Կհանդիպի՞ Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանի հետ. քաղաքապետի խոսնակի պարզաբանումը
ՔաղաքականԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Սամվել Բալասանյանի և Սերժ Սարգսյանի` առաջիկայում հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չունի: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ինքը` Եգանյանը:
«Գյումրու քաղաքապետարանը որոշումներ չի կայացնում, թե ում հետ է հանդիպելու ՀՀ նախագահը: Նախագահի հանդիպումների օրակարգը որոշում է ՀՀ նախագահը կամ իր աշխատակազմը»,-ասաց քաղաքապետի խոսնակը:
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։
«Դատելով Հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից, Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին»: