Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ) 

Կոկորդիլոսներ որսացող քաջ նետաձիգը. շուրջ 70 տոկոս անբավարար գնահատական` ՍԱՍ-ի Արտակի խորհրդարանական գործունեությանը (ֆոտո)

Հրապարակումներ

Լուրեր.com-ը շարունակում է հարցումների շարքը, որը նպատակ ունի ներկայացնելու, թե հասարակությունը ինչպես է գնահատում ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեությանը: Զուգահեռաբար ներկայացվում են, քվեարկության արդյունքներին զուգահեռ, ուշագրավ մանրամասներ նրանց խորհրդարանական և արտախորհրդարանական կյանքից: Քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե իրենց ընտրյալները, բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը: Բոլոր պատգամավորներն ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունն արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ:

Լուրեր.com-ն այս անգամ իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեությունը»:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 69% (3070 ձայն), Արտակ Սարգսյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 18%-ի (790 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը միևնույն է: «Գերազանց» տարբերակներն ընտրել է հարցվածների 7% տոկոսը (320 ձայն), «Բավարար» տարբերակը' 4%-ը (160), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 2%-ը (90 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4430 ընթերցող:

Եվ այսպես, ո՞վ է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը, որի վարկանիշը այսպիսի տխուր պատկեր է աևձանագրել: Մի փոքր պատմական էքսկուրս...

Հայաստանում, իհարկե, սուպերմարկետների պակաս չի զգացվում: Առևտրային նմանատիպ օբյեկտների թվին է դասվում նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը: «ՍԱՍ»-ը առևտուր կազմակերպող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ այս փաստարկների մեջ չկա, եթե հաշվի չառնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության' այս առևտրային հսկայի սեփականատերը պետք է ոչ թե զբաղվեր բիզնեսով, այլ փոքրիկ խորհրդարանական սենյակում օրնիբուն, տքնաջան զբաղվեր օրենսդրական աշխատանքով, ազատ ժամերին էլ փոքրիկ բրդուճներ նետեր ԱԺ-ի պատուհաններից' մոտակայքում սավառնող ծիտիկներին կերակրելու համար (օրենքը չի արգելում պատգամավորին ձեռնարկելու հումանիտար քայլեր' թռչունների պահպանության նպատակով): Այդ երևակայական հումանիստն ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանի անունը, հավանաբար, ընթերցողներից շատերին ոչինչ չի հուշում: Բայց բոլորը կնույնականացնեն նրա անձը, եթե ընդգծենք, որ սկսած շարքային քաղաքացիներով' վերջացրած իշխանական վերնախավով, նրան անվանում են «Սասի» Արտակ: Ժամանակին այս պատգամավորը Արթուր Բաղդասարյանի հովանավորյալներից էր, որի դրոշի տակ էլ 2004թ. դարձավ ԱԺ պատգամավոր: Հայտնի իրադարձությունների արդյունքում նա 2006 թվականին, շատերի նման, ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը» և դարձավ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

Փառապանծ խորհրդարանականի օրենսդրական գործունեության մասին մեր բոլոր աղբյուրները չարամտորեն լռում են, մինչդեռ օրենքով արգելված գործունեության' բիզնեսի և դրա հարակից քաջագործությունների մասին տեղեկություններն անսպառ են:

Օրինակ' ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես էր եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում: Ընդ որում, բոլոր օրենսդրական լուծումները, որոնք պահանջում են սննդի անվտանգության պարտադիր ապահովում, ընդունվել են նույն պատգամավորի քվեարկության արդյունքում:

Մամուլը չի լռում նաև նույն անձին պատկանող սուպերմարկետների աշխատակիցների նկատմամբ ֆեոդալական վերաբերմունքի մասին:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանի' Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի բոլոր աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ի քարոզչական միջոցառումներին: Բանը հասել է նրան, որ հանդիպմանը չներկայացած աշխատակիցների աշխատավարձից պահումներ են կատարել, որպեսզի նյութապես զգան շեֆի քաղաքական հայացքները չկիսելու դառնությունը: Չենք անդրադառնում այնպիսի «մանր» օրինախախտումներին, ինչպիսին է սուպերմարկետի աշխատողների անձնագրերի հավաքագրումը' սեփական ընտրատարածքում գրանցելու համար:

Արտակ Սարգսյանի ղեկավարած սուպերմարկետները վերջին շրջանում հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում մեկ այլ' ապխտած կոկորդիլոսներ և սվարովյան քարերով զարդարված ձեթեր վաճառելու և այլ աղմուկ հանած դեպքերով:

Հայրենիքը չի մոռացել իր զավակի անձնվեր ծառայությունները' իշխանության հիմքերը անխաթար պահելու գործում: 2008թ. Արտակ Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Եվ այսպես, փորձառու օրենսդիրը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Հայաստանում «ընտրվել» բառը, իհարկե, կայացած փաստի շատ մեղմ բնորոշումն է, սակայն ստիպված ենք բավարարվել պաշտոնական ձևակերպումներով: Արաբկիրցիների շահերը պաշտպանելուն կոչված պատգամավորի աշխատանքային հաշվեկշռում բացակայում է օգտակար գործողության գործակիցը: Նա մասնակցել է 239 քվեարկությունների, որոնցից չորսի դեպքում է միայն դեմ քվեարկել: Իհարկե, սկզբունքների մարտիկը դեմ է քվեարկել բացառապես ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագծերին, օրինակ՝ ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությանը վերաբերվող օրենքի նախագծին և ընդդիմադիր պատգամավորների առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հասկանալի է իհարկե, որ այդ նախագծերին միահամուռ դեմ են քվեարկել բոլոր իշխանամերձ պատգամավորները: Սուպերմարկետների ցանցի ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ' 33 անգամ բացակայել է ԱԺ նիստերից և խոսուն լռությամբ երբևէ ելույթներ կամ հարցեր կառավարությանը չի հնչեցրել: Երևի իշխանավորներին ոչ թե Ազգային ժողով է անհրաժեշտ, այլ բրենդային հագուստներով ԱԺ միջանցքներում երթևեկող հաստափոր մոդելներ:

Հակառակ դեպքում ԱԺ մեծամասնության մեջ անդրշիրիմյան լռություն չէր տիրի:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը
Ամենադիտված