Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել
ՀասարակությունՄարտի 4-ին Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գ. Հ-ն զենքը մաքրելիս պատահաբար վնասել է իրեն` կրակելով ձախ ազդրին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ զինծառայողն այժմ գտնվում է հոսպիտալում, և նրա վիճակը նորմալ է: