ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց
ԻրավունքՍահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց:
«Կուտակային կենսաթոշակների մասին» 5-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ, նրանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթները, այն մասով, որքանով չեն պահվում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են նրա կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և ըստ այդ, ՍԴ-ն սույն հոդվածների կետերը անվավեր ճանաչեց:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց նաև, որ ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք ունի նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու։
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը չի կարգավորում՝ ինչպես վարվել 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի դեպքում: