Արտակարգ դեպք՝ Երևանում Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին 

Կարգին Հայկոն` քաղաքականություն մտնելու, Հայաստանը լքելու, իր դեմ իջեցված պատվերի և անակնկալ ակցիայի մասին. բացառիկ հարցազրույց

Հարցազրույցներ

Հայկ Մարությանը' Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջ Lurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ:

-Վերջերս շատ է խոսվում Ձեր' քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ:

-Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում' մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա' ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ' վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել' քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:

-Վերջերս լրատվական կայքերով և սոցցանցերով Ձեր մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում և բացասական երանգով: Ինչո՞ւ մարդիկ, այդ թվում և Ձեր որոշ գործընկերներ, չարացած են ձեր դեմ:

-Եթե ես ոչինչ չանեի, օրինակ, չմասնակցեի երթուղայինների թանկացման դեմ ակցիային, հավատացեք, որ իմ մասին ոչ մի բացասական հրապարակում չէր լինի: Այդ հրապարակումների մեծ մասը պատվեր է իմ դեմ, և ես դա ուղիղ տեքստով ասել եմ թե պատվեր կատարողներին, թե պատվիրատուներից ոմանց: Կպատվիրեն, կգրեն, չեն գրի' Աստված իրենց հետ, բայց որ երբեմն այդ զզվելի արշավին մասնակցում են մարդիկ, որոնց ես ընկեր եմ համարել, ինձ ցավ է պատճառում: Երևի ես էլ պետք է լինեի ինքնասիրահարված, կոպիտ, միայն իմ կյանքով ապրող, որ բոլորին դուր գայի...

-Բայց ժողովուրդը ձեզ սիրում է...

-Ժողովրդի սերը ոչ մի բանի հետ չափելի չէ: Այդ սերը ինձ մղեց' թողնել բոլոր գործերս և զբաղվել հասարակական գործունեությամբ:

-Վերջերս կարծես մի կողմ եք քաշվել, չեք մասնակցում ակտիվ հասարակական քննարկումների, հանդես չեք գալիս ելույթներով: Ինչո՞ւ:

-Ես գործի մարդ եմ: Կար գազային խայտառակ համաձայնագրերի դեմ պայքար' ես այնտեղ էի իմ ակցիայով: Պարզապես ես ամեն արածի համար աղմուկ չեմ սարքում, ինքնագովազդով չեմ զբաղվում: Ուզում եք տեսնեք իմ հասարակական գործունեությունը' խնդրեմ, առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը ժամը 12.00-ին եկեք Քանաքեռի մշակույթի տուն (նախկին կինոյի տուն), այնտեղից կգնանք Հույսի ավան, որտեղ մոտ երկու հարյուր մարդ շաբաթական երկու օր ապահովվում են բարձրորակ սնունդով, և անգամ մթերքի բաշխումը կատարվում է իմ ընտանիքի և հարազատների կողմից: Մենք դա սկսել ենք առանց լուսաբանման, լուռ, մեր ընտանիքի և ընկերոջս' Արտակ Գասպարյանի ջանքերով, չենք դարձրել ինքնագովազդվելու միջոց, սակայն այժմ բոլորիդ հրավիրում եմ' և լուսաբանելու, և որպես օրինակ մյուսներին հուշելու, որ այսօր երկրում օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր անգամ օրվա սննդի խնդիր ունեն լուծելու, և մենք կոնկրետ գործով փորձում ենք կրճատել այդ մարդկանց թիվը: Չարախոսելու, բամբասելու և պատվերներ տալու փոխարեն թող իրենց ջանքերը ուղղեն' օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:

-Հանրությունը Ձեզ կտեսնի՞ նոր հեռուստատեսային նախագծերում:

-Իհարկե կտեսնի, այս պահին մենք բազմաթիվ նախագծերի վրա ենք աշխատում, և առաջիկայում մեր թիմը կվերադառնա նոր ծրագրերով և նոր որակով: Առաջիկայում հանդես կգանք Հայաստանում դեռևս չիրականացված նոր ֆորմատով: Նոր նախագծերից մեկում նկարահանվելու եմ նաև ես անձամբ:

Վարուժան Բաբաջանյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)Politico-ն հայտնել է՝ ով է Պուտինի հաջորդ թիրախըMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում հաղթելու մեծ հնարավորություններ ունի․ CNNՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազությունՆարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացներըՄարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանըՆերկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցըՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն․ Արսեն ԹորոսյանԵվրոպայում կարող են Ռուսաստանին առաջարկել բաժանել ՈւկրաինանԱռանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները (տեսանյութ)Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Թրամփի վրա մահափորձ կատարողը փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնելԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ֆրանսիայում արձագանքել են ռուս դիվանագետի ձերբակալությանըԻ՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ)
Ամենադիտված