Այսօր դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Թատերագետ, գրականագետ Գևորգ Աբաջյանը ծնվել է 1920թ. դեկտեմբերի 25 –ին, Շնող գյուղում (այժմ` Լոռու մարզ)։
Նա բանասիրական գիտությունների թեկնածու է 1956 թվականից, իսկ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ` 1972-ից։ Վլադիմիր Աբաջյանի եղբայրն է, Վարդուհի Վարդերեսյանի` ամուսինը։
Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1941)։ 1945-ից` Լենինականի թատրոնի դերասան, 1957-76-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, 1979-89-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1995-2000-ին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Աշխատությունները նվիրված են հայ թատրոնի պատմության և առանձին դերասանների ստեղծագործությունների հարցերին։
Մահացել է 2003 թ. հոկտեմբերի 8 –ին:
