Երկու կալանավոր հացադուլ է հայտարարել
ԻրավունքՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներ Դավիթ Գալոյանը և Անդրանիկ Մխիթարյանը հացադուլ են հայտարարել:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՔԿՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ կալանավորները բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործից` պահանջելով գործի վերանայում:
Հացադուլ հայտարարած կալանավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ: