Եթե ընդդիմությունը միասնական գործողությունների դիմի, քաղաքացիների կողմից շատ մեծ աջակցություն կլինի
ՔաղաքականՎերջերս համացանցում ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Ուկրաինայում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:
Այս մասին Լուրեր.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. «Միանշանակ կարող է անդրադառնալ, եթե ոչ ուղղակիորեն, ապա բնականաբար ազդեցություն, ոգևորության առումով կունենա: Հիշո՞ւմ եք, երբ 2011-ին «արաբական գարուն» էր, մեր քաղաքացիները ևս շատ տոգորված էին այդ փոփոխությունների շնչով, և ցանկություն կար փոփոխություններ իրականացնել նաև Հայաստանում:
Սակայն, ցավոք սրտի, ընդդիմությունը կրկին միասնական չեղավ և քաղաքացիները դրանից հիասթափվեցին: Այդ ամենի հետ մեկտեղ քաղաքական գործընթացները գնացին այլ ուղղությամբ, երկխոսություններ սկսվեց իշխանության հետ»,-ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նշեց նաև, որ ցանկացած դեպքում այսօր ոգևորությունը կա, և եթե ընդդիմությունը միասնական գործողությունների դիմի, ինքը համոզված է, որ քաղաքացիների կողմից շատ մեծ աջակցություն կլինի: