա դա տանում է իր օգտին: Պետք է միայն լսել, թե նրանք ինչ են ասում մեր հասցեին: Նրանք Հայաստանին անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ինչպե՞ս կարելի է թուրք երգչուհու մասին որևէ բան գրել: Ես չգիտեմ՝ ինքը թուրքերեն հասկանո՞ւմ է, կարող է այդ երգչուհու երգի բառերը անեծք են մեր ժողովրդին: Նման բան անողը պետք է հայ չլինի: Ես այս ամենն ասեցի՝ որպես հայ մարդ, որպես ազատամարտիկ, իսկ գրողը ազատ է իր գործողությունների մեջ: Թող Ազգային անվտանգությունը հետաքրքրվի, ոստիկանությունը: Թուրքերը ասում են, որ մենք գոյություն չենք ունեցել: Եթե մարդը գիրք է գրում և ինչ-ինչ ճանապարհով հասցնում է Ալիևին՝ ես չգիտեմ, դա իմ խնդիրը չէ և դրա համար կան կառույցներ` թող զբաղվեն»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ՀԳՄ-ն նախապես տեղյա՞կ եղել է, որ նման գիրք է պատրաստվում հրատարակվել, Սամվել Բեգլարյանը պատասխանեց. «Լյուբիկ Չիբուխչյանը ՀԳՄ անդամ է, նա ազատ է իր ստեղծագործութուններում, ո՛չ ՀԳՄ վարչությունը, ո՛չ էլ Էդվարդ Միլիտոնյանը չի կարող կաշկանդել նրան, իրավունք չունի, նա ազատ ստեղծագործող մարդ է»,- ասաց ՀԳՄ անդամը` հավելելով.  «Թուրքը մնում է թուրք: Բացառում եմ թուրքի, ադրբեջանցու հետ ամեն ինչ: Երևանը չգիտի, թե ինչ բան է սահմանը, բայց երբ Լյուբիկն է նման բան գրում... Ես նրան էլ կասեմ, ամեն օր մարդ են սպանում սահմանի վրա: Թուրքը մնում է թուրք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն այցելել է ՆԳ նախարարություն (տեսանյութ)Աբովյանում կրակոցներ են հնչելՍաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՂազախստանի մշակույթի օրերը` Հայաստանում. ինչ միջոցառումներ են սպասվում«Բայդենի պատերազմը» կարող է դառնալ «Թրամփի պատերազմը». Economist«Ոնց էս ընտիր քաղաքը ձեր ձեռքն ընկավ»․ Մնացականյանը՝ Երևանում գովազդային վահանակների քանակի մասին (տեսանյութ)ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը Ցուկերբերգից 30 միլիարդ դոլար է կորզում. WSJՎրաստանի նախագահը կայցելի ՀայաստանՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփՎարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ Մինասյան Իրանի ԱԳ նախարարը Պուտինին կփոխանցի Այաթոլլա Խամենեիի նամակըԵրիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա ԱնդրեասյանՌադայի պատգամավորը հայտնել է՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստացելԹիկնիզյանը խոսել է իր ապագայի մասինԻնչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Սաակաշվիլին գովաբանել է Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»ChatGPT-ի ստեղծողները մշակում են Մասկի X սոցցանցի անալոգըՄահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի ԼեոնովիչըՀնդկաստանը խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում․ Reuters Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՀԱՄԱՍ-ը դժգոհ է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկիցՊենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ PoliticoԿովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ Ալիևին
Ամենադիտված