Նաիրա Զոհրաբյանը` Մարտի 1-ի հանձնաժողովի մասին (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության կողմից ներկայացված Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Նախագիծը չընդունվեց 66 դեմ, 46 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` խոսելով նախագծի չընդունման մասին, ասաց. «Ինչպես Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Մարտի մեկի բացահայտման առաջին շահագրգիռներից, անգամ ռահվիրաններից է իրենց քաղաքական ուժը, ապա ի՞նչն էր խանգարում մարտի մեկի բացահայտման ջատագով քաղաքական ուժին քվեարկել կողմ և օգտագործել Ազգային ժողովի կարևորագույն գործիքներից մեկը»:
Մանրամասները` տեսանյութում: