Ֆինանսների նախարարության մոտից բերման է ենթարկվել «Դ!եմ եմ» նախաձեռնության երեք անդամ
ԻրավունքԻնչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ֆինանսների նախարարության մոտից վարչական բերման են ենթարկվել «Դ!եմ եմ» նախաձեռնության երեք անդամներ: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և վարչությունից, նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն` վարչական իրավախախտման վերաբերյալ` Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն:
Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել են ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց` իրենց բողոքը հայտնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
Նրանց առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար: Նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության` երկխոսելու այս առաջարկը»: