![](/timthumb.php?src=disc/13-06-24/e7572f5720d01fba7c0032ddd2314a52.jpg&w=900&h=600)
Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է Ալեքսանդր Շպակովսկին Տելեգրամի իր ալիքում։ Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի...
![](/timthumb.php?src=disc/13-06-24/105e4ebbf18aad3b9d19cca1f05bc366.jpg&w=900&h=600)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկ Բաղրամյանում ընթացող հանրահավաքից հետո անհայտ է, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին 24News-ին հայտնել է նրա ընտանիքի անդամներից մեկը։ Այլ տեղեկատվություն այս պահին չի հրապարակվում։
![](/timthumb.php?src=disc/13-06-24/c803126ed96db1b1cabdf6e8de6f00ca.jpg&w=900&h=600)
Հայաստանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք։ Այս կուրսը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Նա (Փաշինյանը-խմբ.) գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ բանավեճի առարկա կարող է լինել, թե 2018 թվականին իշխանության գալով՝ ինչքանով նա դրեց իր այս կուրսի հիմքը և, ին...
![](/timthumb.php?src=disc/13-06-24/158428e574308875ecb9cf253d2acc04.jpg&w=900&h=600)
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
![](/timthumb.php?src=disc/13-06-24/3ceb7461f909d2f6f4d6824df1adfcc0.jpg&w=900&h=600)
![](/timthumb.php?src=disc/13-06-24/831f5f3704908ff171d52db53731f460.jpg&w=900&h=600)