ՄԻՊ-ն ու Կանադայի դեսպանն անդրադարձել են Երևանում տեղի ունեցած հավաքներին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանք...
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ: Նոր տրանսպորտային ուղիները, որոնցով կարելի է արտահանել ապրանքներ և հումք՝ շատ երկրների համար կենսական կարևորության են: Նման ուղիները նախ և առաջ պետք է լինեն անվտանգ ...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ շենքում իր ելույթում ներկայացրել է Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու իր պայմանները: «Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու իր ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առա...
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: