Բողոքի ակցիա «ՀԺ»-ի և 1in.am-ի խմբագրությունների դիմաց. Տիգրան Ուրիխանյանը` ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքների մասին
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը քիչ առաջ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են` «Դհոլ, դհոլ»: Ձեռքներին եղել է փուչիկներ: Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև 1in.am լրատվական կայքի խմբագրության դիմաց:
Համացանցում սկսվել են բուռն քննարկումներ, ըստ որոնց, ակցիայի կազմակերպիչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:
Լուրեր.com-ը կապ հաստատեց, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ` խնդրելով, արձագանքել համացանցում տարածված կարծիքները, ինչին ի պատասխան Ուրիխանյանն ասաց. «Եթե ես մեկնաբանեմ համացանցում տարածվող ցանկացած բան, ապա կյանքս և ևս երկու մարդկային կյանք, չի հերիքի: Այսքանը»: