Ադրբեջանական կողմն անցած Արսեն Խոջայանի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում
ՀասարակությունՄարտի 7-ին Տավուշի մարզից հայ-ադրբեջանական սահմանը հատած 22-ամյա Արսեն Խոջայանն յոթ երեխայից բաղկացած ընտանիքի ավագ որդին է:
Lurer.com-ի տեղեկություններով` ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում և մեծ դժվարությամբ են հասցնում 7 երեխայի ապրուստի միջոց հայթայթել:
Արսեն Խոջայանի քույրերից մեկն էլ տառապում է ռևմատիզմով, իսկ բուժման համար նախատեսված գումարն ունենալն ընտանիքի համար անհասանելի երազանք է:
Նշենք, որ գյուղում արդեն մի քանի օր է` մառախուղ է, և կարծիք կա, որ նա մոլորվելով` հայտնվել է ադրբեջանական կողմում: