Կարեն Դուրգարյանը նշում է հոբելյանը
Գիտություն և Մշակույթ- ВКонтакте
- Viber
- Telegram

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նշում է իր հոբելյանը: Արվեստագետը մարտի 14-ին դարձավ 45 տարեկան: Դիրիժորի ընկերները և երկրպագուներն այսօր շնորհավորում են իրենց սիրելի մաեստրոյին:
Կարեն Դուրգարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 14-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում' պրոֆեսոր Մուսինի դասարանում: 1997-ին դարձել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավարը և դիրիժորը: 2001 թվականին ստանձնել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Բեմադրել է բազմաթիվ գործեր, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում:
2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նախորդ տարի երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Կարեն Դուրգարյանը պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
- ВКонтакте
- Viber
- Telegram
