Պայթուցի՞կ Արագածոտնի մարզպետի տանը. ոստիկանությունը պարզաբանում է
ՀասարակությունՔիչ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, ըստ որի` ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը հայտնաբերվել է 2 գազի բալոն և մի անհայտ սարք, որի առթիվ էլ էլ մարզպետը ոստիկանություն է ահազանգել:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ անհայտ սարք չի եղել, երկու գազի բալոն է գտնվել և այս պահին ոստիկանության խումբը տեղում աշխատում է:
Վերջինիս խոսքով` գտնվածն ընդամենը կենցաղային օգտագործման բալոն է եղել:
Փորձեցինք ճշտել` արդյո՞ք դիտավորություն է դա, թե՞ ոչ: Արմեն Մալխասյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել: