Դերասան Կարեն Մկրտչյանի գործով քրեական գործ չի հարուցվել
Հասարակություն«Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, 32 թատրոնի դերասան Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետևանքով հայտնվել է անվասայլակին:
Lurer.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ քրեական գործի հարուցումը մերժվել է.
«Հոկտեմբերի 26-ին իր կողմից արված հայտարարության հիման վրա նյութեր էր նախապատրաստվում, և որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ստեղծված նյութերով քրեական գործի հարուցման մերժելու մասին»,- ասացին ոստիկանությունից:
Նշենք, որ արդեն ֆեյսբուքում խումբ է բացվել դերասանին օգնություն ցուցաբերելու համար:
Օգնության համար բացվել է հաշվեհամար`
ՀՀ դրամ 24100265048901
ԱՄՆ դոլար 24100265048902
ԵՎՐՈ 24100265048903: